Շառլ Օգյուստեն Կուլոն
Շառլ Օգյուստեն Կուլոն (ֆր.՝ Charles-Augustin de Coulomb, հունիսի 14, 1736[4][5][6][…], Անգուլեմ - օգոստոսի 23, 1806[5][4][6][…], Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1781)։ Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777) և մետաղալարերի (1784) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները։ Հնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (Կուլոնի օրենք)։ 1781 թվականին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները։ Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները։ Կուլոնի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար։ Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն)։
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1736[4][5][6][…] Անգուլեմ |
Մահացել է | օգոստոսի 23, 1806[5][4][6][…] (70 տարեկան) Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, սպա, ռազմական ինժեներ և ռազմական գործիչ |
Գործունեության ոլորտ | էլեկտրամագնիսականություն և Գրունտների մեխանիկա |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Լեհական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Չորս ազգությունների քոլեջ և École royale du génie de Mézières?[7] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Պարգևներ | |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.britannica.com/biography/Charles-Augustin-de-Coulomb — Encyclopædia Britannica.
- ↑ https://www.universalis.fr/encyclopedie/charles-augustin-coulomb/ — Encyclopædia Universalis.
- ↑ https://www.larousse.fr/archives/grande-encyclopedie/page/3763 — Larousse Encyclopedia online.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Encyclopædia Britannica
- ↑ Timoshenko S. History of strength of materials : with a brief account of the history of theory of elasticity and theory of structures — SPGI, 1953. — 454 p. — ISBN 978-0-486-61187-7
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 5)։ |