Բացել գլխավոր ցանկը

Պիեռ Սիմոն Լապլաս (ֆր.՝ Pierre-Simon Laplace, մարտի 23, 1749(1749-03-23)[1][2][3][4][5][6][6][7][8], Բոմոն էն Օժ, Ֆրանսիայի թագավորություն[9] - մարտի 5, 1827(1827-03-05)[1][2][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Լապլասը ստեղծել է հավանականությունների տեսությունը։ Նրան է պատկանում ըստ բարձրության մթնոլորտի խտության փոփոխության հաշվման բանաձևը։

Պիեռ Սիմոն Լապլաս
Pierre-Simon Laplace
Pierre-Simon Laplace.jpg
Ծնվել էմարտի 23, 1749(1749-03-23)[1][2][3][4][5][6][6][7][8]
Բոմոն էն Օժ, Ֆրանսիայի թագավորություն[9]
Մահացել էմարտի 5, 1827(1827-03-05)[1][2][4][5][6][7][8] (77 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա
Բնակության վայր(եր)Ներքին Նորմանդիա և Արկեյ
ՔաղաքացիությունՖրանսիա
Դավանանքագնոստիցիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, քաղաքական գործիչ, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս-տեսաբան և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)École normale?, Երկայնությունների բյուրո և Ֆրանսիայի ինստիտուտ
Գործունեության ոլորտերկնային մեխանիկա, հավանականությունների տեսություն, մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկա, Մեխանիկա և աստղագիտություն
Պաշտոն(ներ)Ֆրանսիայի պեր, Պահպանողական սենատի անդամ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, նախագահ, seat 8 of the Académie française? և նախագահ[10]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ֆրանսիայի աշխարհագրական ընկերություն, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատերՍտորին Նորմանդիայի համալսարան և Q2983840?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարԺան Լը Ռոն Դ'Ալամբեր[11]
Եղել է գիտական ղեկավարՍիմեոն Պուասոն[12] և Միխայիլ Օստրոգրադսկի
Ազդվել էԼեոնարդ Էյլեր
ՊարգևներՊատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Վերամիավորման շքանշանի մեծ խաչ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Լոնդոնի թագավորական ընկերություն և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Ամուսին(ներ)Marie Anne Charlotte de Courty de Romange?
Երեխա(ներ)Charles Émile de Laplace?
Ստորագրություն
Pierre-Simon Laplace signature.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Pierre-Simon Laplace Վիքիպահեստում

Լապլասը ստացել է աստվածաբանական կրթություն, թեև ունեցել է աթեիստական հայացքներ։ 1771 թվականին նա դարձել է Փարիզի Ռազմական դպրոցի պրոֆեսոր, 1790 թվականին Չափերի և կշիռների պալատի նախագահ, որտեղ ղեկավարել է նոր մետրական ներդրման համակարգի աշխատանքները։ Եղել է նաև Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։ Մաթեմատիկայում Լապլասը ստացել է հավանականությունների տեսության թեորեմներից պարզագույնը, (Լապլասի թեորեմ), զարգացրել սխալների տեսությունը և փոքրագույն քառակուսիների մեթոդը։ Բարձրագույն մաթեմատիկայում լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր», «Լապլասի ձևափոխություն», «Լապլասի ինտեգրալ», «Լապլասի հավասարում», «Լապլասի թեորեմ» հասկացությունները։

Նրա ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային, ջերմության, ձայնագիտության, էլեկտրականության օպտիկայի տարբեր հարցերին։ Նա մշակել է մարզականության տեսությունը, տվել մարզականության ճնշումը որոշելու բանաձևը, «Լապլասի բանաձև», ձևակերպել է նաև գազերում ձայնի արագության բանաձևը։ Քիմիկոս Անտուան Լավուազիե հետ առաջինն են պատրաստել սառցային կալորիմետրը և չափել բազմաթիվ նյութերի այրման ջերմությունները։Լապլասը և նրա ժամանակի շատ գիտնականներ չէին սիրում վարկածներ առաջադրել:Միայն մեկ անգամ է նա խախտել այդ կանոնը,երբ անդրադարձել է ավելի վաղ Կանտի կողմից առաջադրված գազային միգամածությունից Արեգակնային համակարգի առաջացման վարկածին:Ըստ Լապլասի տեսության՝Արեգակնային համակարգը առաջացել է շիկացած գազից կազմված միգամածությունից:Սառչող և սեղմվող միգամածության պտույտը հանգեցրել է նրա տափակելուն:Կենտրոնախույս ուժերի ազդեցությամբ նրա եզրից անջատվել են գազային նյութի օղակներ,որոնք փոխակերպվել են գնդերի և սկիզբ դրել մոլորակների ձևավորմանը:Նրա վարկածը գիտական աշխարհում ընդունված էր ավելի խան 100 տարի:Մաթեմատիկայում Լապլասը հիմնարար աշխատանքներ է կատարել դիֆերենցիալ հավասարումների տեսության բնագավառում,ներմուծել է սֆերիկ ֆունկցիաները,որոնք օգտագործվում են իր անունը կրող հավասարման ընդհանուր լուծումը գտնելու համար,ստացել է հավանականության տեսության թեորեմներից մեկը,զարգացրել է սխալների տեսությունը,փոքրագույն քառակուսիների մեթոդը:Ներկայումս լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր»,«Լապլասի ձևափոխություն»,«Լապլասի ինտեգրալ»,«Լապլասի հավասարում»,«Լապլասի թեորեմ» հասկացությունները:

Տիեզերական ձգողության օրենքի հիման վրա Լապլասը կարողացավ բացատրել Արեգակնային համակարգի մարմինների շարժումները, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում նրա նախորդներին։ Լապլասի անունով են խառնարան՝ Լուսնի վրա, և աստղակերպ թիվ 4628։ Նրա անունը ներառված է Ֆրանսիայի 72 խոշոր գիտնականների ցանկում, որը տեղադրված է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։

Փիլիսոփայական հայացքներըԽմբագրել

Իր փիլիսոփայական հայացքներով Լապլասը հարում էր ֆրանսիական մատերիալիստներին:Մի անգամ,երբ Նապոլեոնը նրան ասաց,որ կարդացել է նրա աշխատությունը և այնտեղ չի գտել Աստծուն,գիտնականը հպարտորեն պատասխանեց.«Ես նման վարկածի կարիքը չեմ զգացել»:Լապլասի մատերիալիստական հայացքների սահմանափակությունը զգացվեց,երբ նա խորձեց ամբողջ աշխարհը,այդ թվում կենսաբանական,հոգեկան և սոցիալական երևույթները բացատրել մեխանիկական դետերմինիզմի տեսանկյունից:Նա դասական դետերմինիզմի կողմնակից էր,ինչը հիանալի դրսևորվում է նրա հետևյալ շարադրանքում:

«Մենք կարող ենք Տիեզերքի ներկա վիճակը դիտարկել որպես անցյալի հետևանք և նրա ապագայի պատճառ:Եթե ժամանակի պահի բանականությանը հայտնի լինեին բնությանը շարժման մեջ դնող բոլոր ուժերը,բոլոր մարմինների դիրքերն ու արագությունները,և եթե այդ բանականությունն այնքան խորն ու բազմաբովանդակ լիներ,որ կարողանար այդ տվյալները վերլուծել,ապա հնարավոր կլիներ շարժման միասնական օրենքներով բացատրել Տիեզերքի հսկա մարմինների և փոքրագույն մասնիկների շարժման օրինաչափությունները:Այդ բանականության համար ոչինչ չէր կարող անհայտ լինել.նրա աչքերում ապագան գոյություն կունենար այնպես,ինչպես անցյալը»:

Ընտանեկան կյանքըԽմբագրել

39 տարեկանում Լապլասը ամուսնանում է 18-ամյա Մարի Շառլոտայի հետ և ամբողջ կյանքում երջանիկ ապրում է նրա հետ:Հարսանիքը տեղի է ունենում Փարիզում:Կինը սիրում էր ամուսնուն,խոնարհվում էր նրա առջև և ամեն ինչ անում էր,որ ամուսնուն ազատի ընտանեկան հոգսերից և հուզումներից,որպեսզի նա կարողանա ամբողջ ժամանակ զբաղվել գիտությամբ:

Ժամանակակիցների հիշողությամբ Լապլասի ընտանեկան կյանքն ընթանում էր շատ հանգիստ ու խաղաղ:Ամուսինները ունենում են մեկ աղջիկ և մեկ տղա:Վերջինս հետագայում դառնում է գեներալ:

Քաղաքական գործունեությունըԽմբագրել

Անկասկած,Լապլասը մեծ գիտնական էր:Նրա գիտական ժառանգությունն ահռելի է:Սակայն որպես մարդու՝նրա մասին պահպանված կարծիքները խիստ հակասական են:

Այդ ժամանակվա Ֆրանսիայի բուռն քաղաքական կյանքի բոլոր փուլերում Լապլասը  երբեք հակամարտության մեջ չէր լինում իշխանությունների հետ և միշտ արժանանում էր մեծարանքի:

Քաղաքական առումով Լապլասը խիստ անկայուն անձնավորություն էր:Յուրաքանչյուր քաղաքական հեղաշրջման ժամանակ նա անցնում էր հաղթողի կողմը:Սկզբում հանրապետական էր,Նապոլեոնի՝իշխանության գալուց հետո նա դառնում է ներքին գործերի նախարար,որից հետո նշանակվում է Սենատի անդամ և փոխնախագահ:Նապոլեոնի օրոք նա ստանում է կոմսի կոչում ,սակայն 1814 թվականին իր ձայնը տալիս է Նապոլեոնին գահընկեց անելու օգտին:Բուրբոնների վերադարձից հետո նա ստանում է մարկիզի կոչում:

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 Base Léonoreministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Indiana Philosophy Ontology Project
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 KNAW Past Members
  9. 9,0 9,1 9,2 Berry A. A Short History of AstronomyJohn Murray, 1898.
  10. https://www.academie-sciences.fr/fr/Histoire-de-l-Academie-des-sciences/liste-des-presidents-de-l-academie-des-sciences-de-1699-a-nos-jours.html
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Mathematics Genealogy Project — 1997.

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 379։
  • «Նրանք ստեղծել են ֆիզիկան»
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են