HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնո (այլ կիրառումներ)

Նիկոլա Լեոնար Սադի Կառնո (ֆր.՝ Nicolas Léonard Sadi Carnot, հունիսի 1, 1796(1796-06-01)[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 24, 1832(1832-08-24)[1][2][5][3][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի հիմնադիրներից։ Լազար Նիկոլա Կառնոյի որդին։

Սադի Կառնո
Sadi Carnot
Sadi Carnot.jpeg
Ծնվել էհունիսի 1, 1796(1796-06-01)[1][2][3][4]
Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էօգոստոսի 24, 1832(1832-08-24)[1][2][5][3][4] (36 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա
բնական մահով
ԳերեզմանQ37108973?
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, ռազմական ինժեներ, գիտնական և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Ֆրանսիական բանակ
Գործունեության ոլորտջերմադինամիկա
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց, Conservatoire national des Arts et Métiers? և Կոնդորսե լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարՍիմեոն Պուասոն
ՀայրԼազար Նիկոլա Կառնո
Nicolas Léonard Sadi Carnot Վիքիպահեստում

Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը 1814 թվականին։ Վերլուծելով իդեալական շրջանային պրոցեսը՝ Կառնոն առաջինը եզրակացրեց, որ օգտակար աշխատանք կատարում է միայն տաքացված մարմնից սառը մարմնին ջերմության փոխանցման դեպքում։ Հանգեց նաև այն դրույթին, որ աշխատանքի մեծությունը պայմանավորված ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճանների տարբերությամբ և կախված չէ ջերմային մեքենայում բանող նյութի բնույթից (Կառնոյի թեորեմ)։ Կառնոն մոտավորապես որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը և ընդհանուր ձևով արտահայտել էներգիայի պահպանման օրենքը (թերմոդինամիկայի առաջին սկզբունք)։

Կառնոյի աշխատանքն արժանիորեն գնահատվել է միայն 1834 թվականին (Բենուա Կլապեյրոն)։ Ավելի ուշ, զարգացնելով Կառնոյի ուսմունքը, Ռուդոլֆ Կլաուզիուսը և Վիլյամ Թոմսոնը հանգեցին թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքին։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 272