Էվարիստ Գալուա (ֆր.՝ Évariste Galois, հոկտեմբերի 25, 1811(1811-10-25)[1][2][3][…], Բուլ-լա-Ռեն - մայիսի 31, 1832(1832-05-31)[4][1][5][…], Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Գալուաի պատկերացումների վրա է կառուցված հանրահաշվական հավասարումների տեսությունը։ Էվարիստ Գալուան սովորել է Լուի-լե-Գրան լիցեյում, 1830 թ. ընդունվել է Փարիզի մանկավարժական համալսարան (ֆր.՝ École normale supérieure (Paris)) և մեկ տարի անց հեռացվել է քաղաքական նկատառումներով։ Թեև նա շատ կարճ կյանք է ապրել՝ ընդամենը 21 տարի, սպանվել է մենամարտում, սակայն մենամարտի նախօրյակին ընկերոջն ուղղված նամակում նա շարադրել է հանրահաշվական ֆունկցիաներից կախված ինտեգրալների մասին հիմնական թեորեմները։ Նրա ուսումնասիրությունները բացառիկ մեծ ազդեցություն են ունեցել հանրահաշվի զարգացման վրա։ Ըստ էության՝ Գալուան ստեղծել է հանրահաշվական վերջավոր տարրերի ամբողջական տեսություն՝ խմբերի տեսությունը, որն այժմ կոչվում է նրա անունով։

Էվարիստ Գալուա
ֆր.՝ Évariste Galois
Evariste Galois.jpg
Ծնվել էհոկտեմբերի 25, 1811(1811-10-25)[1][2][3][…]
Բուլ-լա-Ռեն
Մահացել էմայիսի 31, 1832(1832-05-31)[4][1][5][…] (20 տարեկան)
Փարիզ
մարդասպանություն և duel?
ԳերեզմանԲուլ-լա-Ռեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Բարձրագույն նորմալ դպրոց
Գործունեության ոլորտGalois theory?
ԱնդամակցությունSociety of People of Friends?
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[4]
Ազդվել էԱդրիեն-Մարի Լեժանդր
Պարգևներ
ՀայրGabriel Galois?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Évariste Galois Վիքիպահեստում

Գալուան ստեղծել է նաև աղմկակայուն կոդավորման տեսության հիմքերը, առանց որի հնարավոր չէր լինի իրականացնել թվային տեղեկույթի և թվային հեռուստատեսության հաղորդումները։

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան // Գիրք 1 // հատոր 1 // Երևան // 2008 թ., էջ 201

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 660