Էլվիս Աարոն Փրեսլի (անգլ.՝ Elvis Aaron Presley, հունվարի 8, 1935(1935-01-08)[1][2][3][…], Տուպելո, Միսսիսիպի, ԱՄՆ[4][3] - օգոստոսի 16, 1977(1977-08-16)[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[5][6][7]), ամերիկացի երաժիշտ և դերասան, 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից։ Փրեսլիին հաճախ կոչում էին «Ռոքն'ռոլի արքա» ("King of Rock and Roll"

Էլվիս Փրեսլի
Բնօրինակ անունանգլ.՝ Elvis Aaron Presley և անգլ.՝ Elvis Presley
Ի ծնե անունանգլ.՝ Elvis Aron Presley
Ծնվել էհունվարի 8, 1935(1935-01-08)[1][2][3][…]
Տուպելո, Միսսիսիպի, ԱՄՆ[4][3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1977(1977-08-16)[1][2][3][…] (42 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[5][6][7]
ԳերեզմանԳրեյսլանդ
Ժանրերռոքնռոլ, փոփ, ռոքաբիլի, Քանթրի, գոսպել, ռիթմ էնդ բլյուզ, բլյուզ, փոփ ռոք, քանթրի ռոք և ռոք
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, կոմպոզիտոր, դերասան, ռազմական գործիչ, սպա, բարեգործ և ակտիվիստ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, դաշնամուր, վոկալ և բաս կիթառ
Գործունեություն1953–1977 թթ.
ԼեյբլSun Records և RCA Victor
ԿրթությունHumes Preparatory Academy Middle School? (հունիս 1953)
ԱմուսինՓրիսցիլա Փրեսլի
Պարգևներ
Կայքelvis.com
elvisthemusic.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Elvis Presley Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Տուպելոում, Միսիսիպի, հետո ընտանիքի հետ տեղափոխվել Մեմֆիս, Թենեսի, երբ նա 13 տարեկան էր։ Նրա երաժշտական գործունեությունը սկսվեց 1954-ին, երբ սկսեց աշխատել Սեմ Ֆիլիփսի՝ Sun Records-ի հիմնադրի հետ։ Աշխատելով կիթառահար Սքոթի Մուրի և բասկիթառահար Բիլ Բլեքի հետ՝ Փրեսլին դարձավ ռոք երաժշտության վաղ տարածողներից մեկը։ RCA Victor-ը պայմանագիր կնքեց նրա հետ ի շնորհիվ գնդապետ Թոմ Փարկերի, ով զբաղվում էր երգչի գործերով ավելի քան երկու տասնամյակ։ Փրեսլիի առաջին RCA ձայներիզը՝ «Heartbreak Hotel», որը լույս տեսավ 1956 թվականի հունվարին, ԱՄՆ-ի համար մեկ հիթն էր։ Նա դարձավ ռոքն ռոլի արքան մի շարք հեռուստահաղորդումներից և հիթ-շքերթներից հետո։ Երգերի նրա առանձնահատուկ կատարումը և գրավիչ ներկայանալու ոճը՝ համադրված արտասովոր, ազդեցիկ գունավոր գծերի միախառնման հետ, որը համընկավ քաղաքացիական իրավունքների շարժման անկման հետ, նրան դարձրեցին հռչակավոր և հակասական։

1956 թվականի նոյեմբերին, նա առաջին անգամ հանդես եկավ «Love Me Tender» ֆիլմում։ 1958-ին զորակոչվում է բանակ։ Նա վերսկսում է իր ձայնագրման կարիերան երկու տարի անց՝ ներկայացնելով իր ամենահաջողված աշխատանքը, նախքան 1960-ականներին իր ժամանակը տրամադրելով հոլիվուդյան ֆիլմերին և դրանցում հնչող երգերի ձայնասկավառակների ստեղծմանը, որոնցից շատերը քննադատաբար ծաղրի էին ենթարկվում։ 1968-ին, կենդանի կատարմամբ համերգների 7-ամյա դադարից հետո, նա բեմ վերադարձավ բուռն կերպով, Էլվիսն, ով մեծ համերգ ունեցավ Լաս Վեգասում և գլխավորեց ամենաեկամտաբեր շրջագայությունների շքերթը։ 1973-ին Փրեսլիի համերգը ճանաչվեց արբանյակի միջոցով աշխարհում ամենաշատ հեռարձակված համերգը ՝ Այովայից մինչև Հավայան կղզիներ։ Մի քանի տարի շարունակ թմրանյութերի կախվածությունը հանգեցրեց նրա առողջական վիճակի վատթարացման, և նա մահացավ 1977 թվականին 42 տարեկան հասակում։

Փրեսլին 20-րդ դարի ամենանշանավոր երաժիշտներից մեկն է։ Հաջողության հասնելով մի շարք ժանրերում՝ ներառյալ փոփ, բլյուզ և գոսփել, նա ամենավաճառված մենակատարն է երաժշտության պատմության մեջ[8][9][10][11]՝ ավելի քան 600 միլիոն օրինակ ալբոմների վաճառքով ամբողջ աշխարհում[12]։ Նա առաջադրվել է Գրեմմիի 14 անվանակարգերում և հաղթել երեքը՝ ստանալով Գրեմմի «Կյանքի նվաճում» մրցանակը 36 տարեկանում, որը բազմիցս ներկայացվել է հռչակավոր երաժշտական դահլիճներում[13][14]։

Կյանք և կարիերա

խմբագրել

Վաղ տարիներ (1935-1953)

խմբագրել

Մանկությունը Տուպելոյում

խմբագրել
 
Փրեսլիի ծննդավայրը Տուպելո քաղաքը Միսիսիպի նահանգում

Փրեսլին ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին Միսիսիպիի նահանգի Տուպելո քաղաքում՝ Գլեդիս Լովի (օրիորդական ազգանունը՝ Սմիթ; ապրիլի 25, 1912 - օգոստոսի 14, 1958) և Վերնոն Փրեսլիի (ապրիլի 10, 1916 - հունիսի 26,1979)[15] ընտանիքում, երկուսենյականոց փայտե տանը, որը կառուցել էր Վերնոնի հայրը՝ երեխայի ծննդյան կապակցությամբ։ Ջես Գարոն Փրեսլին՝ Էլվիսի երկվորյակ եղբայրը, ծնվել է մահացած՝ Էլվիսի ծնունդից 35 րոպե առաջ[16]։ Որպես միակ երեխա՝ Փրեսլին մտերիմ հարաբերություններ է ունեցել իր ծնողների հետ և կապված է եղել հատկապես մոր հետ։ Ընտանիքը հաճախ էր եկեղեցի այցելում, որտեղ Էլվիսը գտավ իր սկզբնական ոգեշնչման աղբյուրը[17]։

Փրեսլին ծագմամբ արևմտաեվրոպական ազգերի խառնուրդ է. Նա ունի շոտլանդա-իռլանդական, շոտլանդական,[18] գերմանական[19] և որոշ ֆրանսիական արմատներ։ Գլեդիսի տատիկի տատիկը՝ Մորնինգ Դավ Ուայթը, հավանաբար Չերոկի հնդկացի ցեղի բնիկ ամերիկացի էր[20]։ Ազգականների և ընկերների կողմից Գլեդիսը համարվում էր իր փոքր ընտանիքի գլուխը, իսկ Վերնոնը՝ Փրեսլիի հայրը, մի պատահական գործից մյուսին էր անցնում՝ ցուցաբերելով ոչ պատվախնդիր բնավորություն։ Ընտանիքը հաճախ էր հույսը դնում հարևանների և կառավարության կողմից տրամադրված մթերքի օժանդակության վրա։ Փրեսլիները փրկվեցին 1936 թվականի F5 պտուտահողմից։ 1938 թվականին նրանք կորցրեցին իրենց տունը, քանի որ Վենոնը մեղավոր էր ճանաչվել սեփականատիրոջ փասթաթուղթը կեղծելու մեջ։ Սեփականատերը Օրվիլ Ս.Բինն էր՝ մի անասնապահ, ում մոտ այդ ժամանակ աշխատում էր Վենոնը։ Վենոնը բանտում անցկացրեց ութ ամիս, իսկ Գլեդիսն ու Էլվիսը տեղափոխվեցին ազգականների մոտ[21]։

1941 թվականի սեպտեմբերին Փրեսլին առաջին դասարան գնաց, որտեղ նա միջակի համբավի արժանացավ[22]։ Ուսուցիչը նրան խրախուսեց մասնակցել երգի մրցույթի այն բանից հետո, երբ նա տպավորեց առավոտյան աղոթքին Ռեդ Ֆոլեյի "Old Shep" երգի կատարմամբ։ Մրցույթը տեղի ունեցավ Միսիսիպի-Ալաբամա տոնավաճառում 1945 թվականի հոկտեմբերի 3-ին. դա տասնամյա Փրեսլիի առաջին հանրային ելույթն էր։ Նա կովբոյի զգեստով էր և կանգնեց աթոռին բարձրախոսին հասնելու համար։ Այս մրցույթում նա գրավեց 5-րդ տեղը[23]։ Մի քանի ամիս անց Փրեսլին առաջին կիթառը ստացավ իր ծննդյան օրը, սակայն նա այլ բան էր ակնկալում՝ տարբեր տվյալներով, հեծանիվ կամ հրացան[24][25]։ Այդ տարի նա կիթառի հիմնական դասեր ստացավ իր երկու քեռիների և ընտանիքի եկեղեցու նոր հոգևոր հովիվի կողմից։

  Ես վերցնում էի կիթառը, նայում մարդկանց և սովորում փոքր-ինչ նվագել։ Սակայն ես երբեք չէի երգի մարդկանց առջև։ Ես շատ ամաչկոտ էի դրա համար[26]։  

1946 թվականին Փրեսլին տեղափոխվեց վեցերորդ դասարան նոր դպրոցում։ Այնտեղ նրան մենակյաց էին համարում։ Հաջորդ տարի նա ամեն օր սկսեց բերել կիթառը իր հետ։ Նա նվագում և երգում էր մեծ դասամիջոցին, սակայն նրան հաճախ ծաղրում էին իր ՛անլուրջ՛ երաժշտության համար։ Ընտանիքն այդ ժամանակ ապրում էր մեծ մասամբ սևամորթներով բնակեցված թաղամասում[27]։ Փրեսլին երգրպակում էր Տուպելո քաղաքի WELO ռադիո կայանում Միսիսիպի Սլիմ անունով հաղորդավարին։ Սլիմի փոքր եղբայրը՝ Փրեսլիի դասարանցին, հաճախ էր տանում նրան ռադիոկայան և նկարագրում էր Փրեսլիին որպես երաժշտության խելագար։ Սլիմը սովորեցրեց Էլվիսին ևս մի քանի ակորդ[28]։ Երբ Փրեսլին 12 տարեկան էր, Սլիմը կազմակերպեց նրա երկու ելույթը ուղիր եթերում։ Առաջին ելույթի ժամանակ նրան պատել էր բեմի վախը, սակայն հաջորդ շաբաթ նա հաջողություն ունեցավ[29]։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Гуральник, Питер. Последний поезд в Мемфис = Last Train to Memphis ; Безрассудная любовь = Careless Love // Love Me Tender / пер. с англ. C. Кастальский, А. Озеров. — М. : Эксмо, 2002. — 1008 с. — ISBN 5-699-00148-4.
  • Clayton, Marie. Elvis Presley : Unseen Archives. — 1st edition. — Paragon Publishing, 2002. — 384 p. — ISBN 0-7525-8335-2. — ISBN 978-0-7525-8335-8.
  • DeWitt, Howard A. Elvis, the Sun Years : the story of Elvis Presley in the fifties. — Ann Arbor, MI : Popular Culture, Ink, 1993. — 362 p. — ISBN 1-56075-020-0.
  • Doll, Susan. Elvis — Forever in the Groove : Recording Career 50th Anniversary. — Lincolnwood : Publications International Inc., 2004. — 218 p. — ISBN 0-7853-8367-0. — ISBN 978-0785383673.
  • Dundy, Elaine. Elvis and Gladys. — 2nd ed. — University Press of Mississippi, 2004. — ISBN 1-57806-634-4.
  • Guralnick, Peter. Last Train to Memphis : The Rise of Elvis Presley. — 1st edition. — Little, Brown & Co, 1994. — 576 p. — ISBN 0-316-33225-9. — ISBN 978-0316332200.
  • Guralnick, Peter. Careless Love. — 1st edition. — Little, Brown & Co, 1999. — 784 p. — ISBN 0-316-33297-6. — ISBN 978-0316332224.
  • Guralnick, Peter. Elvis Day by Day : The Definitive Record of His Life and Music / Peter Guralnick, Ernst Jorgensen. — 1st edition. — Ն. Յ. : Ballantine Books, 1999. — 400 p. — ISBN 0-345-42089-6. — ISBN 978-0-345-42089-3.
  • Kamphoefner, Walter D. Elvis and Other Germans : Some Reflections and Modest Proposals on the Study of German-American Ethnicity (2009) // Paths Crossing : Essays in German-American Studies :

[անգլ.] / Cora Lee Kluge, editor. — Peter Lang AG, 2010. — 183 p. — (German Life and Civilization ; т. 54). — ISBN 3034302215. — ISBN 978-3-0343-0221-0.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.elvis.com/about/bio
  4. 4,0 4,1 4,2 https://www.nytimes.com/learning/general/onthisday/big/0816.html
  5. 5,0 5,1 5,2 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  6. 6,0 6,1 6,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  7. 7,0 7,1 7,2 Marsh D. Encyclopædia Britannica
  8. Reaves, 2002
  9. Victor, 2008, էջեր 438–39
  10. Semon, Jorgensen
  11. Collins, 2002
  12. Kyriazis, Stefan (2015 թ․ հունվարի 8). «Elvis would be 80 today: Watch ten of his most sensational performances here». Daily Express. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  13. «The Top-Earning Dead Celebrities». Forbes. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  14. Property (8th ed.). Aspen Casebook Series. էջ 90.
  15. Guralnick, Jorgensen, էջ 3
  16. «The Chase». հունիսի 9, 2014. Challenge TV. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)
  17. Guralnick, 1994, էջեր 13–14
  18. Dundy, 2004, էջ 60
  19. Kamphoefner, 2009, էջ 33
  20. «Southern Genealogy Yields Surprises». VOA.
  21. Guralnick, 1994, էջեր 12–14
  22. Guralnick, 1994, էջեր 15–16
  23. Guralnick, 1994, էջեր 17–18
  24. Guralnick, 1994, էջ 19
  25. Dundy, 2004, էջ 101
  26. Guralnick, 1994, էջ 23
  27. Guralnick, 1994, էջեր 23–26
  28. Guralnick, 1994, էջեր 19–21
  29. Dundy, 2004, էջեր 95–96

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիս Փրեսլի» հոդվածին։