Էլին Դանիելսոն-Գամբոջի

ֆինն-շվեդ նկարչուհի

Էլին Կլեոպատրա Դանիելսոն-Գամբոջի (ֆիններեն՝ Elin Danielson-Gambogi, սեպտեմբերի 3, 1861(1861-09-03)[1][2][3], Նորմարկու, Սատակունա, Ֆինլանդիա[2] - դեկտեմբերի 31, 1919(1919-12-31)[2], Antignano, Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[4]), ֆինն-շվեդ նկարչուհի։ 1880-1910 թվականների ֆիննական արվեստի «Ոսկե դարի» հայտնի ներկայացուցիչ՝ առավել հայտնի ռեալիստական աշխատանքներով և դիմանկարներով։ Դանիելսոն-Գամբոջին եղել է ֆինն կանանց առաջին սերնդի արվեստագետների կազմում, որոնք արվեստի գծով մասնագիտական կրթություն են ստացել, այսպես կոչված, «նկարիչ-քույրերի սերունդ»։ Խմբի կազմում ընդգրկված է եղել նաև Հելենա Շերֆբեկը (1862–1946) [5][6]:

Էլին Դանիելսոն-Գամբոջի
շվեդ.՝ Elin Danielson-Gambogi
Ի ծնեշվեդ.՝ Elin Kleopatra Danielson
Ծնվել էսեպտեմբերի 3, 1861(1861-09-03)[1][2][3]
ԾննդավայրՆորմարկու, Սատակունա, Ֆինլանդիա[2]
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1919(1919-12-31)[2] (58 տարեկան)
Մահվան վայրAntignano, Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[4]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա, Հելսինկիի գեղարվեստի ակադեմիա և Adolf von Becker's private school?
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAfter breakfast?, Q29106844? և Aunt Balda's Pastime.jpg?
ՈւսուցիչCarl Sjöstrand?
ԱշակերտներՀիլդա Ֆլոդին
Պարգևներ
ԱմուսինՌաֆայել Գամբոգի
 Elin Danielson-Gambogi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էլին Դանիելսոն-Գամբոջիը ծնվել է շվեդական արմատներ ունեցող ընտանիքում։ 15 տարեկանից կերպարվեստ է ուսանել Ֆիննական գեղարվեստական ընկերության նկարչության դպրոցում (այժմ՝ Գեղարվեստի ակադեմիա (Հելսինկի)), որտեղ սովորել է Հելենա Վեստմարկի և Հելենա Շերֆբեկի հետ միասին։ Նա անցել է դասական նկարչության և բնանկարչության դասընթացներ[7][8] [9]: 1880 թվականին ունեցել է իր առաջին ցուցահանդեսը և ստացել ուսուցչի դիպլոմ։ 1880-1890-ական թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Ֆինլանդիայի արվեստի տարբեր դպրոցներում[10][11]։

1883 թվականին մեկնել է Փարիզ, հաճախել Կոլարոսի ակադեմիայի դասախոսություններին, ի թիվս այլոց՝ Ռաֆայել Կոլենայի և Գյուստավ Կուրտուայի մոտ։ Աշխատել է Օգյուստ Ռոդենի ստուդիայում։

Ամեն տարի ամառվա ամիսները նա անցկացնում էր Բրետանի պլեներներում։ Մի քանի տարի անց վերադարձել է հայրենիք։ 1881 թվականին բացել է իր սեփական ստուդիան Նոորմարկում։ 1886-1892 թվականներին ամեն տարի այցելել է Վիկտոր Վեստերոլմի կողմից ստեղծված Էննինգեբյուի նկարիչների գաղութ։ 1895 թվականին կրթաթոշակ է ստացել Ֆլորենցիայում ստաժավորում անցնելու համար։ Իտալիայում ամուսնացել է նկարիչ Ռաֆայելո Գամբոջիի (1874-1943) հետ։ Զույգը կազմակերպել է մի քանի համատեղ ցուցահանդեսներ, այդ թվում՝ 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։

1919 թվականին մահացել է ծանր թոքաբորբով հիվանդանալու հետևանքով։ Թաղված է Լիվոռնոյում։

Ստեղծագործություն

խմբագրել

Նկարել է ֆրանսիական ռեալիզմի և նատուրալիզմի ոճով։ Եղել է կանանց դիմանկարների և ժանրային կտավների վարպետ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  3. 3,0 3,1 Elin Danielson-Gambogi (շվեդերեն)SLS.
  4. 4,0 4,1 4,2 https://awarewomenartists.com/artiste/elin-danielson-gambogi/
  5. «Elin Danielson-Gambogi». bukowskis. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  6. «Helene Schjerfbeck». Biografiskt lexikon för Finland. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  7. «Carl Eneas Sjöstrand». Biografiskt lexikon för Finland. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  8. «Munsterhjelm, Magnus Hjalmar». Nordisk familjebok. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  9. «Adolf von Becker». lahteilla. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  10. «Elin Danielson-Gambogi». awarewomenartists.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  11. «Académie Colarossi». tfsimon.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլին Դանիելսոն-Գամբոջի» հոդվածին։