Էլեոնորա Հաբսբուրգ
Էլեոնորա Հաբսբուրգ (գերմ.՝ Eleonore von Kastilien, իսպ.՝ Leonor de Austria) , Ավստրիայի դքսուհի, Իսպանիայի ինֆանտա և Բուրգունդիայի թագուհի։ Նա եղել է Պորտուգալիայի թագավոր Մանուել I-ի երրորդ, իսկ ավելի ուշ՝ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի կինը։
Էլեոնորա Հաբսբուրգ գերմ.՝ Eleonore von Kastilien և պորտ.՝ Leonor de Austria | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1498[1] |
Ծննդավայր | Լյուվեն |
Մահացել է | փետրվարի 18, 1558[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Տալավերա լա Ռեալ, Բադախոս, Էստրեմադուրա, Իսպանիա[1] |
Գերեզման | Pantheon of the Infantes of the Royal Monastery of San Lorenzo de El Escorial |
Քաղաքացիություն | Իսպանիա և ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Մանուել I[2][3] և Ֆրանցիսկ I[3] |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ I[2][3], մայր՝ Ժուաննա (Կաստիլիայի թագուհի)[2][3] |
Զբաղեցրած պաշտոններ | Queen Consort of Portugal? և Queen Consort of France? |
Երեխաներ | Ինֆանտա Մարիա Պորտուգալացի |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԷլեոնորան Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ IV Գեղեցիկի և Կաստիլիայի թագուհի Խուանա I-ի դուստրն էր[4]։ Նրա եղբայրներից Կառլոս V-ը և Ֆերդինանդ I-ը եղել են Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր, իսկ քույրերից Իզաբելլա Հաբսբուրգը՝ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագուհի, Մարիա Ավստրիացին՝ Հունգարիայի թագուհի և Եկատերինա Ավստրիացին՝ Պորտուգալիայի թագուհի։ Երբ մայրը ամուսնու հետ մեկնեց Կաստիլիա, Էլեոնորան եղբոր` Կառլոս V-ի և քրոջ՝ Իզաբելլայի հետ մնացին Նիդերլանդներում։ Նրանց խնամքով զբաղվում էր Մարգարիտա Ավստրիացին, ով հաստատվել էր Մեխելենում[5]։ Նրա ձեռքին արժանանալու համար պայքարել են՝ Անգլիայի թագավորներ Հենրի VII-ը և Հենրի VIII-ը, Ֆրանսիայի թագավորներ՝ Ֆրանցիսկ I-ը և Լյուդովիկոս XII-ը, լեհական թագավոր Սիգիզմունդ I Ծեր-ը։
1517 թվականին Կառլոս V կայսեր հետ մեկնեց Կաստիլիա։ 1518 թվականի հուլիսի 16-ին, Էլեոնորան եղբոր հրամանով ամուսնացավ Պորտուգալիայի թագավոր ծեր Մանուել I-ի հետ՝ դառնալով նրա երրորդ կինը[4]։ Նրանք ունեցան երկու երեխա։
- Կառլոս (1520), մահացել է մանուկ հասակում
- Մարիա (1521—1577), Եվրոպայի ամենահարուստ թագուհիներից մեկը, ով մահացավ այդպես էլ չամուսնանալով
1521 թվականի դեկտեմբերին Էլեոնորան այրիացավ։ Մանուելը մահացավ ժանտախտից[4]։ Սկսեցին խոսել նրա և իր խորթ որդու՝ Ժուան III-ի ամուսնության մասին։ Բայց Ժուանն ամուսնացավ նրա կրտսեր քրոջ՝ Եկատերինայի հետ։
Կառլոս V-ը քրոջ ձեռքը խոստացավ Կառլոս III Բուրբոնին, որպես պարգևատրում Ֆրանցիսկ I-ին մատնելու համար։ Սակայն Պավիայում տարած հաղթանակից հետո կայսեր մտադրությունը փոխվեց։ 1529 թվականին կնքված Կամբրեի համաձայնագրով որոշվեց Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի և Էլեոնորայի ամուսնությունը[6]։ Վկայություններ կան այն մասին, որ Էլեոնորան անտարբեր չէր Ֆրանցիսկի նկատմամբ և ամուսնության թույլտվության համար անձամբ էր խնդրել եղբորը[7]։ 1530 թվականի հուլիսի 4-ին նրանք ամուսնացան։ Այս ամուսնությունն այնքան էլ երջանիկ չէր Էլեոնորայի համար, որքան նախորդն էր։ Ֆրանցիսկը նախապատվություն էր տալիս ժամանակն անցկացնել սիրուհիների հետ, քան՝ կնոջ և դա անում էր անթաքույց[7]։ Ֆրանսիացիները չէին սիրում Հաբսբուրգներին, ինչն էլ հիմք դարձավ Էլեոնորայի ամուսնու և եղբոր միջև խռովության համար։ Ամուսինները երեխաներ չունեին։ Էլեոնորան ողջ ժամանակն անց էր կացնում պալատական կանանց ընկերակցությամբ։
Որպես թագուհի ոչ մի ազդեցություն չուներ, չնայած կապող օղակ էր հանդիսանում Ֆրանսիայի և Սրբազան Հռոմեական կայսրության միջև։ Նրա գեղեցկությունը գնալով խամրում էր, ոմանք կարծում էին, որ ամուսինը վարակել է նրան սիֆիլիսով, որի մասին վկայում էին նաև դեմքին գոյացած սպիները[4]։ Երբ վերադառնում էր Եվրոպայից, ուր գնացել էր տեսակցելու դստերը, ասթմայի սուր նոպա ունեցավ, որն էլ դարձավ նրա մահվան պատճառը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Бутенко В. Элеонора Австрийская (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLа. — С. 639.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Дороти Гис МакГиган III. Мир Карла V // Габсбурги. Блеск и нищета одной королевской династии / Пер. И. Власовой..
- ↑ «Мехелен — родина малинового звона». www.fotourizm.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Ивонин Ю. Е., Ивонина Л. И. Карл V — император мира: иллюзии и реальность // Властители судеб Европы: императоры, короли, министры XVI—XVIII вв..
- ↑ 7,0 7,1 ШОССИНАН-НОГАРЕ Ги Глава первая. ДАМСКИЙ ДВОР // Повседневная жизнь жен и возлюбленных французских королей.
Գրականություն
խմբագրել- В. Бутенко (1890–1907). «Էլեոնորա Հաբսբուրգ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Денисенко Н. П. Испанская монархия в последней трети XV — начале XVI века. — Иваново, 1991.
- Макгиган Д. Габсбурги. Блеск и нищета одной королевской династии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Հաբսբուրգ» հոդվածին։ |