Եկատերինա (Կատալինա) Ավստրիացի (Catalina de Austria), Ավստրիայի դքսուհի, Իսպանայի ինֆանտա և Բուրգունդիայի թագուհի։ Պորտուգալիայի թագավոր Ժուան III-ի կինը։ Որդու մահից հետո խնամել է թոռանը՝ Սեբաստիան I-ին։

Եկատերինա Ավստրիացի
 
Մասնագիտություն՝ գահի խնամակալ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 14, 1507[1]
Ծննդավայր Torquemada, Պալենսիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Վախճանի օր փետրվարի 12, 1578 (71 տարեկան)
Վախճանի վայր Լիսաբոն, Պորտուգալիա[1]
Թաղված Ժերոնիմուշ
Դինաստիա Հաբսբուրգներ
Քաղաքացիություն  Պորտուգալիայի թագավորություն
Հայր Ֆիլիպ I
Մայր Ժուաննա (Կաստիլիայի թագուհի)
Ամուսին Ժուան III
Զավակներ Afonso, Prince of Portugal?, Մարիա Պորտուգալացի, João Manuel, Prince of Portugal?, Philip, Prince of Portugal?, Manuel, Prince of Portugal? և António, Infante de Portugal?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Եկատերինան Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ IV-ի և Կաստիլիայի թագուհի Խուանա I-ի կրտսեր դուստրն էր։ Նրա եղբայրներից Կառլոս V-ը և Ֆերդինանդ I-ը եղել են Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր, իսկ քույրերից Էլեոնորան՝ Պորտուգալիայի այնուհետև՝ Ֆրանսիայի թագուհի, Իզաբելլան՝ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագուհի և Մարիան՝ Վենգրիայի թագուհի։

Եկատերինան ծնվել է հոր մահից հետո։ Նրա մայրը նույնիսկ ամուսնու կենդանության օրոք հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր, իսկ ամուսնուց հետո դարձավ անկառավարելի։ Խուանան երեխային վերաբերվում էր որպես ամուսնուց մնացած վերջին հիշատակի։ Նա կարծում էր, որ երեխայի շուրթերով ամուսինն է խոսում իր հետ։ Երեխայի մահճակալը տեղադրված էր Խուանայի մահճակալի և լուսամուտի միջև։ Երեխայի միակ զբաղմունքը լուսամուտից դուրս նայելն էր։ Հասուն տարիքում, երբ աղջկան տեղափոխեցին պալատ նախաամուսնական պատրաստություններ տեսնելու, բոլորը նկատելի դարձավ նրա անադեկվատ պահվածքը։

Ընտանիք

խմբագրել

1525 թվականի փետրվարի 10-ին նա ամուսնացավ Պորտուգալիայի թագավոր Ժուան III-ի հետ։ Ունեցել է իննը երեխա, որոնցից միայն երկուսն են հասել հասունության տարիքի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119388871 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.