Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս
Ջորջ Պլանտագենետ[մ 1], Բեդֆորդի դուքս (անգլ.՝ George Plantagenet, 1st Duke of Bedford; մարտ 1477, Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն - մարտ 1479, Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն)` Անգլիայի արքայազն Յորքի տնից; Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի կրտսեր որդին։ Մահացել է մոտ երկու տարեկան հասակում, ենթադրաբար այտուցային ժանտախտից։
Ջորջ Պլանտագենետ անգլ.՝ George Plantagenet | ||
| ||
---|---|---|
Նախորդող | Ջորջ Նևիլ | |
Հաջորդող | Ջասպեր Թյուդոր | |
Մասնագիտություն՝ | ազնվական | |
Դավանանք | կաթոլիկություն | |
Ծննդյան օր | մոտ՝ 1478 | |
Ծննդավայր | Վինձոր ամրոց, Անգլիայի թագավորություն | |
Վախճանի օր | 1479 թվականի մարտ | |
Վախճանի վայր | Վինձոր ամրոց, Անգլիայի թագավորություն | |
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ | |
Դինաստիա | Յորքեր | |
Հայր | Էդուարդ IV | |
Մայր | Էլիզաբեթ Վուդվիլ |
Կենսագրություն
խմբագրելՋորջը ծնվել է 1477 թվականի մարտին Վինձորի ամրոցում և Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երեք որդիներից ամենակրտսերն էր, տասը երեխաներից՝ ութերորդ երեխան[1], արքայազնը մոր՝ Ջոն Գրեյի հետ ամուսնությունից ուներ երկու եղբայր՝ Թոմասը և Ռիչարդը։ Հոր կողմից տղան Յորքի 3-րդ դուքս Ռիչարդ Պլանտագենետի, ով հայտարարեց Յորքի տան իրավունքները Անգլիայի թագի նկատմամբ, և Սեսիլիա Նևիլի , մոր կողմից՝ Ռիվերսի 1-ին կոմս Ռիչարդ Վուդվիլի և Ժակետա Լյուքսեմբուրգցու թոռն էր։ Իր կյանքի ընթացքում արքայազնը Էդուարդ IV-ի և Էլիզաբեթի` մանկությունից փրկված յոթ երեխաներից կրտսերն էր[մ 2]: Բացի այդ, իր ողջ կյանքի ընթացքում Ջորջը գահի «հերթում» զբաղեցրել է երրորդ տեղը ավագ եղբայրներից՝ Էդուարդից և Ռիչարդից հետո։ Արքայազնի դայակներն էին Դակրի բարունուհի Ջոանը[en][2] և Ագնես Բատլերը, ով նաև զբաղվել է Ջորջի ավագ քույր Աննայի դաստիարակությամբ[3]։
Դեռևս մանկության տարիներին, ենթադրաբար 1478 թվականին, Ջորջին շնորհվեց Բեդֆորդի դուքսի կոչում, որից դրա նախորդ կրողը՝ Ջորջ Նևիլը, զրկվեց խորհրդարանի ակտով, ենթադրաբար, դքսական տիտղոսին համապատասխանելու ֆինանսական անկարողության համար։ Նաև 1478 թվականին Ջորջը ստացավ Իռլանդիայի լորդ–լեյտենանտի պատվավոր պաշտոնը[4]։ Մեկ տարի անց՝ 1479 թվականի մարտին, մոտ երկու տարեկան հասակում Ջորջը մահացավ Վինձորի ամրոցում։ Արքայազնի մահը ժամանակին համընկել է այտուցային ժանտախտի համաճարակի հետ, ուստի պատմաբանները ենթադրում են, որ տղան մահացել է հենց այդ հիվանդությունից։ Ջորջը թաղվել Է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում[5]։ Ավելի ուշ՝ 1482 թվականին, Ջորջի կողքին թաղվեց նրա ավագ քույրը՝ Մարիան, ով մահացավ տասնչորս տարեկան հասակում[6]։
1789 թվականին մատուռում վերանորոգում իրականացնող բանվորը պատահաբար հայտնաբերեց և բացեց Էդուարդ IV թագավորի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Վուդվիլի դամբարանը։ Դամբարանին հարող տարածքում հայտնաբերվել են նրանց երկու երեխաների՝ Ջորջի և Մարիայի դագաղները[7][8]։ Այնուամենայնիվ, երբ 1801 թվականին մատուռում տեղեր էին նախապատրաստում Գևորգ III-ի ընտանիքի անդամներին հուղարկավորելու համար, մեկ այլ տեղանքում հայտնաբերվեցին ևս երկու երեխաների մասունքներ․ որոշ մնացորդներ համընկնել են Մարիայի պարամետրերի հետ[9]։ Այսպիսով, անհայտ է, թե ում մնացորդներն են թաղվել Էդուարդ IV-ի և նրա կնոջ գերեզմանի կողքին[7][8]։
Մշակույթում
խմբագրելՋորջը հիշատակվում է «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալում, որտեղ Էլիզաբեթ թագուհու ծննդաբերությունը բարդ է պատկերված, և արքայազնը շուտով մահանում է մահամերձ տատիկի՝ Ժակետա Լյուքսեմբուրգցու ձեռքերի վրա[10][մ 3]։
Ծագումնաբանություն
խմբագրելՄեկնաբանություններ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Weir, 2011, էջ 139
- ↑ Weir, 2013, էջ 60
- ↑ Everett Green, 1852, էջ 3
- ↑ Ross, 1974, էջ 204
- ↑ Weir, 2011, էջ 140
- ↑ Everett Green, 1851, էջեր 401—403
- ↑ 7,0 7,1 St. John Hope, 1913, էջեր 418–419
- ↑ 8,0 8,1 Vetusta Monumenta, 1789, էջ 4
- ↑ Everett Green, 1851, էջ 403
- ↑ «Love and Death». The White Queen. Season 1. Սերիա 6. 2013. 58 (49—51) minutes in. STARZ.
{{cite episode}}
: Check|series-link=
value (օգնություն); External link in
(օգնություն)|series-link=
Գրականություն
խմբագրել- Everett Green, Mary Anne Lives of the Princesses of England. — London: Longman, Brown, Green, Longman and Robers, 1851. — P. 395—403.
- Everett Green, Mary Anne Lives of the Princesses of England. — London: Longman, Brown, Green, Longman and Robers, 1852. — Т. 4. — P. 1—14.
- Ross, Charles Derek Edward IV. — University of California Press, 1974. — P. 204. — 479 p. — ISBN 0520027817, 9780520027817
- St. John Hope, William Windsor castle, an architectural history. — Offices of Country Lif, 1913. — P. 418—419. — 638 p.
- Vetusta Monumenta. — 1789. — Т. 3. — P. 4. — 638 p.
- Weir, Alison Britain's Royal Families: The Complete Genealogy. — Random House, 2011. — P. 139—140. — 400 p. — ISBN 1446449114, 9781446449110
- Weir, Alison Elizabeth of York: The First Tudor Queen. — Random House, 2013. — 576 p. — ISBN 1448191386, 9781448191383
Արտաքին հղումներ
խմբագրել- «George Plantagenet, Duke of Bedford» (անգլերեն). Thepeerage.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.