Էդուարդ V

Անգլիայի չթագադրված թագավոր

Էդուարդ V (անգլ.՝ Edward V of England, նոյեմբերի 4, 1470, Վեստմինստերյան աբբայություն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - 1483, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի արքա 1483 թվականի ապրիլի 9-ից մինչև 1483 թվականի հունիսի 25-ը, երբ նա երկու ամիս թագավորելուց հետո հեռացվել է։

Էդուարդ V
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1470
ԾննդավայրՎեստմինստերյան աբբայություն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Մահացել է1483
Մահվան վայրԼոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Էդուարդ IV[1][2], մայր՝ Էլիզաբեթ Վուդվիլ[1][2]
Զբաղեցրած պաշտոններԱնգլիայի միապետ և Lord of Ireland?
Պարգևներ և
մրցանակներ
Կապիչի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Edward V of England Վիքիպահեստում
Էդուարդ V անգլիացի

Վաղ կյանք խմբագրել

Էդուարդը ծնվել է Վեստմինստերում, երբ նրա հայրը, Անգլիայի արքա Էդուարդ IV-ը, աքսորված էր Բուրգունդիա։ Հենրի VI արքան ասում էր, որ իր նրա մայրը և քույրերը ապահով կլինեն, եթե նրանք մնան վանքում[3]։ Երբ Էդուարդ IV-ը վերադառնում է և կրկին ստանձնում է գահը, Էդուարդը դառնում է նրա ժառանգորդը և ստանում է Ուելսի արքայազնի տիտղոսը։ Էդուարդ IV-ը կարծում էր, որ Ուելսի արքայազնի համար ճիշտ կլինի կառավարել Ուելսում, այսպիսով նա ուղարկում է փոքր արքայազն Էդուարդին Լյուդլոյի ամրոց, որտեղ էլ տեղի էր ունեցել Ուելսի Խորհրդի հանդիպումը[4]։ Արքայազնին օգնում է իր քեռին` Էնթոնի Վուդվիլը, և նա սկսում է սովորել կառավարման ձևը։ Իր մայրը` թագուհի Էլիզաբեթը, հաճախ նրա հետ էր, իսկ իր հայրը` արքան, այցելում էր նրան։

Արքայազնը իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում Լուդլոուում, երբ իր հայրը` արքան հանկարծակի մահանում է։ Արքայազնը պետք է անմիջապես գնար Լոնդոն` գահը վերցնելու, իսկ իր հորեղբայրը` Ըրլ Ռիվերսը, մեկնում է իր հետ։ Ճանապարհին նրանք հանդիպում են մյուս հորեղբորը, Գլոստերի դուքս Ռիչարդին։ Դուքսը Էդուարդ Չորրորդ թագավորի կրտսեր եղբայրն էր, իսկ արքան տվել էր նրան «Պաշտպան» կոչումը` հույս ունենալով, որ նա հոգ կտանի արքայազն Էդվարդին, մինչև նա բավականին կհասունանար իրական թագավոր դառնալու համար[5]

Բանտարկյալ խմբագրել

Նոր արքայի թագադրման պատրաստությունների փոխարեն, Դուքս Ռիչարդը որոշում է գահը վերցնել իրեն և դառնալ արքա Ռիչարդ IIIը։ Նա արքայազն Էդուարդին ուղարկում է ապրելու Լոնդոնի աշտարակում և սպասելու իր թագին[3]։ Նա նաև բերում է Էդուարդի կրտսեր եղբորը` Յորքի դուքս արքայազն Ռիչարդին Թաուերում բնակվելու։ Ըրլ Րիվերսը մահապատժի է ենթարկվել Ռիչարդի կողմից[3]։ Գլոստերը կարողանում է մարդկանց համոզել, որ երկու երիտասարդ արքայազնների` գահը ստանձնելն օրինական չէ։ 1483 թվականի հունիսի 25-ին խորհրդարանը հայտարարում է, որ Գլոստերի դուքս Ռիչարդն օրինական արքա է[6]։ Սա նրա պատճառով էր, որ Էդուարդը, իր եղբայրները և քույրերը հայտարարվել էին ապօրինի։ Էդուարդ IV-ի մահից հետո պարզվել է, որ նա նշանված է եղել Էլեոնորա Բաթլերի հետ, այսպիսով Էդուարդի ամուսնությունը իր մոր հետ համարվել է երկամուսնություն։

Անհետացում խմբագրել

Մի քանի ամիս անց երկու տղաներն անհետանում են, և ոչ ոք մինչև այսօր չգիտի նրանց անհետացման առեղծվածը։ Շատ մարդիկ կարծում են, որ երկու տղաները սպանվել են։ Նրանք հայտնի են դարձել որպես Թաուերի արքայազներ։ Շատ հավանական է, որ նրանք սպանվել են իրենց հորեղբոր` Ռիչարդ III-ի կողմից։ Նաև հավանական է, որ նրանք սպանվել են Հենրի VII-ի կողմից, ով երկու տարի անց թագավոր է դարձել[7]։

1674 թվականին, աշտարակի կառուցման ընթացքում, Սպիտակ աշտարակի աստիճանների տակ փայտյա սնդուկ է հայտնաբերվել[6]։ Դա պարունակում էր երկու երիտասարդ տղաների ոսկորներ։ Երբևէ չի ապացուցվել, որ դրանք անհետացած արքայազներն են, սակայն Չարլզ II Ստյուարտը թաղել է դրանք Վենստմինիստեր վանքում[6]։ 1933 թվականին ոսկորները դիտվել են գիտնականների կողմից, ովքեր հավատում էին, որ դրանք երկու արքայազների ոսկորներն են[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 «Edward V - the Princes in the Tower». www.englishmonarchs.co.uk. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  4. «BBC - History - Edward V (c.1470 - 1483)». www.bbc.co.uk. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  5. «History of the Monarchy > The Yorkists > Edward V». www.royal.gov.uk. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Edward V - Princes in the Tower». www.middle-ages.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
  7. 7,0 7,1 «Historic Royal Palaces > Home > Tower of London > History and stories > Palace people > Prisoners > Meet the prisoners > Prisoners > Edward V». www.hrp.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ V» հոդվածին։