Թաուերի արքայազններ

Թաուերի արքայազններ՝ Էդուարդ V (1470 թվականի նոյեմբերի 4-1483?) և նրա եղբայրը՝ Ռիչարդ Յորք (1473 թվականի օգոստոս 17-1483?), Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի որդիները։

Ջոն Էվերեթ Միլլե, Թաուերի արքայազնները, 1878

ԻրադարձությունԽմբագրել

1483 թվականին անգլիական խորհրդարանը օրենք հրապարակեց, որը հայտնի է որպես Titulus Regius[en]․ այն երկու արքայազններին հայտարարեց ապօրինի։ Անգլիայի թագավոր դարձած արքայազնների հորեղբայրը՝Ռիչարդ IIIը, նրանց տեղավորեց այդ ժամանակ նախկին թագավորական նստավայր լոնդոնյան Թաուերում։ 1483 թվականի ամառվանից հետո արքայազնների մասին ոչ մի տեղեկություն չի եղել, նրանց հետագա ճակատագիրը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նրանք մահացել են կամ սպանվել են Թաուերում։

1674 թվականին մատուռ տանող աստիճանների տակ գտնվող Սպիտակ աշտարակում վերանորոգման աշխատանքների ժամանակ երկու մանկական կմախք է հայտնաբերվել։ Այդ ժամանակ դրանք համարել են երկու արքայազնների մնացորդները, և Չարլզ II-ը հրամայել է տեղափոխել Վեստմինստերյան աբբայություն։ 1933 թվականին գերեզմանը բացվել է՝ հույս ունենալով ժամանակակից գիտության օգնությամբ որոշել, թե պատկանե՞լ են արդյոք աճյունները արքայազններին, բայց պարզել չի հաջողվել երեխաների տարիքը և սեռը։

Սպանության վարկածներԽմբագրել

 
Էդուարդ IV-ի որդիները Պեդրո Ամերիկո

Ըստ մինչև վերջերս առավել տարածված վարկածի (այժմ այն ակտիվորեն վիճարկվում է)՝ արքայազնները սպանվել են Ռիչարդ III-ի հրամանով, ով ավելի վաղ հասել էր տղաներին անգլիական թագի նկատմամբ իրենց իրավունքից զրկելուն և նրանց գերի էր պահում Թաուերում։ Սպանության հետևում կարող էին կանգնել նաև Ռիչարդին ծառայության մեջ նվիրված ասպետ սըր Ջեյմս Տիրրելլը, որը 1502 թվականին կտտանքների տակ խոստովանել է արքայազնների սպանությունը, և Ռիչարդի աջ ձեռք՝ դուքս Բեքինգհեմը։ Կա նաև վարկած, որ արքայազնները սպանվել են 1485 թվականից հետո Հենրի VII-ի հրամանով, որը որպես անգլիական միապետ, հանուն իր լեգիտիմության մեծացման, ամուսնացել է արքայազնների քրոջ՝ Էլիզաբեթ Յորքի հետ[1]։ Էլիզաբեթը կարող էր համարվել հոր՝ Էդուարդ IV-ի ժառանգորդը միայն եղբայրների՝ Էդուարդ V-ի և Ռիչարդ Յորքի մահվան դեպքում։

Թոմաս Մորը գրել է, որ Թաուերի գունդստաբլ Ռոբերտ Բրեքենբերին հրաժարվել է Ռիչարդ III-ի հրամանով սպանել արքայազններին, սակայն ավելի ուշ ենթարկվել է Թաուերի բանալիները Ջեյմս Տիրրելլին հանձնելու հրամանին, ով էլ կազմակերպել է սպանությունը։ Տիրրելլի երկու հպատակները՝ Մայլզ Ֆորեստը և Ջոն Դայթոնը, բարձերով խեղդամահ են արել քնած արքայազններին։ Ըստ Մորի՝ սպանությունը տեղի է ունեցել 1483 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին։

Գրականության մեջԽմբագրել

Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսում արքայազնների սպանության ետևում կանգնած են թագավոր Ռիչարդն ու Ջեյմս Տիրրելլը։

Կիր Բուլիչովի «Արքայազնները աշտարակում» վեպում արքայազնները ողջ են մնացել և գլխավոր հերոսուհու հետևից գնացել են ապագա։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Петросьян А. А.։ « Ричард III — миф и реальность»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-12-ին։ Վերցված է 2015-08-01 

ՀղումներԽմբագրել