Աբիգեյլ Գրին Օլդրիք Ռոքֆելլեր (անգլ.՝ Abigail Greene Aldrich Rockefeller, հոկտեմբերի 26, 1874(1874-10-26)[1][2], Փրովիդենս, ԱՄՆ - ապրիլի 5, 1948(1948-04-05)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բարերար, որը Ռոքֆելլեր ընտանիքի հայտնի անդամ է դարձել ֆինանսիստ և բարերար Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր կրտսերի հետ ամուսնության միջոցով։ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է նրա ջանքերի շնորհիվ։

Էբբի Օլդրիք Ռոքֆելլեր
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1874(1874-10-26)[1][2]
ԾննդավայրՓրովիդենս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 5, 1948(1948-04-05)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբարեգործ
ԱմուսինՋոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր
Ծնողներհայր՝ Nelson W. Aldrich?, մայր՝ Abigail Pearce Truman Chapman?[3]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAbby Rockefeller Mauzé?, John D. Rockefeller III?, Նելսոն Ռոքֆելլեր, Laurance Rockefeller?, Winthrop Rockefeller? և Դեյվիդ Ռոքֆելլեր
 Abby Aldrich Rockefeller Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Աբիգեյլ Գրին Օլդրիք Ռոքֆելլերը ծնվել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ Սենատոր Նելսոն Վիլմարթ Օլդրիքի ու Աբիգեյլ Փիրս Թրումեն Չապմենի չորրորդ զավակն էր։ Մանկության մեծ մասն անց է կացրել Փրովիդենսում ու Վարվիք Նեքում, ինչպես նաև Վաշինգտոնում[4]։

Հոր՝ որպես կոնգրեսական հայտնիության շնորհիվ Աբիգեյլը վաղ տարիքից ներկայացվել է բարձր քաղաքական շրջանակներում[5]։

Վաղ կրթությամբ զբաղվել են քվակեր դաստիարակչուհիները։ 1891 - 1893 թվականներին ընդգրկված է եղել Փրովիդենսի Միսս Էբոտի երիտասարդ օրիորդների դպրոցում, որտեղ սովորել է անգլերեն կոմպոզիցիա և գրականություն, ֆրանսերեն, գերմաներեն, արվեստի պատմություն, հնագույն պատմություն, մարմնամարզություն ու պար[4][5]։

1893 թվականի նոյեմբերին առաջին անգամ ներկայացվել է բարձր հասարակությանը, որտեղ ցմահ սեր է առաջացել հասարակական իրադարձությունների նկատմամբ[4][5]։

1894 թվականի հունիսի 30-ին հոր նախաձեռնությամբ մեկնել է Լիվերպուլ, որով սկիզբ է դրվել ողջ կյանքի ընթացքում եվրոպական և հետագայում ասիական ճանապարհորդությունների համար։ Նրա նախնական չորսամսյա հանգիստը ներառել է կանգառներ Անգլիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում ու Ֆրանսիայում։ Այս և հետագա այցելությունների ընթացքում այցելել է բազմաթիվ պատկերասրահներ, որով հարստացրել է իր գիտելիքները հետագայում որպես արվեստի հավաքորդ[4][5]։

Ամուսնություն Ջոն Դ․ Ռոքֆելլեր կրտսերի հետ խմբագրել

1894 թվականի աշնանը Փրովիդենսի ընկերուհիներից մեկի տանը հանդիպել է Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի միակ որդուն՝ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր կրտսերին[4]։ 1895 թվականի գարնանը սկսել են կիրակի կեսօրներին միասին գնալ զբոսանքների[5]։ Այս հանդիպումները շարունակվել են մինչև 1901 թվականի օգոստոսի վերջը, որից հետո նրանք նշանվել են։ Ամուսնացել են 1901 թվականի հոկտեմբերի 9-ին ժամանակի էլիտան ներկայացնող մոտավորապես հազար անձի ներկայությամբ Քենթում գտնվող իր հայրիկի ամառանոցում[5]։

Զույգը 1901 - 1913 թվականների ընթացքում բնակություն է հաստատել Մանհաթենի Արևմտյան 54-րդ փողոց 13 հասցեում, մինչև ամուսնու կողմից Արևմտյան 54-րդ փողոց 10-րդ հասցեում ինը հարկանի առանձնատան կառուցումը։ Նրանք բնակվել են «Համար 10»-ում մինչև 1938 թվականը, որից հետո տեղափոխվել են Փարք Ավենյու 740 հասցեում գտնվող 40 սենյականոց բնակարանը։ Ամուսինները երկուսն էլ մասնավոր սեփականություն են ունեցել Պոկանտիկո Հիլլսում, Սիլ Հարբորում և այլուր։ Ունեցել են վեց երեխա՝ Էբի Ռոքֆելլեր Մոզե, Ջոն Դ․ Ռոքֆելլեր III, Նելսոն Ռոքֆելլեր, Լորենս Ռոքֆելլեր, Վինտրոպ Ռոքֆելլեր ու Դեյվիդ Ռոքֆելլեր[4]։

Մահ խմբագրել

1948 թվականին սրտի կաթված է տարել ու մահացել ապրիլի 5-ին, 73 տարեկան հասակում Նյու Յորքի Ռոքֆելլերների տանը[6]։

Դիակիզվել է ու նրա մոխիրը ցրվել է Նյու Յորքի Պոկանտիկո նահանգի մասնավոր գերեզմանոցում։ Ռիվերսայդ եկեղեցում նրա համար հիշատակի պատարագ է մատուցվել[6]։

Նրա կտակը բացվել է 1948 թվականի ապրիլի 22-ին, և նրա ընդհանուր ունեցվածքը գնահատվել է 1,156,269 դոլլար։ Նրա վերջին ցանկությունների համաձայն՝ չորս գլխավոր գործեր կտակվել են Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA)։ Դրանք էին՝ Ժորժ Սյորայի «Հովանոցով օրիորդն» ու «Նստած կինը», Վան Գոգի «Սեն Մերիի փողոցն» ու «Սան Ռեմիի միջանցքը»։ Արևելյան մանրանկարչությունը թողել է Ֆոգ թանգարանին։ $850,848 արժողությամբ նրա բնակավայր կալվածքը նվիրաբերվել է Ժամանակակից արվեստի թանգարանին[6]։

Նրա պատվին ու ի հիշատակ նրա՝ որպես արվեստի հավաքորդի, կատարվել են մի շարք անվանակոչություններ, որոնցից մեկը Ժամանակակից արվեստի թանգարանի՝ նրա անունով կոչված և 1949 թվականի մայիսի 15-ին բացված տպարանի սենյակն է։ Էբբի Օլդրիք Ռոքֆելլերի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը բացվել է գաղութային Ուիլյամսբուրգում 1957 թվականին և ընդգրկում է ժողովրդական արվեստի նրա հավաքածուն[6]։

Մի շարք հայտնի գործիչներ նրա մահից հետո հարգանքի տուրք են մատուցել Ռոքֆելլերին, որոնցից ամենահայտնին Պոկանտիկոյի Միության եկեղեցու համար նկարիչ Անրի Մատիսի ստեղծած վիտրաժային պատուհանն է։ 1954 թվականի գարնանը ութսունչորսամյա անկողնուն գամված Մատիսին խնդրվել է նախագծել վիտրաժային պատուհանը, որը նա ցավով մերժել է, քանի որ անձամբ չէր կարող գնալ ու ուսումնասիրել եկեղեցին։ Ալֆրեդ Ռոքֆելլերը նրան լուսանկարներ է ուղարկել, որից հետո Մատիսը փոխել է միտքն ու սկսել աշխատել նախագծի վրա։ 1954 թվականի նոյեմբերի 1-ին նա նամակով հայտնել է, որ ավարտել է աշխատանքն ու մահացել երկու օր անց[6]։

Ժամանակակից արվեստի հովանավորություն և ներդրումներ ժամանակակից արվեստի թանգարանում խմբագրել

ժամանակակից արվեստի հովանավոր խմբագրել

1925 թվականին Էբբի Ռոքֆելլերը սկսել է հավաքել մի շարք ժամանակակից ամերիկացի նկարիչների նկարներ, ջրանկարներ և գծանկարներ։ Հավաքել է նաև մի շարք եվրոպական մոդեռնիստների՝ Վինսենթ վան Գոգի, Էդգար Դեգայի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Պոլ Սեզանի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի ու Դոնալդ Դեսկիի աշխատանքները։ Նա դարձել է ժամանակակից արվեստի կարևոր հովանավոր[7]։

1928 թվականին հանձնարարել է Դոնալդ Դեսկիին ստեղծել կահավորված սենյակների շարք, որոնք ծառայելու էին որպես իր աճող արվեստի հավաքածուի ցուցադրման տարածք։ Սենյակում արվեստը պարբերաբար շրջանառվում էր՝ կազմելով Ռոքֆելլերի ժամանակակից և ժողովրդական արվեստի հավաքածուների համադրված ցուցահանդեսներ։ Պատկերասրահի այցելուները վերելակով բարձրանում էին Ռոքֆելլերի տան 7-րդ հարկ, որտեղ ընտանիքին պատկանող մասնավոր սենյակներից առանձին գտնվում էր պատկերասրահը։ Այս ժամանակաշրջանի նրա հետաքրքրությունների և գործունեության մասին լուրերը շատ արագ տարածվել են, և հետագա շատ հավաքորդներ սկսել են հետևել նրա օրինակին[7]։

Ժամանակակից արվեստի թանգարանի համահիմնադիր (MoMa) խմբագրել

Լիլի Բլիսը, Մարի Քուին Սալլիվանը և Աբիգեյլը միավորվել են՝ իրականացնելու այն գաղափարը, որն այժմ հայտնի է որպես Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարան։ Արագորեն նրանք ստացել են այլ ականավոր գործիչների աջակցությունը, որոնց թվում էին՝ Էնսոն Գուդյիըրը, Մյուրեյ Քրեյնը և Պոլ Սաքսը։ Հիմնադիր խորհուրդը բաղկացած էր յոթ անդամներից՝ Գուդյիըրի նախագահությամբ։ Թանգարանի առաջին հարկաբաժինները վարձակալվել են Նյու Յորքի Հինգերորդ պողոտայի 730 հասցեում, Ալֆրեդ Բառ կրտսերը նշանակվել է թանգարանի առաջին տնօրեն[5][8]։

1929 թվականի հոկտեմբերին Աբիգեյլն ընտրվել է թանգարանի հոգաբարձուների խորհրդում և 1929 - 1934 թվականներին ծառայել որպես առաջին գանձապետ։ Նրա զբաղեցրած այլ պաշտոններից էին՝ 1934 - 1936 թվականներին առաջին փոխնախագահի, 1941 - 1945 թվականներին առաջին փոխնախագահի պաշտոնները։ Նրա որդին՝ Նելսոն Ռոքֆելլերը, նույնպես ներգրավված էր թանգարանի աշխատանքներում․ սկսել է որպես կրտսեր խորհրդատվական հանձնաժողովի նախագահ ու բարձրացել մինչև պրեզիդենտ[5]։

Նոր թանգարանում Ռոքֆելլերի մտահոգությունների հիմնական մասը մշտական հավաքածուի հարստացումն էր։ Նա հաճախ էր իր սեփական փողերը թանգարանին տալիս նոր կտավներ ձեռք բերելու համար։ 1938 թվականին թանգարանին շնորհել է իր առաջին գնման ֆոնդը, որը մեծապես ավելացվել է Նելսոն Ռոքֆելլերի կողմից[5]։

Թանգարանում Ռոքֆելլերի ժառանգությունը պահպանվել է մի շարք անվանակոչումների տեսքով, որոնց թվում է նրա մահից հետո՝ 1949 թվականին բացված Էբբի Օլդրիք Ռոքֆելլեր տպագրասենյակը։ Սենյակում պահվում են նրա կողմից ինը տարի առաջ նվիրաբերված 1600 դրոշմները[5]։ Էբբի Օլդրիք Ռոքֆելլեր քանդակների պարտեզը նույնպես անվանակոչվել է նրա պատվին․ նախագծվել է Ֆիլիպ Ջոնսոնի կողմից ու բացվել 1953 թվականին[9]։

Բարեգործություն խմբագրել

Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա (YWCA) խմբագրել

Ջոն Դ․ Ռոքֆելլեր կրտսերի հարսանեկան նվերն իր կնոջը եղել է որոշակի գումար, որը նա անհապաղ նվիրաբերել է Փրովիդենս քաղաքի Երիտասարդ կանանց քրիստոնեական միությանը (YWCA)։ Հետագայում նա ավելի մեծ ակտիվություն է դրսևորել Նյու Յորքի Երիտասարդ կանանց քրիստոնեական միությունում[5]։

1918 - 1936 թվականների ընթացքում նա ակտիվ ծառայություն է անցկացրել քրիստոնեական միությունում, իսկ հանգստի անցնելուց հետո համարվել դրա պատվավոր անդամը։ Եղել է այդ միության ազգային վարչության անդամ, բազմաթիվ հանձնաժողովների փոխնախագահ և նախագահ։

Բայվեյ համայնքային քոթեջ խմբագրել

1920 թվականի հոկտեմբերին Ռոքֆելլերը ցանկացել է ստեղծել ցուցադրական կառույց «Bayway Refinery of Standard Oil» ընկերության աշխատակիցների համար Նյու Ջերսիում։ Կառույցը պետք է լիներ աշխատավորի տան օրինակ, չնայած շուտով ծառայել է համայնքի ուսուցման նպատակին։ Քոթեջում անցկացվում էին խոհարարության դասընթացներ, կազմակերպվում էր մայրիկների ակումբ, ստեղծվել է մանկական հիվանդանոց։ 1926 թվականին քոթեջը ընդլայնվել է՝ ներառելով ակումբային սենյակ, ավելի մեծ խոհանոց, ավելի մեծ մանկական կլինիկա, մարզադահլիճ և սոցիալական աշխատողների գրասենյակ։ 1939 թվականին ևս մեկ հավելմամբ ստեղծվել է բոուլինգի սրահ և խաղային այլ սենյակներ։ 1947 թվականին Բայվեյ համայնքային քոթեջն օգտագործել են 9700 մարդ[5]։

Նյու Յորքի միջազգային տուն խմբագրել

Էբբի Ռոքֆելլերը Նյու Յորքի միջազգային տան կահավորման հանձնաժողովի նախագահն էր։ Որպես նախագահ՝ նա ջանում էր ամերիկյան զարդարանք ավելացնել շենքի ներքին հարդարանքին, ոգեշնչման համար հիմնականում հիմնվելով Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում անցկացված իր մանկության վրա։ Քսանհինգ տարի նա Միջազգային տան մշտական այցելուն էր, և երկար տարիներ նա և իր ամուսինը տան բնակիչների համար կազմակերպել են Սուրբ Ծննդյան երեկույթներ[5]։

Գաղութային Ուիլյամսբուրգ խմբագրել

1920-ական թվականների կեսերին Բրուտոնի ծխական եկեղեցու քահանա Գուդվինը կապ է հաստատել Էբիի և նրա ամուսնու հետ։ Նրա վերակառուցած եկեղեցին տեսնելուց հետո ամուսինները հետագայում ուսումնասիրել են քաղաքի զանգվածային վերականգնման նրա գաղափարը Ամերիկյան հեղափոխությանն ընդառաջ ու ֆինանսավորել այդ գաղափարը, որի իրագործումն սկսվել է 1927 թվականին[10]։

Արդյունքը գաղութային Ուիլյամսբուրգն էր՝ կենդանի պատմության թանգարանը, որը դարձել է աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը։ Թանգարանային համալիրի թանգարաններից մեկը՝ Էբբի Օլդրիք Ռոքֆելլերի ժողովրդական արվեստի թանգարանը, անվանվել է նրա պատվին[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Pas L. v. Genealogics — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Abby Aldrich Rockefeller, 1874-1948». Rockefeller Archive Center (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Chase, Mary Ellen, 1887-1973. (1966). Abby Aldrich Rockefeller. Avon Books. OCLC 14866465.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Kert, Bernice (2002 թ․ փետրվար). «Rockefeller, Abby Aldrich (1874-1948), philanthropist» (Document). Oxford University Press. doi:10.1093/anb/9780198606697.article.1700743. {{cite document}}: Unknown parameter |series= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 Jeffers, Wendy (2004 թ․ նոյեմբեր). «Abby Aldrich Rockefeller Patron of the modern». Magazine Antiques. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. Kantor, Sybil Gordon (2002). Alfred H. Barr, Jr. and the intellectual origins of the Museum of Modern Art. ISBN 9780262112581. OCLC 248036763.
  9. Philip Johnson and the Museum of Modern Art. Johnson, Philip, 1906-2005., Museum of Modern Art (New York, N.Y.). New York. ISBN 0-87070-117-7. OCLC 39265271.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  10. «The Rockefellers' Bassett Hall». www.colonialwilliamsburg.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  11. «Abby Aldrich Rockefeller Folk Art Museum». www.colonialwilliamsburg.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.

Հետագա ընթերցանություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբբի Օլդրիք Ռոքֆելլեր» հոդվածին։