Դեյվիդ Ռոքֆելլեր

ամերիկացի բանկիր, պետական գործիչ, գլոբալիստ

Դեյվիդ Ռոքֆելլեր[7] ավագ (անգլ.՝ David Rockefeller Sr. [ˈdeɪvɪd ˈrɑkəˌfɛlɚ]; հունիսի 12, 1915(1915-06-12)[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - մարտի 20, 2017(2017-03-20)[1][2][3], Pocantico Hills, Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի բանկիր, պետական գործիչ, գլոբալիստ, Ռոքֆելլերների տան գլուխը։ Նավթային մագնատ և դոլարային առաջին միլիարդատեր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի թոռը։ Նրա եղբայրներն են եղել ԱՄՆ 41-րդ փոխնախագահ Նելսոն Ռոքֆելլերը և Արկանզաս 37-րդ նահանգապետ Ուինթրոփ Ռոքֆելլերը։ Ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, ով ապրել է 100 տարեկանից ավելի։ Անդամակցել է Բիլդերբերգյան ակումբին։

Դեյվիդ Ռոքֆելլեր
անգլ.՝ David Rockefeller
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1915(1915-06-12)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Մահացել էմարտի 20, 2017(2017-03-20)[1][2][3] (101 տարեկան)
Մահվան վայրPocantico Hills, Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Չիկագոյի համալսարան, Կոլումբիայի համալսարան և New Lincoln School?
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, բանկիր, ինքնակենսագիր, պետական գործիչ, գործարար, միջատաբան, գրող, ձեռնարկատեր, բարեգործ, ֆինանսիստ, զինվոր և commissioned armed forces officers
ԱմուսինMargaret McGrath?
Ծնողներհայր՝ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր, մայր՝ Էբբի Օլդրիչ Ռոքֆելլեր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ բանակ, Եռակողմ հանձնաժողով և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6]
ԵրեխաներDavid Rockefeller, Jr.?, Eileen Rockefeller Growald?, Abby Rockefeller?, Peggy Dulany?, Richard Rockefeller? և Neva Goodwin Rockefeller?
 David Rockefeller Վիքիպահեստում

Դեյվիդ Ռոքֆելլերը ծնվել է Նյու Յորքում։ 1936 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը։ 1940 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Չիկագոյի համալսարանում։ Ատենախոսության թեման եղել է՝ «Չօգտագործված ռեսուրսներ և տնտեսական կորուստներ» (անգլ.՝ Unused Resources and Economic Waste): Միևնույն տարում սկսել է աշխատել պետական ծառայության համակարգում՝ դառնալով Նյու Յորքի քաղաքապետ Ֆիորելո Լա Գուարդիայի քարտուղարը։ 1941- 1942 թվականներին աշխատել է Պաշտպանական դեպարտամենտում։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության՝ 1945 թվականին ստանալով կապիտանի կոչում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում՝ ծառայելով զինվորական հետախուզությունում։ 1946 թվականին գլխավորել է «Chase Manhattan Bank»-ը[8]։ 1981 թվականի ապրիլի 20-ին անցել է թոշակի։ Բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվել Հենրի Քիսինջերի և Զբիգնև Բժեզինսկիի հետ։ Մահացել է 2017 թվականի մարտի 20-ին՝ 101 տարեկան հասակում։

Աշխատություններ

խմբագրել
  • Unused Resources and Economic Waste, Doctoral dissertation, University of Chicago Press, 1941;
  • Creative Management in Banking, «Kinsey Foundation Lectures» series, New York: McGraw-Hill, 1964;
  • New Roles for Multinational Banks in the Middle East, Cairo, Egypt: General Egyptian Book Organization, 1976;
  • Memoirs, New York: Random House, 2002. (ISBN 5-7133-1182-1 — 564 p., 2003.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 David Rockefeller, Philanthropist and Head of Chase Manhattan, Dies at 101
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.wikidata.org/wiki/Q11239
  5. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  6. Notable Names Database — 2002.
  7. Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Рокефеллер
  8. «The Rockefeller Archive Center - David Rockefeller Biographical Sketch». rockarch.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ռոքֆելլեր» հոդվածին։