Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր

Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր (անգլ.՝ John Davison Rockefeller, Jr.հունվարի 29, 1874(1874-01-29)[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո[4] - մայիսի 11, 1960(1960-05-11)[1][2][3][…], Թուսոն, Արիզոնա[5][6][7][…]), խոշոր մարդասեր և հայտնի Ռոքֆելլեր ընտանիքի անդամ։

Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր
անգլ.՝ John D. Rockefeller Jr.
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1874(1874-01-29)[1][2][3][…]
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո[4]
Մահացել էմայիսի 11, 1960(1960-05-11)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրԹուսոն, Արիզոնա[5][6][7][…]
ԳերեզմանRockefeller Family Cemetery[8]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան և Բրաունինգի Դպրոց
ԵրկերDunbar Apartments?
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, ֆինանսիստ, բանկիր և բարեգործ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինԷբբի Օլդրիչ Ռոքֆելլեր և Martha Baird?
Ծնողներհայր՝ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր, մայր՝ Լաուրա Սպելման Ռոքֆելլեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Phi Beta Kappa, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10] և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներAbby Rockefeller Mauzé?, John D. Rockefeller III?[11], Նելսոն Ռոքֆելլեր, Laurance Rockefeller?, Winthrop Rockefeller? և Դեյվիդ Ռոքֆելլեր
 John D. Rockefeller, Jr. Վիքիպահեստում

«Standard Oil-ի» սեփականատեր, գործարար Ջոն Ռոքֆելլերի միակ որդին և հայտնի Ռոկֆելլեր հինգ եղբայների հայրը։ Ջոն Ռոքֆելլերին սովորաբար անվանում են «Կրտսեր», որպեսզի տարբերեն նրան ավելի հայտնի հորից՝ «Ավագ» Ռոքֆելլերից։

Բիզնես - կարիերա

խմբագրել

Ինստիտուտն ավարտելուց հետո Ռոքֆելլեր Կրտսերը միանում է հայրական բիզնեսին (1897 թվականի հոկտեմբերի 1-ից) և սկսում է նորաբաց ընտանեկան գրասենյակում («Standard Oil» շտաբում, Բրոդվեյ 26-ում) կարգի բերել գործերը։ Նա դառնում է «Standard Oil»-ի տնօրեն, իսկ ավելի ուշ Ջոն Մորգան U.S. Steel կազմակերպության տնօրեն, որը հիմնադրվել է է 1901 թվականին։ «Standard Oil»-ի տվյալ ժամանակվա տնօրեն Ջոն Դաստին Արչբոլդչի (Ռոքֆելլեր Ավագի ժառանգորդ) հետ ունեցած վեճից հետո, Ռոքֆելլեր Կրտսերը 1910 թվականին երկու կազմակերպություններն էլ լքեց և ֆինանսական մեքենայություններից զերծ մնալու համար սկսեց ակտիվորեն զբաղվել բարեգործությամբ[12]։

Մեծ ճգնաժամի ընթացքում նա բարելավվեց և դարձավ 14 շենքերից բաղկացած հսկայական կենտրոնի միակ ներդրողը։ Կենտրոնը գտնվում էր Մանհաթանում, ինչի արդյունքում նա դարձավ Նյու Յորքում անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերից մեկը։

1921 թվականին նա իր հորից ստացավ quitable Trust Company-ի գրեթե 10% բաժնետոմս, ինչը նրան դարձրեց բանկի խոշորագույն բաժնետեր։ Հետագայում՝ 1930 թվականին, բանկը միավորվեց Chase National Bank-ի հետ (ներկայումս՝ JP Morgan Chase) և դարձավ տվյալ ժամանակում աշխարհի խոշորագույն բանկը։ Չնայած միավորումից հետո նրա բաժնետոմսերի ողջ փաթեթը կրճատվեց մինչև 4%, այդուհանդերձ նա դեռ շարունակում էր մնալ ամենախոշոր բաժնետերը, ինչի արդյունքում բանկը հայտնի դարձավ՝ որպես «Ռոքֆելլերների բանկ»։ 1960-ականներից, երբ նրա որդին՝ Դեվիդը, դարձավ բանկի նախագահը, մինչ օրս Ռոքֆելլերների ընտանիքը պահպանում է բանկի բաժնետոմսերի գրեթե 1%-ը[13]։

Բարեգործություններ

խմբագրել

1913 թվականին հոր՝ Ջոն Ռոքֆելլերի և Ֆրեդերիկ Գեյթսի հետ հիմնադրել է Ռոքֆելլերների ֆոնդը՝ ԱՄՆ-ի առաջին բարեգործական ֆոնդերից մեկը[14]։

Պատկերասրահ

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

1901 թվականի հոկտեմբերի 9-ին Ջոն Ռոքֆելլեր Կրտսերը ամուսնացավ ազդեցիկ սենատոր Նելսոն Օլդրիչի դստեր՝ Էմմի Օլդրիչ Գրինի հետ։ Այս ամուսնությունն ընդունվեց որպես տնտեսության և քաղաքականության մեծագույն միություն։ Առավել ևս հարսանիքը համարվեց իր ժամանակի հանրային գլխավոր իրադարձությունը և ամենաշքեղը «ԱՄՆ-ի ոսկե դարի» դարաշրջանի համար։ Այն տեղի ունեցավ Aldrich Mansion-ում ՝ Ռոդ Այլընդ կղզու վրա։ Հրավիրյալների թվում էին Standard Oil-ի և ուրիշ կազմակերպությունների ղեկավարներ[15]։

Ամուսնական զույգն ունեցել է վեց երեխա՝ մեկ դուստր և հինգ որդի

  • Էբբի Ռոքֆելլեր Մաուզե (9 նոյեմբերի 1903 – 27 մայիսի 1976)
  • Ջոն Դ. Ռոքֆելլեր III (21 մարտի 1906 – 10 հուլիսի 1978)
  • Նելսոն Օլդրիչ Ռոֆելլեր (8 հուլիսի 1908 – 26 հունվարի 1979)
  • Լորենս Ռոքֆելլեր Սպելման (26 մայիսի 1910 - 11 հուլիսի 2004)
  • Ուինտրոպ Ռոքֆելլեր (1 մայիսի 1912 – 22 փետրվարի 1973)
  • Դեվիդ Ռոքֆելլեր (12 հունիսի 1915 - 20 մարտի 2017)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Timelines of History
  5. 5,0 5,1 5,2 http://www.cnr.berkeley.edu/site/lectures/albright/1961.php
  6. 6,0 6,1 6,2 http://www.brown.edu/Administration/News_Bureau/Databases/Encyclopedia/search.php?serial=R0240
  7. 7,0 7,1 7,2 http://shelf3d.com/i/John%20D.%20Rockefeller,%20Jr.
  8. Find A Grave — 1996.
  9. https://www.nasonline.org/programs/awards/public-welfare-medal.html
  10. Notable Names Database — 2002.
  11. Union List of Artist Names — 2018.
  12. Resignation from Standard Oil and U.S. Steel boards — see Ron Chernow, Titan: The Life of John D. Rockefeller, Sr., London: Warner Books, 1998. (pp.548-551)
  13. Largest shareholder in Chase Bank — see David Rockefeller, Memoirs, New York: Random House, 2002. (pp.124-25)
  14. Рокфеллер, Джон, 2017, էջ 187
  15. Details of the 1901 wedding — Harr & Johnson, op.cit., (pp.81-5)

Գրականություն

խմբագրել
  • Джон Рокфеллер Мемуары. — Репринтное издание. — М.: Альпина Паблишер, 2017. — 216 с. — ISBN 978-5-9614-6379-8

Արտաքին հղումներ

խմբագրել