Զորաց եկեղեցի

եկեղեցի Հայաստանում, Եղեգիսում

Զորաց եկեղեցի[2] կամ Սուրբ Ստեփանոս եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ կառուցված 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։

Զորաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց ձորի մարզ, Եղեգիս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող չէ
Հիմնական ամսաթվերը14-րդ դար
Ներկա վիճակԿանգուն, վերանորոգված է
Կազմված էԽաչքար Իգնատիոսի, Խաչքար Գրիգորի, Գավիթ, Գերեզմանոց և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական տիպուղղանկյուաձև
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Հիմնադրված14-րդ դար
Շինանյութքար
Քարտեզ
Քարտեզ
 Surp Stepanos Church, Yeghegis Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին` տեղակայված Եղեգնաձորից 18 կմ դեպի հյուսիս։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։

Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Կառուցվածք

խմբագրել

Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Այն առանձնանում են յուրահատուկ կառուցվածքով՝ խորանի բարձրությունը հավասար է ձիու վրա նստած մարդու բարձրությանը։ Մարտի մեկնելուց առաջ զինվորներն այստեղ երդում են տվել և օրհնություն ստացել, որից էլ եկեղեցին ստացել է իր Զորաց անունը։

Եկեղեցին համարվում է բաց խորան, եռակամար է` երկու սյուներով, երկու կից ավանդատներով, դրսից ուղղանկյուն հորինվածքով։ Երեք մասի բաժանված միակ արևելյան բեմով եկեղեցին է։

Եկեղեցին ամբողջովին պարսպապատ է կիկլոպյան քարերով, գլխավոր մուտքը արևելյան կողմից է։ Պարսպի միայն դարպասի վերևի քարն է սրբտաշ[3]։

Ծածկասալերի ստորին եզրերը զարդանախշվել են, որի վերին մասում էլ արձանագրություններ կան։ Արձանագրություններ կան նաև խորշերում, որոնք հիմնականում Ստեփանոս Օրբելյանի տոհմածառին են նվիրված։

Տարածքում կան 9-10-րդ դարերի խաչքարեր։

2006-2007 թվականներին Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանի ղեկավարած արշավախումբը մասնակի պեղումներ է իրականացրել հուշարձանի տարածքում։

  Պեղումներով բացվել են հյուսիս-հարավ առանցքով իրար հաղորդակից երեք սենյակներ,որոնց պատերը շարված են երկշար, բազալտի զանգվածեղ քարերով:…Ուշագրավ է շինության արևելյան և հարավային պատերում զետեղված մեկական խորշերի մեջ տեղադրված պահարանները:… Նորաբաց սենյակներում առկա բազմաթիվ դարակների ու պահարանների գոյությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ մենք գործ ունենք միջնադարյան գրչության վայրի և գրապահոց Մատենադարանի հետ։
- Հուսիկ Մելքոնյան, 2015 թվական
 

Ներկա վիճակ

խմբագրել

Զորաց եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։ Եկեղեցին մի անգամ վերանորոգվել է միջնադարում, վերանորոգվել են բեմական մասը, քիվերը, ծածկասալերը։ Հետագայում երկրորդ անգամ վերանորոգվել է 1970-ական թվականներին։

2024 թվականին սկսվել են եկեղեցու վերականգնողական, բարեկարգման աշխատանքներ[4]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

1987 թվականին Զորաց եկեղեցու տարածքում նկարահանվել է «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» գեղարվեստական ֆիլմի Դավթի և Մսրա Մելքիքի կռվի տեսարանը (28 րոպեից)[5]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Զորաց Եկեղեցի». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. {{cite web}}: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն)
  3. hushardzantest. «ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ (ԵԿԵՂԵՑԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ )». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  4. Լուրեր (2024 թ․ հունիսի 29), Բացառիկ․ Եղեգիսի Զորացը՝ «Բաց երկնքի տակ», Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին
  5. Հայաստանի Ազգային կինոկենտրոն / Հայկական ֆիլմեր (2021 թ․ դեկտեմբերի 4), Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ - Հայկական Ֆիլմ / Janaparh depi Sasunci Davit - Haykakan film, Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորաց եկեղեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 705