«Զեթ» (ֆր.՝ Z), քաղաքական դետեկտիվ, նկարահանված ֆրանսիացի ռեժիսոր Կոստա Գվարսի կողմից, հույն գրող Վասիլիս Վասիլիկոսի նույնանուն վեպի հիման վրա, 1969 թվականին։ Գլխավոր դերերում են Ժան Լուի Տրենտինյանը և Ժակ Պերենը։

Զեթ
ֆր.՝ Z
Երկիր
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում, դրամա և քաղաքական թրիլեր
ՀիմքԶեթ[1]
Թվականփետրվարի 26, 1969[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԿոստա Գավրաս[3][4][5][…]
ՊրոդյուսերԺակ Պերեն և Ահմեդ Ռաշեդի
Սցենարի հեղինակԽորխե Սեմպրուն, Վասիլիս Վասիլիկոս, Կոստա Գավրաս և Բեն Բարզման[6]
ԴերակատարներԺան-Լուի Տրենտինյան[7][3][5][…], Իվ Մոնտան[7][3][5][…], Իրեն Պապաս[7][8][9], Ժակ Պերեն[3][5][8][…], Շառլ Դեններ[8][9], Ֆրանսուա Պերիե[8], Բեռնարդ Ֆրեսոն[8][9], Ժորժ Ժերե[8], Պիեռ Դյուքս[8][9], Մագալի Նոել[8], Մարսել Բոզյուֆի[8], Ռենատո Սալվատորի[8][9], Ժյուլեն Գիյոմար[8][9], Կլոտիլդա Ժոանո[8], Գի Մերես[8], Հասան Էլ-Հասանի, Ժան Բուիզ[8], Խոսե Արթուր[8], Սիդ Ահմեդ Ագումի[8][9], Ռաուլ Կուտար[6], Ժորժ Ռուկիե[6], Ժան Դաստե[6], Մորիս Բակե[6], Ժերար Դարիե[6], Գաբրիել Ժաբուր[6], Անդրե Տենսի[6], Ժան Պիեռ Միկել[6] և Ֆրանսուազա Բոննո
ՕպերատորՌաուլ Կուտար
ԵրաժշտությունՄիկիս Թեոդորակիս
ՄոնտաժՖրանսուազա Բոննո
Պատմվածքի վայրՀունաստան
Նկարահանման վայրԱլժիր
Տևողություն127 րոպե
Շահույթ17 300 000 $

1969 թվականին արժանացել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» և «Լավագույն մոնտաժ» օսկարներին։ Պարգևատրվել է Կաննի կինոփառատոնի մի քանի նվերներով։ Այժմ համարվում է Կոստա Գվարսի ռեժիսորական վարպետության և կարիերայի գագաթնակետը։

Սյուժե խմբագրել

Մի անանուն միջերկրածովյան երկրում ընտրությունների նախօրեին սուր պայքար է ընթանում հետադիմության վրա հենվող պահպանողական ուժերի և ձախ ընդդիմության միջև։ Բողոքական մեծամասնությանը առաջնորդը դառնում է հեղինակավոր բժիշկ, խորհրդարանի պատգամավոր, օլիմպիական չեմպիոն։ Բարձրագույն ոստիկանական չինովնիկները օգտագործում են աջ արմատական խմբավորման ակտիվիստներին՝ հակապատերազմական հանրահավաքում նրա սպանության կազմակերպման համար։ Հանցանքի հետաքննությամբ զբաղվում է սկզբունքային քննիչ, ով հակված չէր թաքցնելու բացահայտված կապերը՝ ցույց տալով մինիստրական պոստեր զբաղեցնողների մասնակցությունը մարդկանց սպանության մեջ։ Իշխանությունը կորցնելու սպառնալիքի տակ իշխող վերնախավը երկրում հայտարարում է պատերազմական դրություն և արգելում է ընդդիմության գործունեությունը։

Դերերում խմբագրել

Իրական հիմք խմբագրել

Վեպը և ֆիլմը արտացոլում են 1960–ական թվականներին Հունաստանում տեղի ունեցած իրական դեպքեր։ 1963 թվականի մայիսի 22–ին Թեսալոնիկ քաղաքում՝ հակապատերազմական հանրահավաքում եռանիվ տրասպորտով շրջող երկու աջ ծայրահեղականների կողմից մահացու վիրավորվեց Միացյալ Ժողովրդական ձախ կուսակցության պատգամավոր Գրիգոր Լամբրակիսը, ով հինգ օր անց հիվանդանոցում մահացավ։ Լամբրակիսը՝ բժիկ որ դեռևս պատերազմի նախօրեին թեթև աթլետկայի չեմպիոնի հռչակ էր ձեռք բերել, երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից էր։

Ընդդիմությունը կասկածում էր, որ Լամբրակիսի սպանության հետևում կանգնած են Կոնստանտինոս Կարամանլիս վարչապետի կառավարությունը և նրա Ազգային արմատական միությունը։ Աջ ծայրահեղականության և ոստիկանության միջև եղած կապը ապացուցվեց հետաքննություն արդյունքում,որը, չնայած իշխանության կողմից գործադրված ճնշումների, անցկացրեց քննիչ Խրիսոս Սարջետակիսը, ով ավելի ուշ դարձավ Հունաստանի նախագահ։ Լամբրակիսի թաղմանը վերաճեցին կեսմիլլիոնանոց բողոքի ցույցերը առաջին կառավարության քաղաքականության և արքունական դատարանի դեմ՝ սպանությունը թաքցնելու համար։ Հունական քաղաքները ծածկվեցին Լամբրակիսին նվիրված «Ζ» տառի մակագրությամբ գրաֆիտիներով (զեթ, հուն․՝ Ζει վերծանվում է այսպես՝ «(Նա) ողջ է»)։

Թեև այս իրադարձությունների արդյունքում կառավարությունը հրաժարական տվեց, 1967 թվականի ապրիլի 21–ին աջ ծայրահեղական սպաների խումբը, որ հայտնի էր ինչպես «Սև գնդապետներ», Հունաստանում ֆաշիստական կարգեր հաստատեց։

Ֆիլմի ավարտի մակագրերը թվարկում են, թե ինչեր կամ ովքեր էին արգելված «Սև գնդապետներ» զինվորական խունտային․ տղամարդկանց երկար մազեր, մինի կիսաշրջազգեստ, Սոֆոկլես, Լև Տոլստոյ, Եվրիպիդես, կենացից հետո բաժակները ջարդել, աշխատողների գործադուլ, Արիստոֆան, Էժեն Իոնեսկո, Ժան Պոլ Սարտր, Անտոն Չեխով, Հարոլդ Փինթեր, Էդուարդ Օլբի, Անդրե Բրետոն, Լև Տրոցկի, մամուլի ազատություն, հասարակագիտություն, Մարկ Տվեն, Սեմյուել Բեքեթ, Ֆեոդոր Դոստոևսկի, սիրտակի, ժամանակակից երաժշտություն, նորագույն մաթեմատիկա և հունական այբուբենի «Z» (զեթ) տառը, որ նշանակում էր «Նա ողջ է»։

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի երգը գրել է սպանված պատգամավորի՝ Լամբրակիսի ընկեր Միկիս Թեոդորակիսը, այն գաղտնի Հունաստանից ուղարկելով։ Թեոդորակիսը նույնպես զոհ գնաց ավտորիտար համակարգի ճնշամիջոցներին։

Բացի դրանից, ֆիլմում հնչում է էլեկտրոնային երաժշտության կոմպոզիտոր Պիեռ Անրիի «Psyché Rock» մեղեդին։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1969 – նվեր ժյուրիից (Կոստա Գվարս) և նվեր լավագույն դերի (Ժան Լուի Տրենտինյան) համար Կաննի կինոփառատոնում։
  • 1969 – Նյու Յորքի կինոքննադատների միության երկու մրցանակ լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի (Կոստա Գվարս) համար։
  • 1970 – երկու «Օսկար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի և լավագույն մոնտաժի (Ֆրանսուազա Բոնո) համար, ինչպես նաև երեք անվանակարգեր․ լավագույն ֆիլմ (Ժակ Պերեն, Ահմեդ Ռաշեդի), լավագույն ռեժիսոր (Կոստա Գվարս), լավագույն սցենար (Խորխե Սեմպրուն և Կոստա Գվարս)։
  • 1970 – Էստոնի Էսկվիտի անվան BAFTA մրցանակ լավագույն երաժշտության և ֆիլմի համար (Միկիս Թեոդորակիս), ինչպես նաև չորս անվանակարգեր․ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար (Խորխե Սեմպրուն և Կոստա Գվարս), լավագույն մոնտաժ (Ֆրանսուազա Բոնո), ՄԱԿ–ի մրցանակ։
  • 1970 – «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։
  • 1970 – ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակների անվանակարգ՝ լավագույն գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի համար (Կոստա Գվարս)։
  • 1970 – Էդգար Ալան Պոյի պրեմիերա՝ մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար (Խորխե Սեմպրուն և Կոստա Գվարս)։
  • 1970 – ԱՄՆ–ի կինոքննադատների ազգային միության պրեմիերիա՝ մրցանակ լավագույն ֆիլմի համար, ինչպես նաև երկու երկրորդ տեղ «լավագույն ռեժիսոր» և «լավագույն սցենար» կատեգորիաներում (Խորխե Սեմպրուն և Կոստա Գվարս)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Дзета»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում  
  • ««Дзета»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:  
  • James Berardinelli. (2006). «Z - Review» (անգլերեն). reelviews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  • Roger Ebert. (1969 թ․ դեկտեմբերի 30). «Z - Review» (անգլերեն). The Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  • «Дзета» Коста-Гавраса