Պիեռ Անրի (ֆր.՝ Pierre Henry,դեկտեմբերի 9, 1927(1927-12-09)[2][3][4][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1] - հուլիսի 5, 2017(2017-07-05)[3][6][7][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար և Կոնկրետ երաժշտության հայտնի ներկայացուցիչ։

Պիեռ Անրի
Բնօրինակ անունֆր.՝ Pierre Henry
Ի ծնե անունֆր.՝ Pierre Georges Albert François Henry[1]
Ծնվել էդեկտեմբերի 9, 1927(1927-12-09)[2][3][4][…]
Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1]
Երկիր Ֆրանսիա[5][5]
Մահացել էհուլիսի 5, 2017(2017-07-05)[3][6][7][…] (89 տարեկան)
Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1]
ԺանրերԿոնկրետ երաժշտություն[8] և էլեկտրոնիկ ռոք[9][10][11]
Մասնագիտությունկոմպոզիտոր, հնչյունային նկարիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԼեյբլPhilips Records և Universal Music Group
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
Կայքpierre-henry.org
 Pierre Henry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1938-1948 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում` աշակերտելով Նադիա Բուլանժեին և Շառլ Մեսսիանին։ 1949 թվականին աշխատել է Ֆրանսիական ռադիոյի և հեռուստատեսության փորձառական ստուդիայում, որտեղ Պիեռ Շեֆերի հետ միասին զբաղվել է կոնկրետ երաժշտությամբ։ Նրանց համագործակցության առաջին և առավել հայտնի արդյունքը եղել է «Սիմֆոնիա մեկ մարդու համար»(ֆր.՝ Symphonie pour un homme seul, 1950 թ.)[12][13] (ֆր.՝ Symphonie pour un homme seul, 1950 թ.)[14]: 1958 թվականին թողել է կոնկրետ երաժշտության խումբը և երկու տարի անց հիմնադրել է Ֆրանսիայում առաջին էլեկտրոնային երաժշտության մասնավոր ստուդիան, 1982 թվականին բացել է ևս մեկ նմանատիպ ստուդիա։

Ստեղծագործություն խմբագրել

Պիեռ Անրիի բոլոր ստեղծագործությունները ստեղծվել են ժապավենի վրա ձայնագրված հնչողության փոփոխման ու մոնտաժի միջոցով։ Նրա աշխատանքներից առավել հայտնի են Մորիս Բեժարի թատերախմբի համար գրված բալետները, այդ թվում` «Օրփեոս» (1958 թ.), «Ճանապարհորդություններ» (1962 թ., ըստ տիբեթյան Մեռյալների գրքի), «Վարիացիաներ դռան և հառաչանքի թեմաներով» (1963), «Նիժինսկի, Աստծո ծաղրածու» (1971 թ.) ստեղծագործությունները։ Պիեռ Անրին նաև ստեղծել է բազմաթիվ ձայնագրություններ ֆիլմերի, թատերական ներկայացումների, ռադիոբեմադրությունների և գեղարվեստական ինստալյացիաների համար։ Պիեռ Անրիի «ֆր.՝ Psyché Rock» կոմպոզիցիայի ներշնչանքով է գրվել «Ֆուտուրամա» մուլտսերիալի երաժշտությունը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 Notable Names Database — 2002.
  6. 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  8. Last.fm — 2002.
  9. http://www.vinylstockholm.se/record.php?record=240
  10. http://www.discogs.com/Pierre-Henry-Machine-Danse/master/103316
  11. http://seterecords.com/new-arrival-1-150130-26/
  12. Анри // Большая российская энциклопедия. Том 2. М., 2005, с.18.
  13. Теория современной композиции. М.: Музыка, 2007, с.530.
  14. 2-я ред. 1953, 3-я ред. 1955; 4-ю редакцию этого произведения П. Анри выполнил самостоятельно, в 1966 году.
  15. Will Hodgkinson (15 октября 2006). «Soundtrack of my life: Pierre Henry». The Guardian. Վերցված է 28.11.2016-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել