Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն

Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն, դրամատիկական թատրոն։ Կազմակերպվել է 1926 թվականին, Երևանում, իբրև գյուղական շրջիկ թատրոն։

Պատմություն խմբագրել

Հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը եղել է Ամո Խարազյանը։ 1928 թվականին վերանվանվել է Պետական շրջիկ թատրոն (1933 թվականից՝ Ամո Խարազյանի անվան)։ 1949 թվականին տեղափոխվել է էջմիածին, 1952 թվականին՝ փակվել։ Թատրոնը նպաստել է գյուղական ինքնագործ թատերախմբերի և շրջիկ պրոֆեսիոնալ թատրոնների ստեղծմանը։ Բեմադրություններից են՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Վաղարշ Վաղարշյանի «Օղակում», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Մաքսիմ Գորկու «Թշնամիներ», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»։ Թատրոնում պիեսներ են բեմադրել նաև Լևոն Քալանթարը, Ս. Քոչարյանը, Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը. Վ. Վարդանյանը և ուրիշներ։ Տարբեր տարիներ թատրոնի կազմում են եղել՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ Աշ. Խարազյանը, Վ. Բեզիջանյանը, Ս. Հովսեփյանը, Գ. Ջանոյանը, Վ. Փանոյանը, դերասաններ՝ Ժ. Գևորգյանը, Լ. Թառայանը, Հ. Էմինին, Ա. Բաբյանը, Ա. Խալաթյանը, Ա. Կլեկչյանը, Ց. Սողոմոնյանը և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Սարգսյան Ս., Ամո Խարազյան, Ե., 1959
  • Հովակիմյան Հ., Մեր թատրոնները, Ե., 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 324