Քաջ Նազար (հեքիաթ-դրամա)

Դերենիկ Դեմիրճյանի հեքիաթ-դրամա
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաջ Նազար (այլ կիրառումներ)

Քաջ Նազար, Դերենիկ Դեմիրճյանի պիեսներից, որը նա գրել է 1923 թվականին և անվանել հեքիաթ-դրամա։ Պիեսը վախկոտի՝ բախտի կամ հանգամանքների բերմամբ տիրակալ դառնալու հավերժական թեմայի մշակումներից մեկն է։ Պիեսի հիման վրա 1940 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։

Քաջ Նազար
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
ՀեղինակԴերենիկ Դեմիրճյան
ԵրկիրՀայկական ԽՍՀ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1922
Հրատարակություն1923
ՎիքիդարանՔաջ Նազար
ՎիքիքաղվածքՔաջ Նազար

Ստեղծման պատմությունըԽմբագրել

1923 թ. Հովհաննես Թումանյանին առաջարկել են պիեսի վերածել իր հեքիաթը, որ նա գրել էր 1912 թ., սակայն Թումանյանը վատառողջ էր և խորհուրդ է տալիս դիմել իր կրտսեր ընկերոջը՝ Դերենիկ Դեմիրճյանին, որ արդեն մի քանի պիեսի հեղինակ էր։ Վերջինս նույն թվականին գրեց պիեսը, որ համարվում է տվյալ թեմայի լավագույն դրամատուրգիական մշակումը համաշխարհային գրականության մեջ[1]։

ՍյուժեԽմբագրել

Կատակերգությունը բաղկացած է հինգ արարից։ Պիեսը սկսվում է Նազարի տան բակի տեսարանով, որտեղ Նազարը, դռան առջևում գցած մորթու վրա ընկած, երազում է, քունը գլխին մտորում է գեղամեջ գնալու մասին, բայց այդպես էլ տեղից չի շարժվում։ Ամբողջ ընթացքում դատարկաբնում ու պարծենում է իր մտացածին դյուցազնությամբ: Ի վերջո Նազարը իր դատարկ պարծենկոտությամբ կնոջը համբերությունից հանում է․ Ուստիանը դուռը վրան է կողպում և այլևս ներս չի թողնում։ Դրսում մթով ոտնաձայներ լսելով՝ Նազարը կարծում է, թե գյուղացիները վրան կռվի են եկել, վախեցած ու շփոթված դես ու դեն է վազվզում, հարվածում երկու ձիավորներից մեկին, ով ձին թողնում և ընկերոջ հետ փախչում է։ Նազարը մի կերպ հեծնում է ձիուն և գիշերով ճամփա ընկնում։ Նա հայտնվում է Հսկաստանում և Զորբաստանում, որտեղ դիպվածով ամենքի մոտ քաջի տպավորություն է թողնում և հռչակվում երկու տերությունների թագավոր։ Բոլորը նրան մեծարում և պաշտում են թվացյալ անվախության և դյուցազնության համար, չտեսնելով նրա վախկոտ բնույթը, որ բախտի բերմամբ ամեն անգամ չբացահայտված է մնում։ Ալարկոտ և անխելք Նազարը միայն իր բախտին է ապավինում, կարևորություն չտալով այնպիսի որակներին ինչպիսիք են քաջությունն ու հնարամտությունը։ Սակայն պիեսի վերջում բախտը վերջապես երես է թեքում «Նազար թագավորից»․․․

Սյուժետային առանձնահատկություններԽմբագրել

Դեմիրճյանի կատակերգությունը Քաջ Նազարի պատմության տարբերակներից մեկն է։ Հայտնի պատումներից են Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը», Ավետիք Իսահակյանի «Աղա Նազարը» և Գարեգին Սրվանձտյանի «Դըժիկոնը»։ Դեմիրճյանը պահպանում է ավանդական «հերոսին» բնորոշող հատկանիշներն ու հեղինակի հեգնական կեցվածքը, սակայն ավարտում է պատումը՝ արդարությունը վերահաստատելով, մինչդեռ Թումանյանն ու Իսահակյանը հարազատ են մնում ժողովրդական տարբերակների ավարտին՝թողնելով, որ ապաշնորհ ու անարժան «հերոսը» վայելի բախտի բերմամբ ձեռք բերած փառքն ու հարստությունը։ Այս և մի քանի այլ առումներով Դեմիրճյանի վերապատումը շատ ավելի առատ է քաղաքական ներիմաստով։ Այստեղ թերևս տեղին է ընդգծել Ալվարդ Ջիվանյանի միտքը,որ խորհրդային գրաքննադատությունը պիեսի մեջ տեսնում է հեղափոխական հակումներ և միապետի՝ իր իսկ ժողովրդի ձեռքով տապալվելու հեռանկար։ Ներմուծելով Նազարաշեն-Նազարստան, Զորբաստան-Զորբաշեն տեղանունները՝ Դեմիրճյանը նաև հեգնում է Սովետի գեոպոլիտիկայի՝ բոլոր վայրերին սովետական ղեկավարների անուններ փակցնելու սկզբունքը։ Բավականին տարօրինակ է, որ քաղաքական սատիրայով հագեցած այս ստեղծագործությունը և հատկապես նրա ռուսերեն թարգմանությունը վրիպել են պրծել խորհրդային ցենզուրայի անթարթ աչքից[2]։

Բեմադրություններ և թարգմանություններԽմբագրել

1924 թ․պիեսը բեմադրվում է Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ 1937 թ․լույս է տեսնում ռուսերեն թարգմանական տարբերակը՝ Վերա Զվյագինցևայի հեղինակությամբ։ 1940 թ. նկարահանվում է Համասի Մարտիրոսյանի համանուն ֆիլմը` Համբարձում Խաչատրյանի (Նազար) և Արուս Ասրյանի (Ուստիան) մասնակցությամբ։ 1935 թ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրվում է Արո Ստեփանյանի «Քաջ Նազար» օպերան։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայ դրամատուրգիա, Երևան, 1985, էջ 10:
  2. Դեմիրճյան Դերենիկ (2017 թ․)։ Քաջ Նազար։ Երևան: Զանգակ հրատարկչություն։ էջեր 5–14 

ԳրականությունԽմբագրել

  • Դերենիկ Դեմիրճյան, Քաջ Նազար, Երևան, Պետհրատ, 1929:
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Քաջ Նազար (հեքիաթ-դրամա)
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են