Եվրատեսիլ 1957 երգի մրցույթ

«Եվրատեսիլ 1957 երգի մրցույթը» եղել է երկրորդ Եվրատեսիլ երգի մրցույթը և տեղի է ունեցել 1957 թվականի մարտի 3-ին Ֆրանկֆուրտ (Մայն) քաղաքում (Գերմանիա)։ Ինչպես և առաջին մրցույթը, այս մեկը կրկին հիմնականում ռադիո ծրագիր էր, բայց կար մարդկանց նկատելի աճ, ովքեր ունեյն հեռուստացույցներ։ Մրցույթը հաղթեց Նիդերլանդները ներկայացնող Քորի Բրոքքենը «Net Als Toen» երգով։

Եվրատեսիլ 1957 երգի մրցույթ
Изображение логотипа
Ամսաթվեր
Եզրափակիչ3 Մարտ 1957
Հյուրընկալություն
Անցկացման վայրԳերմանիա Հեսենյան ռադիոյի գլխավոր սրահ,
Ֆրանկֆուրտ (Մայն), Գերմանիա
Հյուրընկալող հեռուստաալիքARD[1]
ՀաղորդավարներAnaid Iplicjian?[1] և Willy Berking?
Ընդմիջման ելույթչկա
Գործադիր տնօրենՌոլֆ Լիբերման
Մասնակցություն
Երկրների քանակ10[1]
ՄասնակիցներՔորի Բրոքքեն, Պոլ Դեժարդեն[1], Բիրթե Վիլկե[1], Գուստավ Վինքլեր[1], Դանիել Դյուպրե[1], Մարգոտ Հիլսշեր[1], Նունցիո Գալլո[1], Պատրիսիա Բրեդին[1], Բոբեյան Սքոփեն[1], Լիզ Ասսիա[1] և Բոբ Մարտին[1]
ԱռաջնելույթԱվստրիա Ավստրիա
Դանիա Դանիա
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
Վերադարձել ենչկա
Մեկնել ենչկա
Քվեարկություն
Քվեարկության համակարգԱմեն երկիր ուներ իրեն ժուրին,
որը գնահատում էր ամեն երգը
1-ից մինչև 10 միավոր
Հաղթական երգՆիդերլանդներ «Net Als Toen»
Զրո միավորչկա
Ժամանակագրություն
eurovision.tv/event/frankfurt-1957(անգլ.)

Որոշ ժամանակ լուրեր են տարածվել, որ Վալտեր Անդրեաս Շվարցը իր «Im Wartesaal Zum Großen Glück» երգով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, այդ իսկ պատճառով Գերմանիան հյուրընկալեց Եվրատեսիլ 1957 երգի մրցույթը։ Իրականում կանոնը, որ հաղթող երկիրը պետք է կազմակերպի հաջորդ տարվա Եվրատեսիլը դեռևս չէր բեղմնավորված։ Սակայն, ինչպես ավելի շատ երկրներ ցանկանումեյն մասնակցել, դա դարձավ անպետք։

Անցկացման վայր

խմբագրել
 ##
Ֆրանկֆուրտ (Մայն) (ԳՖՀ և Արևմտյան Բեռլին)
Հյուրընկալող քաղաքի գտնվելու վայրը Արևմտյան Գերմանիայում

Ֆրանկֆուրտ (Մայն)-ը քաղաք է Գերմանիայում, Հեսեն երկրամասում, Մայն գետի ափին։ Ֆինանսական և առևտրական խոշոր կենտրոն, միջազգային օդանավակայան (Ռայն-Մեյն), մեքենաշինության, քիմիկական արդյունաբերության կենտրոն։

Վայրը, որը ընտրված էր հյուրընկալելու երկրորդ Եվրատեսիլ մրցույթը, եղել էր Հեսենյան ռադիոյի գլխավոր սրահը, մի կառույց, երաժշտական դահլիճ և նախկին հեռուստատեսության ստուդիա, որը գտնվում է Ֆրանկֆուրտում։ Դա եղել է Հեսենյան Ռադիոյի նախկին շտաբը։ Այսօր օգտագործվում է որպես երաժշտական դահլիճ։

Ֆորմատ

խմբագրել

Այս տարվա մրցույթում Իտալիայի ելույթը տևել է 5։09 րոպե, մինչդեռ Մեծ Բրիտանիայի ելույթը տևեց ընդամենը 1։52 րոպե։ Այդ իսկ պատճառով ստեղծվեց կանոն, որ յուրաքանչյուր երգ մրցույթում չպետք է ավել լինի, քան 3 րոպե, այս կանոնը ուժի մեջ է մնում մինչ այսօր։

Ի փոփոխության նախորդ տարվա մրցույթի կանոններին, այս տարի իրավունք է տրվել դուետներին մասնակցելու։ Դանիայի ներկայացուցիչները Բիրթե Վիլկեն և Գուստավ Վինքլերը առաջին դուետն է Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ։

Սա առաջին տարին էր, որտեղ ժյուրիի անդամները հաղորդակցվում էին հեռախոսով։ Սա նաև առաջին անգամն էր, երբ Հոլանդիան հաղթել է մրցույթը։ Մեկ այլ զգալի փոփոխությունն այն էր, որ ազգային ժյուրինչէր կարող քվեարկել իրենց սեփական երգի օգտին։

Մասնակիցներ

խմբագրել
Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Ար-
դյունք
Միա-
վոր
1   Բելգիա հոլանդերեն Բոբեյան Սքոփեն «Straatdeuntje» Փողոցի մեղեդի 8 5
2   Լյուքսեմբուրգ ֆրանսերեն Դանիել Դյուպրե «Amours Mortes (Tant De Peine)» Մեռած սեր (այնքան վիշտ) 4 8
3   Մեծ Բրիտանիա անգլերեն Պատրիսիա Բրեդին «All» Ամբողջ 7 6
4   Իտալիա իտալերեն Նունցիո Գալլո «Corde Della Mia Chitarra» Իմ կիթառի լարերը 6 7
5   Ավստրիա գերմաներեն Բոբ Մարտին «Wohin, Kleines Pony?» Ուր է փոքրիք պոնին 10 3
6   Նիդերլանդներ հոլանդերեն Քորի Բրոքքեն «Net Als Toen» Ինչպես հետո միայն 1 31
7   Գերմանիա գերմաներեն Մարգոտ Հիլսշեր «Telefon, Telefon» Հեռախոս, Հեռախոս 4 8
8   Ֆրանսիա ֆրանսերեն Պոլ Դեժարդեն «La Belle Amour» Գեղեցիկ սերը 2 17
9   Դանիա դանիերեն Բիրթե Վիլկե և Գուստավ Վինքլեր «Skibet Skal Sejle I Nat» Նավը կարող է լողալ այս գիշեր 3 10
10   Շվեյցարիա ֆրանսերեն Լիզ Ասսիա «L'enfant Que J'étais» Երեխան, որն ես էի 8 5

Քվեարկության աղյուսակ

խմբագրել
 
Հեսենյան ռադիոյի գլխավոր սրահ
Քվեարկության արդյունքներ
Ընդհա
նուր
                   
  Բելգիա 5 - - - - - 2 - 2 1
  Լյուքսեմբուրգ 8 - 1 4 3 - - - - -
  Միացյալ Թագավորություն 6 1 1 - 1 1 - - - 2
  Իտալիա 7 1 1 2 - 2 - - 1 -
  Ավստրիա 3 - - 2 - 1 - - - -
  Նիդերլանդներ 31 5 3 1 1 6 1 4 3 7
  Գերմանիա 8 1 - - 1 - - 6 - -
  Ֆրանսիա 17 2 4 2 - - 1 6 2 -
  Դանիա 10 - - 2 3 - 5 - - -
  Շվեյցարիա 5 - 1 - 1 - - 1 - 2

Վերադարձած մասնակիցներ

խմբագրել
Դրոշ Երկիր Արտիստ Տարի
  Նիդերլանդներ Քորի Բրոքքեն 1956
  Շվեյցարիա Լիզ Ասսիա 1956

Միջազգային հեռարձակում և քվեարկում

խմբագրել

Քվերակություն և խոսնակներ

խմբագրել
  1.   Բելգիա - Բոբ Վան Բաել
  2.   Լյուքսեմբուրգ - TBC
  3.   Միացյալ Թագավորություն - Դեվիդ Ջեյկոբս
  4.   Իտալիա - Նունցիո Ֆիլոգամո
  5.   Ավստրիա - Կարլ Բրյուք
  6.   Նիդերլանդներ - Վիլլեմ Դույս
  7.   Գերմանիա - Յոհաքիմ Ֆուքսբերգեր
  8.   Ֆրանսիա - Կլոդ Դարգե
  9.   Դանիա - Բենտ Հենիուս
  10.   Շվեյցարիա - Մանի Վեբեր

Մեկնաբաններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 1957 երգի մրցույթ» հոդվածին։