Բացել գլխավոր ցանկը

Էմմի (երգչուհի)

հայ երգիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմմի (այլ կիրառումներ)

Էմմի (իսկական անունը՝ Էմմա Բեջանյան, 1984 թ., ապրիլի 12), հայ փոփ երգչուհի է։ Մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ կիսաեզրափակչում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, ինչը նրան թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ։

Էմմի
Ի ծնե անունԷմմա Բեջանյան
Ծնվել էապրիլի 12, 1984 (35 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիրհայ
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1993-ից

ԿարիերաԽմբագրել

Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին Երևանում՝ խորհրդային ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։ Էմմիի գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 1990 թվականին ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը և թողարկեց դրա վիդեոն։ Շուտով նա ստացավ Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների երգի մրցույթների պարգևներ։ 1994-2000 թվականներին նա երգել և հյուրախաղերի է մեկնել Հայեր փոփ-խմբի կազմում։ Ներկայումս երգչուհին բացել է իր պրոդյուսերական «Emmy-B» կենտրոնը և զբաղվում է Հայաստանի երիտասարդ տաղանդների գործունեությամբ[1]: Եղել է նաև Իքս-Ֆակտոր 3 ժյուրիի անդամ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել