Միկա Նյուտոն (իսկական անունը՝ Օքսանա Ստեֆանովնա Գրիցայ ուկրաիներեն՝ Оксана Стефанівна Грицай, մարտի 5, 1986(1986-03-05), Բուրշտին, Գալիչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգչուհի և դերասան։

Միկա Նյուտոն
Mika Newton
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1986(1986-03-05) (38 տարեկան)
ԾննդավայրԲուրշտին, Գալիչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Կայքweb.archive.org/web/20140517191123/http://mikanewton.com/
 Mika Newton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միկա Նյուտոնը ծնվել է ուկրաինական Բուրշտին քաղաքում 1986 թ. մարտի 5-ին։ 1995 թվականին սկսվում է Օքսանայի կարիերան։ Նա երաժշտական դպրոցում սովորել է նվագել դաշնամուր, որի հետ միասին նաև պարապել է վոկալ։

2002 թվականին «Սևծովյան խաղեր» փառատոնում հաղթել է, որից հետո պրոդյուսեր Յուրի Ֆալյոսը որոշեց համագործակցել նրա հետ։ Նույն տարում կնքվեց պայմանագիր և Միկա Նյուտոնը ընտրվեց Օքսանայի բեմական կեղծանուն։ Միկա ձայնագրեց իր առաջին հիթերը՝ «Փախչել» և «Անոմալիա» կատարումները։

2007 թ. սովորել է Անգլիայի Գլիֆորդի համալսարանում։ 2008 թ. ապրիլին հանուն խաղաղության Միկան ստեղծել է կազմակերպություն։

2011 թ. մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ ներկայացրել է Angel (Հրեշտակ) երգը զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը 159 միավորով։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկա Նյուտոն» հոդվածին։