Ամորի Վասիլի Շոտար (ֆր.՝ Amaury Vassili Chotard, հունիսի 8, 1989(1989-06-08)[1], Ռուան[2]), ֆրանսիացի երգիչ, աշխարհի ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ տենորներից մեկը[3]։ Նրա առաջին Vincerò ալբոմը 2009 թվականին Ֆրանսիայում պլատինե է դարձել և հայտնի է դարձել Կանադայում, ՀԱՀ-ում և Հարավային Կորեայում[4]։ Վասիլին բնութագրում է իր երգերի ոճը որպես «լիրիկական փոփ»։

Ամորի Վասիլի
Բնօրինակ անունֆր.՝ Amaury Vassili
Ծնվել էհունիսի 8, 1989(1989-06-08)[1] (34 տարեկան)
Ռուան[2]
Երկիր Ֆրանսիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
Կայքamauryvassili.com
 Amaury Vassili Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վասիլին սկսել է երգել 9 տարեկան հասակում, ընդունվել է Ռուանի երաժշտական դպրոց։ 14 տարեկան հասակում Ամորին մասնակցել է իր առաջին երաժշտական մրցույթին, որտեղ նա կատարել է Ժակ Բրելի «Amsterdam» երգը։ Հաջորդ մրցույթի ժամանակ երիտասարդ երաժիշտը կատարել է Միշել Սարուդի «Les Lacs du Connemara» երգը, սակայն չի անցել եզրափակիչ՝ չնայած հանդիսատեսի բուռն ընդունելությանը։ 2004 թվականին Ամորին մասնակցել է «Coupe de France de la chanson française»-ին և հաղթել այն։

Երաժիշտը ճանաչվածություն է ձեռք բերել 2009 թվականին իր առաջին Vincerò սկավառակով, որը Ֆրանսիայում պլատինե է դարձել (ավելի քան 250 հազար կրկնօրինակ)։ Նրա երկրորդ Canterò սկավառակը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին։

 
Դրվագ Եվրատեսիլի ելույթից

2011 թվականին երգիչը իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը Եվրատեսիլ 2011-ի ժամանակ[5] «Sognu» երգով («Երազանք», բառերի հեղինակներ՝ Ժան Պիեր Մարսելյեզի և Ջուլիա Միլեր, երգահաններ՝ Դենիել Մոյն և Քվենթին Նաշելե)[6]։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի մարտին Gala ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Ամորինֆանի անունով աղջկա։

Սկավառակագրություն խմբագրել

  • Nos Instants de Liberté (դեմո սկավառակ) (2006)
  • Vincerò (2009)
  • Canterò (2010)
  • Una parte di me (2012)
  • Amaury Vassili chante Mike Brant (2014)

Սինգլներ խմբագրել

  • Lucente Stella (2009)
  • Mi Fa Morire Cantando (2009)
  • Endless Love (feat. Քեթրին Ջենքինս) (2010)
  • Sognu (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1014332311 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «World's youngest tenor sings on France 24». France24.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Amaury Vassili : "Biography"». Amauryvassili.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
  5. «France: Amaury Vassili to the Eurovision Song Contest». ESCToday. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  6. Schacht, Andreas. «It's official: Amaury Vassili to represent France!». European Broadcasting Union. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել