Լենա Մայեր-Լանդրութ (գերմ.՝ Lena Meyer-Landrut, մայիսի 23, 1991(1991-05-23)[3][4][5], Հաննովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2]), գերմանացի երգչուհի, որը ներկայացրել է Գերմանիան Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում և ճանաչվել է հաղթող։

Լենա Մայեր-Լանդրութ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Lena Johanna Therese Meyer-Landrut
Նաև հայտնի է որպեսLena[1]
Ծնվել էմայիսի 23, 1991
Գերմանիա Գերմանիա, Հաննովեր
Հաննովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2]
Երկիրգերմանացի
Ժանրերփոփ, Ինդի երաժշտություն և ինդի փոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլUSFB, Universal
ԿրթությունIGS Roderbruch? և Կյոլնի համալսարան
ԱնդամակցությունՍկաուտիզմ
Պարգևներ
Կայքwww.lena-meyer-landrut.com
 Lena Meyer-Landrut Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լենա Մայերը ծնվել է 1991 թվականի մայիսի 23-ին գերմանական Հաննովեր քաղաքում։ Նրա հայրը լքել է ընտանիքը, երբ նա եղել է 2 տարեկան։ Լենան Անդրեաս Մայել-Լանդրութի թոռնուհին է, ով եղել է Արևմտյան Գերմանիայի դեսպանը ԽՍՀՄ-ում։

Լինելով ընտանիքում միակ երեխան՝ Լենան հինգ տարեկանից սկսել է զբաղվել պարով, իսկ որոշ ժամանակ անց գերմանական հեռուստասերիալներում երկրորդ պլանի դերեր է խաղացել, սակայն լրջորեն չի զբաղվել դերասանական աշխատանքով։

Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

Եվրատեսիլ 2010 խմբագրել

2010 թվականի մարտի 12-ին Լենան, «Satellite» երգով մասնակցելով Եվրատեսիլ 2010-ի Գերմանիայի ազգային ընտրությանը, ճանաչվում է հաղթող և հնարավորություն ստանում ներկայացնել Գերմանիան Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում։

Քանի որ Եվրատեսիլում Գերմանիան մեծ հնգյակի անդամ է, Լենան միանգամից հանդես եկավ եզրափակչում և ճանաչվեց 55-րդ մրցույթի հաղթողը։

Եվրատեսիլ 2011 խմբագրել

Քանի որ Գերմանիան հաղթել էր Եվրատեսիլ 2010-ում, հաջորդ տարի մրցույթն անցկացվեց Գերմանիայում, և Լենան կրկին ընտրվեց Գերմանիայի ներկայացուցիչ։ Նա մրցույթում ներկայացրեց «Taken by a Stranger» երգը և 110 միավորով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։

Եվրատեսիլ 2012 խմբագրել

Լենան՝ որպես հյուր, 2012 թվականի մայիսին Եվրատեսիլի վերջին 5 տարիների հաղթողների հետ ելույթ ունեցավ Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որտեղ կատարեց 2010 թվականի մրցույթում հաղթած իր «Satellite» երգը։

Եվրատեսիլ 2013 խմբագրել

2013-ին Լենան նորից մասնակցությունը ունեցավ հերթական Եվրատեսիլում։ Նա մրցույթի եզրափակչում Համբուրգից հայտարարեց Գերմանիայի քվեարկության արդյունքները։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Սինգլներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել