Ենս Լիեբլեյն
Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյն (նորվ.՝ Jens Lieblein, դեկտեմբերի 23, 1827[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - օգոստոսի 13, 1911[1][2], Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի եգիպտաբան, լեզվաբան ու բանասեր։
Ենս Լիեբլեյն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1827[1][2] Քրիստիանիա, Նորվեգիա |
Մահացել է | օգոստոսի 13, 1911[1][2] (83 տարեկան) Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | բանասեր, եգիպտագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | Եգիպտագիտություն |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[1] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Severin Lieblein? |
Կենսագրություն
խմբագրելԵնս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը ծնվել է 1827 թվականի դեկտեմբերի 23-ին Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլո մայրաքաղաքում։ Նրա հայրը կոշկակար Յոնաս Մարտին Լիեբլեյնն էր, իսկ մայրը՝ Աննա Կարինա Հովգորդը։
Կարոլուս Լիեբլեյնի հայրը վաղ է մահանում՝ 1838 թվականին ու արդյունքում որդին որբ է մնում։ Դեռահաս Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը ստիպված անցնում է աշխատանքի փայտասղոցարանում։ Ազատ ժամանակ լինելու դեպքում ապագա բանասերն ուսումնասիրում էր պատմություն, գրականություն և լեզուներ։ Լեզուներից հատկապես նախընտրում էր գերմանարեն, ֆրանսերեն, լատիներեն, հունարեն։ Որոշ ժամանակ անց Լիեբլեյնը սկսում է Օսլոյում դպրոց հաճախել։ Իսկ 1855 թվականից ընդունվում է Օսլոյի համալսարան, որտեղ ուսումնասիրոևւմ է լեզվաբանություն և պատմություն։ Համալսարանն ավարտում է 1861 թվականին։ Որից անմիջապես հետո սկսում է ուսումնասիրել հինհնդկական մշակույթն ու սանսկրիտը։ Դրանից հետո կենտրոնանում է Հին Եգիպտոսի մշակույթի և հիերոգլիֆների վրա։ Հերթափոխով սովորում է Բեռլինում, Փարիզում Թուրինում, Լոնդոնում և Լեյդենում[3]։ Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը մասնակցել է 1869 թվականին Եգիպտոսում Սուեզի ջրանցքի բացման արարողությանը. նրա հետ էր նորվեգացի հռչակավոր դրամատուրգ Հենրիկ Իբսենը[4]։ 1876 թվականին, Նորվեգիայի պատմության մեջ առաջին անգամ, Օսլոյի համալսարանում նրան շնորհվում է եգիպտաբանի պրոֆեսորի կոչում։ 1866-ից 1868 թվականներին հրատարակում է «Նորդեն» իսկ 1877-ից 1878 թվականներին «Nyt norsk Tidskrift» ամսագրերը Էռնստ Սարսի հետ համատեղ[3]։
Նրա բազմաքանակ աշխատությունների պսակն է համարվում եգիպտական հիերոգլիֆներին նվիրված աշխատություն-բառարանը՝ «Dictionnaire de noms hiéroglyphiques, en ordre généalogique et alphabétique», որը հրատարակվել է ֆրանսերենով 1871 թվականին։ Իսկ ավելի ուշ՝ 1891 թվականին նույն աշխատության գերմաներեն տարբերակն է լույս տեսնում։ Մայրենի լեզվով՝ նորվեգերենով այս աշխատանքը հրատարակվում է 1883-ից 1885 թվականներին։ Նորվեգիայում հրատարակում է նաև հինեգիպտոսյան կրոնի մասին պատմող եռահատոր աշխատությունը՝ «Gammelægyptisk Religion, populært fremstillet»[3]:
Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը ամուսնացել է երեք անգամ.
- Յոհաննա Ալետտա Դանիելսեն՝ 1864-ից 1866 թվականներին
- Յունետ Նիելսեն՝ 1869-ից 1893 թվականներին
- Դ. Լ. Բրոդերսեն՝ 1899 թվականից։
Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը գրող Սևերին Լիեբլեյնի հայրն է։
Իր մահկանացուն Ենս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը կնքել է ութսուներեք տարեկան հասակում՝ 1911 թվականի օգոստոսի 13-ին Էյդսվոլում։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելԵնս Դանիել Կարոլուս Լիեբլեյնը Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետ է 1899 թվականից։ Իսկ նույն շքանշանի կոմանդոր 1905 թվականից։ Իտալիայի թագի ասպետ է։ Պորտուգալիայի կառավարության կողմից պարգևատրվել է Քրիստոսի շքանշանով, իսկ Ավստրիայի կառավարության կողմից՝ Երկաթի թագի շքանշանով։ Թուրքերն էլ նրա կուրծքը զարդարել են Մեջիդիե շքանշանով։
Ընտիր ստեղծագործություններ
խմբագրել- Aegyptische Chronologie (1863)
- Deux papyrus hiératiques du Musée de Turin (1868)
- Dictionnaire des noms hiéroglyphiques (1871)
- Recherches sur la Chronologie Egyptienne d’après les listes généalogiques (1873)
- Die ägyptischen Denkmäler in Skt Petersburg, Helsingfors, Upsala und Copenhagen (1873)
- Index alphabétique de tous les mots contenus dans le Livre des Morts (1875)
- Gammelægyptisk Religion (1883-85)
- Egyptian Religion (1885)
- Handel und Schifffahrt auf dem rothen Meere in alten Zeiten (1886)
- Le Livre Egyptien: Que mon nom fleurisse (1895)
- Recherches sur l’histoire de l’ancienne Egypte (1914)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 Hjelde, Sigurd. «Jens Lieblein». In Knut Helle (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 7 декабря 2010-ին.
{{cite encyclopedia}}
: Text "Helle, Knut" ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Henriksen, Petter (ed.). «Jens Daniel Carolus Lieblein». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 7 декабря 2010-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
խմբագրել- Amundsen, O. Delphin. Den kongelige norske Sankt Olavs Orden 1847-1947. — Oslo: Grøndahl, 1947. — С. 115–116. — ISBN 9971917165
- Lieblein, Jens Daniel Carolus // Salmonsens konversationsleksikon. — København: J. H. Schulz, 1923. — В. XV.
Արտաքին հղումներ
խմբագրել- Digitaliserte bøker av Lieblein hos Nasjonalbiblioteket.