Էյդսվոլ, Նորվեգիայի ինքնավար շրջաններից է Աքերսհուսում։ Այն Ռոմերիկեի մասն էր` Նորվեգիայի ավանդական շրջաններից։ Ինքնավար շրջանի վարչական կենտրոնը Սուդեթ գյուղն է։

Էյդսվոլ
Eidsvoll
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Հիմնադրված է1838թ. թ.
Մակերես456,5 կմ²
Բնակչություն27 338 մարդ (հունվարի 1, 2023)[1][2]
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքeidsvoll.kommune.no(նորվ.)
Էյդսվոլ (Նորվեգիա)##
Էյդսվոլ (Նորվեգիա)

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Անունը խմբագրել

Ծագումնաբանության Առաջին տարրը eid(հին նորվեգերեն) բառն է, իսկ վերջինը` voll(հին նորվեգերեն), որը նշանակում է մարգագետին կամ գյուղատնտեսական դաշտ, ճանապարհ` ջրվեժի մոտով անցնող։ Ռոմերիկում ապրող մարդիկ անցնում են այդ նույն տեղով։ Երկուսն էլ այս տարածք մուտք են գործում ` անցնելով Սանդֆոսսեն ջրվեժով։ Տեղը կարևոր տեսարժան վայր է դարձել քրիստոնեություն ընդունելուց առաջ։ Մինչև 1918 թվականը բառն արտասանվել է Eidsvold։ Էյդսվոլդ անունով քաղաք Քուինսլանդում, Էյդսվոլդ Ավստրալիայում և Էյդսվոլդ քաղաքային շրջան Միննեսոթայում։ Միացյալ Նահանգները դեռ գործածում է այս հին անունը

 
Eidsvoll Church

Էյդսվոլ եկեղեցի խմբագրել

Էյդսվոլ եկեղեցին փայտե խաչաձև եկեղեցի է` 1200 մետր լայնությամբ։ Դա Նորվեգիայի եկեղեցիներից է և պատկանում է Ուվրե Ռոմերիկի թեմին Բորգում։ Ռոմանական շինությունը կանգուն է։ Եկեղեցին մի քանի անգամ այրվել է և վերականգնվել։ Հին եկեղեցական գրառումները վառվել են։ Եկեղեցու խորանը 1765 թվականին է կառուցվել։ Եկեղեցին փայտե եռամաս կառույց է` վերևի մասում նեղացող աշտարակով։ Յուրաքանչյուր մասը եզրափակվում է քառակուսի ոսկեզօծ. որմնասյուներով և ռոկոկո զարդանախշերով։ Խորանը վերականգնվել է հրդեհից հետո 1883 թվականին։ Հաջորդ վերականգնումը տեղի է ունեցել 1915 թվականին, իսկ երրորդը` ավելի ուշ` 1960-ական թվականներին։ Էյդսվոլ եկեղեցին մեկն է շատ հայտնի եկեղեցիներից։ Այն պաշտոնապես բացվել է 2002 թվականի հունիսի 16-ին[3]։

Զինանշան խմբագրել

Զինանշանը նոր ժամանակների է։ Ընդունվել է 1987թվականի նոյեմբերի 20-ին։ Այն ցույց է տալիս կշեռք` համազուգակցված նժարներով` որպես արդարադատության խորհրդանիշ[4]։

Պատմություն խմբագրել

 
Հուշարձան Էյդսվոլում 1814 թվական

Էյդսվոլի ծխական համայնքը որպես ինքնավար շրջան է կազմավորվել 1838 թվականի հունվարին։ Feiring համայնքը միավորվել է Էյդսվոլի հետ 1964 թվականի հունվարի 1-ին։ Էյդսվոլը համարվում է Նորվեգիայի հին ինքնավար շրջաններից։ Հին նորվեգական ձեռագրերում հիշատակություններ են պահպանվել Էյդսվոլի մասին։ Էյդսվոլը դարձել է ժողովատեղի և դատական ատյան Նորվեգիայի արևելյան մասերի համար։ Վորմա գետի և Մյոսա լճի շնորհիվ հյուսիսային մասերով հաղորդակցվել է Նորվեգիայի ներքին շրջանների հետ։

1758 թվականին Էյդսվոլի արևելյան մասում ոսկի է հայտնաբերվում, որը որոշ ժամանակ առաջ է բերում «ոսկու տենդ»։ Այդ տարածքը այժմ այդպես էլ կոչվում է Gullverket,որը նորվեգերեն թարգմանությամբ նշանակում է «Ոսկեորսություն»։ Էյդսվոլ Վերկը(նորվ.՝ Eidsvoll Verk) արվարձան է Էյդսվոլի տարածքում, հիմնադրվել է 1624 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան IV-ի կողմից։ Այն լավ էր ապահովվում Ադելվա գետի (նորվ.՝ Adelva) հզոր հոսանքի էներգիայով։ 1688 թվականին Էյդսվոլ Վերկը դառնում է Քոնգսբերգ Սիլվեր Մինեսի տնօրենի սեփականությունը և մնում է նրա ընտանիքին մինչև 1781 թվականը։ 1794 թվականին աշխատանքները ավանում անցնում են Կարստեն Անկերայի տնօրինությանը(Carsten Anker)։ Այդ ժամանակ ավանը անկում էր ապրում այն առումով, որ անհրաժեշտ փայտածուխով սնվող վառարանները կրճատում էին անտառները։ Անկերը կարողանում է ոչ միայն վերականգնել նախկին աշխատանքները, այլև կարգի է գցում վառարանների և այլ մետաղական իրերի արտադրությունը։ Բնակվելով Էյդսվոլում ` նա 1811 թվականին վերակառուցում է իր տունը, որը հետագայում դառնում է բոլոր նորվեգացիներին հայտնի Էյդսվոլբինգնինգենը։ Մեր օրերում այդ շենքը օգտագործվում է որպես թանգարան։

Պատկերասրահ խմբագրել

Բնակչությունը Էյդսվոլում 60 տարվա ընթացքում խմբագրել

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  2. 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  3. Sigrid Marie Christie, Håkon Christie. «Eidsvoll kirke». Norges Kirker. Վերցված է October 1,2016-ին.
  4. Norske Kommunevåpen (1990). «Nye kommunevåbener i Norden». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ Eidsvoll Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս