Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եմեն (այլ կիրառումներ)

Եմենը[1] (արաբ․՝ اليَمَن‎‎ AL-Yaman), պաշտոնապես Եմենի Հանրապետություն, Միջին Արևելքի երկիր է, որը գտնվում է Արաբական թերակղզում Ասիայի հարավ-արևմուտքում։ Եմենը թերակղզու երկրորդ խոշորագույն պետությունն է 527,970 կմ2 տարածքով։ Եմենի արևմուտքում գտնվում է Կարմիր ծովը, հյուսիսում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավում՝ Ադենի ծոցը և Արաբական ծովը, արևելքում Օմանը։ Չնայած երկրի սահմանադրությամբ երկրի մայրաքաղաք է համարվում Սանաան, 2015 թվականի հեղափոխությունից հետո այն գտնվում է հեղափոխականների ձեռքում, որոշվեց մայրաքաղաքը տեղափոխել երկրի հարավում գտնվող Ադեն նավահանգիստ։ Եմենի տարածքը ներառում է մոտ 200 կղզի, որոնցից խոշորագունն է Սոկոտրան։ Բնակչությունը մոտ 23.5 միլիոն մարդ է։

Եմենի Հանրապետություն
الجمهورِيّة اليَمَنيّة
Al-Jumhūriyyah al-Yamaniyyah
Եմենի դրոշ
Դրոշ
Եմենի զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Allah, al-Watan, at-Thawra, al-Wehda"
"God, Nation, Revolution, Unity"
Ազգային օրհներգ՝ United Republic
Եմենի դիրքը
Եմենի դիրքը
ՄայրաքաղաքՍանաա
15.8°′N, 47.9°′E
Ամենամեծ քաղաք capital
Պետական լեզուներ Արաբերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհ
 -  Վարչապետ Ալի Մոհամեդ Մուջուր
Հիմնադրումը
 -  Միավորում Մայիսի 22 1990 
Տարածք
 -  Ընդհանուր 527,968 կմ²  (49-րդ)
 -  Ջրային (%) 47
Բնակչություն
 -  Հուլիս 2005 նախահաշիվը 20,975,000  (51-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $19.480 միլիոն (110th)
 -  Մեկ շնչի հաշվով $900 (175-րդ)
ՄՆԶԻ (2004) 0.492 (ցածր) (150th)
Արժույթ Եմենի ռիալ $1 = 198.13 Ռիալ (YER)
Ժամային գոտի (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .ye
Հեռախոսային կոդ +967

Անվանում խմբագրել

Անվանումն արաբերեն է․ հիմքում ընկած է տարածքի արաբերեն Ալ֊Յաման (բառացի՝ «աջ կողմում») անունը, որը հայտնի է հնուց, երբ Հյուսիսային Արաբիայի բնակիչների համար նշանակում էր իրենից աջ ընկած երկիր (եթե դեմքով կանգնենք դեպի արևածագը, Եմենը կլինի աջ կողմում․ կար նաև Աշ֊Շամ, որը Սիրիան էր)։

Հնում Եմենին էր վերագրվում Արաբական թերակղզու գրեթե ամբողջ տարածքը՝ Աքաբայի ծոցից (արևմուտքում) մինչև Եփրատ գետի ստորին հոսանքը (արևելքում)։ Այս տարածքը անտիկ դարաշրջանի աշխարհագրագետները անվանել են Arabia Felix «Երջանիկ Արաբիա»․ նրանց մոտ Արաբիայի ծայր հարավ֊արևմուտքում գտնվող «անուշահոտությունների երկրի» առասպելական հարստությունների մասին պատկերացումը, հավանաբար, զուգակցվում էր արաբերեն յաման բառի երկրորդ՝ «երջանիկ» իմաստի հետ։

Հին Հարավային Արաբիայի բնակիչներն իրենք Եմենը (ավելի ճիշտ՝ Յամանատ) էին անվանում Ադենի ծոցի առափնյա այն մարզը, ուր, ըստ երևույթին, գտնվում էին զմուռս տվող արևադարձային ծառերի պլանտացիաները։

6֊րդ դարում իսլամի երևան գալուց և Մեքքան մուսուլմանների կրոնական կենտրոն դառնալուց հետո, սկսեցին ընդունել, որ Եմենի հյուսիսային սահմանն անցնում է Կարմիր ծովից մինչև Պարսից ծոց՝ Մեքքայից հարավ[2]։

Պատմություն խմբագրել

Անգլիական գաղութարարների դեմ երկարատև զինված պայքարի շնորհիվ Եմենի հարավում ստեղծվեց անկախ պետություն՝ Հարավային Եմենի ժողովրդական Հանրապետություն անունով։ Հանրապետության հռչակմամբ կառավարող կազմակերպություն դարձավ Ազգային ճակատը (Աճ), որը նշեց երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ 1969-ին իր կազմից և կառավարությունից հեռացրեց չափավոր թնի ներկայացուցիչներին։ Ստեղծվեց նախագահական խորհուրդ։

Պետական կարգ խմբագրել

Եմենը հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1970-ին։ Պետության ղեկավարի ֆունկցիան 1969-ից իրականացնում է նախագահական խորհուրդը, անդամներին ընտրում է Բարձրագույն ժողովրդական խորհուրդը՝ պետական իշխանության բարձրագույն մարմինը։ Բարձրագույն գործադիր մարմինը նախարարների խորհուրդն է։

Աշխարհագրություն խմբագրել

Արևմուտքում և կենտրոնական շրջաններում գերակշռում է լեռնային ռելիեֆը։ Լեռները հյուսիսում աստիճանաբար ցածրանում են դեպի Ռուբ Էլ-Խալի անապատը, ապա գրեթե ամենուրեք շեշտակի իջնում առափնյա հարթավայրը։ Կան մարմարի, կրաքարի, աղի հանքավայրեր։ Կատարվում են նավթի որոնումներ։ Կլիման արևադարձային է, չոր; Տարեկան տեղումները Ադենում՝ 40 մմ, լեռներում՝ մինչև 700 մմ․ Ծովափին հունվարի միջին ջերմաստիճանը 25 °C է, հունիսինը՝ 32 °C։

Բնակչություն խմբագրել

Բնակիչները հիմնականում արաբներ են։ Քաղաքներում ապրում են նաև Հնդկաստանից և Պակիստանից գաղթածներ և սոմալացիներ։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա՝ 5 մարդ։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, կրոնը՝ իսլամը։

Տնտեսություն խմբագրել

Եմենն ագրարային երկիր է։ Մինչև անկախությունը երկրի տնտեսությունը հիմնված էր վերաարտահանության գործառնությունների, անգլիական ռազմածովային բազայի, Ադեն նավահանգստի, օտարերկրյա զբոսաշրջիկների, ծովայինների սպասարկման վրա։ Անկախությունից հետո ընդունվեց ագրարային ռեֆորմի մասին օրենք։ Կազմակերպվեցին գյուղատնտեսական կոոպերատիվներ։ Ստեղծվեց պետական սեկտոր։ Ազգայնացվեցին օտարերկրյա բանկերը, Ադեն նավահանգստի սպասարկման ընկերությունը, արդյունաբերական ձեռնարկությունները, աղի արդյունահանումը։

Արդյունաբերություն խմբագրել

Արդյունաբերության համախառն արտադրանքի 90 %-ն ստացվում է նավթավերամշակումից։ Կա էլեկտրաէներգետիկայի, թեթև և սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, նավանորոգման գործարան, աղի հանույթ։ Գերակշռում են մանր ձեռնարկությունները։ Ամենախոշորը նավթավերամշակման գործարանն է (Ադենում), որը պատկանում է անգլիական ընկերությանը և աշխատում է բերովի հումքով։ Ծովային գլխավոր նավահանգիստն Ադենն Է։

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսությունը Եմենի տնտեսության կարևոր ճյուղն է։ Մշակման համար պիտանի հողերը կազմում են տարածքի 1,8%-ը։ Աճում է բամբակ, սուրճ, կորեկ, սորգո, ցորեն, գարի, քունջութ, ծխախոտ, բանջարեղեն, մրգեր, փյունիկյան և կոկոսյան արմավենի։ Էական դեր է խաղում անասնապահությունը, զարգացած է ձկնորսությունը։

Առևտրաշրջանառություն խմբագրել

Արտահանում է նավթամթերք, բամբակի հումք, սուրճ, մորթի, կաշի, ծխախոտ, ձուկ, աղ։ Ներմուծում է պարենային ապրանքներ, նավթահումք, մեքենաներ, սարքավորումներ։ Առնտրական կապեր ունի Չինաստանի, ԱՄԷ-ի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ[3]։

Մշակույթ խմբագրել

Եմենի մայրաքաղաք Սանաան տնտեսական և մշակութային կենտրոն է, հին թաղամասերի կողքին ստեղծվում են ժամանակակից կառույցներով նորերը, որոնք, սակայն, պահպանում են ավանդական ճարտարապետական տարրերը։

Լուսավորություն խմբագրել

Ժողկրթության համակարգի մեջ մտնում են անվճար տարրական (4 տարի), ոչ լրիվ միջնակարգ (3 տարի) և լրիվ միջնակարգ (3 տարի) պետական դպրոցները։ Ադենում կա տեխնիկական ուսումնարան։ 1970-ին Ադենում բացվել է առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Բարձրագույն քոլեջը բնական գիտությունների և բանասիրական ֆակուլտետներով։ Խոշոր գրադարանը Ադենի քաղաքապետարանինն է՜․ Ադենն ունի հնագիտական 2 թանգարան։

Ճարտարապետություն խմբագրել

Եմենի տարածքում պահպանվել են Կատաբան թագավորության Թիմնա մայրաքաղաքի (մ․ թ․ ա․ IX— I դդ․) ավերակները։ Գտնվել են այլ քաղաքների (մ․ թ․ ա․ V— մ․ թ, I դդ․) մնացորդներ, քարե և հում աղյուսե շինություններ։ Հայտնի են ժայռափոր դամբարաններ ու ջրամբարներ, այծերի, ուղտերի, հեծյալների բազմաթիվ ժայռապատկերներ։ Մեզ են հասել նաև բրոնզե հարթաքանդակներ և հելլենիստական բնույթի արձաններ։ Քաղաքները, որոնք առայժմ պահպանում են իրենց հնադարյան տեսքը, պատկերացում են տալիս միջնադարյան ճարտարապետության մասին։ Ադենի մոտ լեռնալանջերին պահպանվել են XVII—XIX դդ․ ամրություններ։ Պաշտամունքային կառույցներից են մզկիթները, մինարեթները, «կուբբա»-ները։ Ժամանակակից տեսք ունի քաղաք Ադենը (վարչական շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, 4—5 հարկանի բնակելի տներ)։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. «Եմենի Առևտրաշրջանառություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 511