Ջերմամեկուսիչ նյութեր, շենքերի, կառույցների, տեխնոլոգիական սարքավորումների և տրանսպորտի միջոցների ջերմամեկուսացման համար կիրառվող նյութեր և շինվածքներ։

ԲնութագիրԽմբագրել

Բնութագրվում են ցածր ջերմահաղորդականությամբ (ջերմահաղորդականության գործակիցը 0,2 վա/մ-K-ից չի անցնում), մեծ ծակոտկենությամբ (70-98 տոկոս), աննշան ծավալային զանգվածով և ամրությամբ (սեղմման դեպքում ամրության սահմանը 0,05-2,5 Մս/մ քառակուսի է)։

Շահագործման պայմաններում ջերմամեկուսիչ նյութերը պետք է պաշտպանված լինեն խոնավությունից։

ՏեսակներԽմբագրել

Ջերմամեկուսիչ նյութերը լինում են կոշտ (սալեր, բլոկներ, աղյուս են), ճկուն (ներքնակներ, կեմեր, քուղեր են), սորուն (հատիկավոր, փոշենման) կամ թելքավոր։

Ըստ հիմնական հումքի տեսակի տարբերում են օրգանական (փայտաթելքավոր և փայտատաշեղային սալեր, ֆիբրոլիտ, փրփրապլաստներ և այլն) և անօրգանական (միներալային բամբակ, փրփրապակի, թեթև բետոն և այլն) ջերմամեկուսիչ նյութեր։

Որպես մոնտաժման նյութեր օգտագործվող անօրգանական ջերմամեկուսիչ նյութերը պատրաստում են ասբեստի (ասբեստային ստվարաթուղթ, թուղթ, թաղիք), փքած ապարների (վերմիկուլիտ, պեռլիտ) և կավի հիմքի վրա։ 1000 ցելսուսից բարձր ջերմաստիճանների պայմաններում աշխատող արդյունաբերական սարքավորումների և տեղակայանքների ջերմամեկուսացման համար կիրառում են թեթև հրակայուն նյութեր։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։