Բացել գլխավոր ցանկը
Եղեգնյա խսիրի վաճառք

Խսիր, փսիաթ, ճահճախոտերից, եղեգից, եգիպտացորենի և այլ բույսերի կեղևից կամ դալար ճյուղերից պատրաստված հասարակ հյուսվածք։ Դեռևս միջնադարում տարածված է եղել Արևելքի երկրներում։ Ընչազուրկ բնակչության և ճգնավորների համար ծառայել է իբրև անկողին և հատակի փռոց։ Հայաստանում խսիր գործել են առավելապես գյուղական բնակչությունը և վանքերի աբեղաները։ Անիի պեղումների ժամանակ գտնվել են խսիրի կտորներ։ Բնակչության կենսամակարդակի բարելավման հետևանքով խսիրը դուրս է եկել գործածությունից։

ԳրականությունԽմբագրել

  • Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX—XIII դդ., հ. 1, Ե., 1958։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 92