Մատյան ողբերգության, Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը ավարտին է հասցվել 1002 թվականին և կազմված է ավելի քան 10 000 տողից[1]։ Պահպանված ամենավաղ ընդօրինակությունը թվագրվում է 1173 թվականով[2]։ Հատվածները լույս են տեսել դեռևս 1513 թվականին Վենետիկում, ամբողջությամբ հրատարակվել է 1673 թվականին Մարսելում։

Մատյան ողբերգության
Գրիգոր Նարեկացին և պատվիրատու Սիմեոնը։ Վարպետ Ծերունի մանրանկար, Վասպուրական, 1391 թվական
ՀեղինակԳրիգոր Նարեկացի
Անվանվել էՆարեկ
Տեսակպոեմ
Ժանրքնարա-միստիկական
Բնօրինակ լեզուհայերեն (գրաբար)
Ստեղծման տարեթիվ1002 թվական

Առաջին հայտնի փորձը թարգմանել «Մատյան ողբերգության» պոեմը ռուսերեն վերաբերում է 19-րդ դարի սկզբին. 1810 թվականին Իոսիֆ Իոանեսովը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» թարգմանիչը (1809 թվական), մի հատված թարգմանեց «Մատյան ողբերգության» պոեմից (12-րդ գլխի երրորդ՝ եզրափակիչ մասը) և հրատարակեց Սանկտ-Պետերբուրգում՝ «Աղոթք ընդդեմ գիշերային սարսափների» խորագրով։

1985 թվականին կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Գրիգոր Նարեկացու խոսքերով (թարգմանությամբ Նաում Գրեբևի) գրեց «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը»։

1998 թվականին կոմպոզիտոր Արամ Պետրոսյանը՝ սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գրաբար բնագրից ծաղկաքաղելով՝ մեծակտավ ստեղծագործություն հորինեց — «ՆԱՐԵԿ» սիմֆոնիա-կանտատ № 1՝ մենակատար բարիտոնի, սիմֆոնիկ մեծ նվագախմբի, երկսեռ և մանկական երգչախմբերի, երգեհոնի և 2 ձայներիզի համար, որը 1999-ին Գլխավոր Մրցանակի արժանացաւ «Կլաուդիո Աբադո» Վիեննայի Միջազգային Կոմպոզիտորական Մրցույթում, ժյուրի՝ Ֆաբիո Վաչչի (Իտալիա), Պիտըր Էթվոշ (Հունգարիա-Հոլանդիա),  Լոթար Քնեսլ, Ֆրիդրիխ Սեռա (Ավստրիա), մեկենասությամբ՝ աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբադոի։

2000 թվականի նոյեմբերի 9-ին Վիեննայի  Կոնցերտհաուզի  Մեծ  դահլիճում՝ “Վիեն Մոդեռն” ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Արամ Պետրոսյանի “ՆԱՐԵԿ” եւ “Ես Ձայն զԱռիւծուն Ասեմ...” սիմֆոնիա-կանտատների համաշխարհային պրեմիերան (Բրուքներ Լինց Նվագախումբ, Սլովակիայի Ֆիլհարմոնիկ Ակադեմիական Երգչախումբ, Վիեննայի ԱՄԱԴԵՈւՍ Մանկական Երգչախումբ, սոպրանո՝ Սոնա Ղազարյան, բարիտոն՝ Սթիվըն Շեշարեգ, դիրիժոր՝ Էռնստ Թայս)։

2001 թվականին Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության», فغان نامه گرگوار թարգմանել է պարսկերենի Ազատ Մաթյանը։ Թարգմանությունը լայն արձագանք է գտել իրանական մամուլում։ Նարեկացին համեմատական ուսումնասիրության նյութ է դարձել Սպահանի պետական համալսարանում, համաշխարհային հինգ մեծագույն միստիկների շարքում, որը արժանացել է տարվա լավագույն ուսումնասիրություն և ընդունվել որպես դասագիրք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История всемирной литературы. — М.: Наука, 1984. — Т. 2. — С. 299—308.
  2. 1173 թվականի թիվ 1568 ձեռագիր, էջ 7б: Մ. Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի մատենադարան (Մատենադարան), Երևան

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 203