Դրազարկ, տարեգիրք, որը լույս էր տեսնում 1967 թվականից՝ Անթիլիասում (Լիբանան)։ Խմբագիրն էր Տ․ Փանոսյանը և հրատարակում էին Կիլիկիո կաթողիկոսության Հայ եկեղեցու կիրակնօրյա դպրոցները (Հ․ Ե․ Կ․ Դ․)։

Դրազարկի գործունեություն խմբագրել

Տպագրում էր այդ ժամանակների և դասական հայ գրողների գործերը, գրականագիտական և պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, լուսաբանում սփյուռքահայ կրոնական ն մշակութային կյանքը, տեղեկություններ հաղորդում հայկական վարժարանների մասին, անդրադառնում երեխաների դաստիարակության խնդիրներին։ Տարեգիրքը պատմում էր ազգային սովորույթների, ժողովրդական ավանդությունների մասին, ներկայացնում հայ արվեստագետներին։ Դրազարկը լայն տեղ էր հատկացնում Հ․ Ե․ Կ․ Դ-ի գործունեությանը։ Ուներ անգլերեն բաժին։ 1961-1962 թվականներին Բեյրութում հրատարակվել էր նույն անունով պարբերաթերթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 447