Դրագան Ցանկով

Բուլղարիայի վարչապետ (1828-1911), քաղաքական գործիչ, պատմաբան, լրագրող, ուսուցիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցանկով (այլ կիրառումներ)

Դրագան Կիրյակով Ցանկով (իրական անունը՝ Դիմիտար Գիկով, նոյեմբերի 9, 1828(1828-11-09)[1], Սվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա[2] - մարտի 24, 1911(1911-03-24)[1][3], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի քաղաքական գործիչ, պատմաբան, լրագրող, ուսուցիչ։ Բուլղարիայի ինքնավար իշխանության կառավարության թվով երրորդ ղեկավարը (1880 թվականի ապրիլ-դեկտեմբեր)։

Դրագան Ցանկով
բուլղար․՝ Драган Цанков
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1828(1828-11-09)[1]
ԾննդավայրՍվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա[2]
Մահացել էմարտի 24, 1911(1911-03-24)[1][3] (82 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան և Ապրիլովի անվան ազգային ավագ դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան, լրագրող, դպրոցի ուսուցիչ և դատավոր
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի վարչապետ, Բուլղարիայի վարչապետ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար, Minister of Interior?, Minister of Interior?, Q25478426?, Minister of Interior? և Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ
ԿուսակցությունԱզատական կուսակցություն (ռադոսլավիստներ)
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա, Ազգային մեծ ժողով, Q12270441?, Q12270467?, Q12270497?, Q12270392?, Q12270393? և Q12270397?
Dragan Tsankov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել

Ծնվել է 1828 թվականի նոյեմբերի 9-ին Սվիշտով քաղաքում՝ հարուստի ընտանիքում։ Նա փոխել է իր անունը Դիմիտարից Դրագանի, քանի որ Դիմիտարն ունի հունական ծագում, իսկ նրա ընտանիքը ֆանարիոտների[Ն 1] մոլի հակառակորդ էր։

Սկզբում նա սովորել է հայրենի քաղաքում։ 1845 թվականին ուսումը շարունակել է Օդեսայի հոգևոր ճեմարանում, իսկ 1847 թվականից՝ Կիևի գիմնազիայում։ 1848-1850 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Գալացի բուլղարական դպրոցում։ Այնուհետև մեկնել է Վիեննա՝ այցելելու եղբորը՝ Անտոն Ցանկովին[Ն 2]։ Նույն թվականին Դրագանը տպագրական սարքավորումներ է բերել իր հայրենի Սվիշտով քաղաք՝ սեփական տպարան բացելու մտադրությամբ, սակայն իշխանությունների կողմից թույլտվություն չի ստացել։ Դա ստիպել է նրան մեկնել Կոստանդնուպոլիս, որտեղ 1855 թվականին ֆրանսիական դեսպանատան օգնությամբ թույլտվություն է ստացել։ Նա հաստատվել է Գալաթայի Սուրբ Բենուա կաթոլիկ վանքում, որտեղ հիմնել է բուլղարական տպարան և տպագրել բուլղարական գրքեր ու ամսագրեր։ Այստեղ գործում էր նաև Սուրբ Բենուայի (Բենեդիկտ) կաթոլիկ քոլեջը, որտեղ նա աշխատում է որպես ուսուցիչ։ Ֆրանսիական հոգևորականության ակտիվ բարեխոսությունը բուլղարական կրթության համար 1855 թվականին Դրագանի գլխավոր շարժառիթն էր՝ կաթոլիկությունը գաղտնի ընդունելու համար։

Մասնագիտական կարիերաԽմբագրել

1856 թվականի վերջին Դրագանը եղել է «Բուլղարական գրականության մունիցիպալիտետի[Ն 3]» ստեղծման նախաձեռնողը և առաջին նախագահը, որը համարվում է բուլղարական գրական ընկերության նախակարապետը։

1859-1863 թվականներին հրատարակել է «България» շաբաթաթերթը՝ Թուրքիայում հրատարակվող ենթաօրենսդրական թերթը։ Այնուամենայնիվ, թերթը փորձել է, որքան հնարավոր էր, բուլղարների մեջ արթնացնել ազգային ինքնուրույնության զգացում և այն թուրքերից պաշտպանել չկարողանալով՝ արշավ է վարել հույների դեմ, հատկապես բուլղարական եկեղեցու ինքնուրույնության հարցի շուրջ։ Այս պայքարով խանդավառվելը՝ կապված Ղրիմի պատերազմում Ռուսաստանի հանդեպ հավատի բացակայության հետ, շուտով Ցանկովին հանգեցրել է կաթոլիկության քարոզի. «Միայն կույրերը, - գրել է նա 1859 թվականին, - չեն կարող տարբերել հռոմեական քարոզչության ճշմարիտ քրիստոնեական գործը պանսլավիզմի և պանհելլենիզմի դիվային գործից»։

1860 թվականին մեկնել է Հռոմ, որտեղ ընդունել է կաթոլիկությունը, դեկտեմբերին եղել է Հռոմի հետ Կոստանդնուպոլսի բուլղարների ունիայի նախաձեռնողներից մեկը[4]։ Մի քանի տարի անց նա զղջացել է և վերադարձել ուղղափառության։

1863 թվականին Սվիշչովում զբաղեցրել է թարգմանի և անձնագրերի տնօրենի պաշտոնը։

1864 թվականին Ռուշչուկ է հրավիրվել Միդհադ փաշայի կողմից, որն այն ժամանակ ղեկավարում էր Դունայի վիլայեթը։ Այստեղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել թուրքական պետական ծառայությունում (թուրքական շոգենավերի տեսուչ, դատարանի անդամ և այլն), միևնույն ժամանակ հիմնել և վարել է բուլղարական տպարանը Ռուշչուկում։ Ավելի ուշ փոխել է մի շարք պաշտոններ տարբեր քաղաքներում, Ի դեպ, եղել է բուլղարական գրքերի գրաքննիչ Կոստանդնուպոլսում։ Այդ բոլոր պաշտոններում նա, հոգու խորքում մնալով բուլղարացի, կարողացել է յոլա գնալ թուրքական իշխանությունների հետ և լինել թուրք ուղղիչ պաշտոնյա։ Այս ընթացքում նա գրել է. «Кратка Българска История» (Ցարգրադ, 1868) և «La Bulgarie» (Մ. Բալաբանովի հետ միասին, Լոնդոն, 1876), բուլղարերեն է թարգմանել «Тьмниците ми от Силвио Пелико»-ը և խմբագրել տարբեր ժամանակներում, ամեն անգամ քիչ ժամանակով, ամսագրեր՝ «Читалище», 1870, «Источно время», 1874, «Руководитель на основното учение», 1874 (մանկավարժական ամսագիր)։

Քաղաքական կարիերա (1879-1911)Խմբագրել

Կառավարության ղեկավար

Ցանկովը հեղափոխական գործունեությունից մի կողմ էր կանգնած, բայց, այնուամենայնիվ, զգալի հարգանք էր վայելում նույնիսկ արմատական տարրերի շրջանում։ Ռուսական օկուպացիայի ժամանակ նա զբաղեցրել է Տիռնովի փոխնահանգապետի տեղը, Տիռնովում ընտրվել է առաջին (հիմնադիր) Ազգային ժողովի (1879) կազմում՝ տեղ զբաղեցնելով լիբերալների շարքերում։ Ալեքսանդր Բատենբերգի գահակալությունից հետո Ցանկովը Պոլսում բուլղարացի դիվանագիտական գործակալ էր մի կարճ ժամանակ։

1880 թվականի մարտին նրան հանձնարարվել է ձևավորել կառավարություն. բացի նախագահությունից, նա զբաղվել է արտաքին գործերով, Կարավելովին հանձնարարել է ֆինանսական գործերը։ Նրա կառավարությունը չի առաջացրել Ռուսաստանի վստահությունը, իր դեմ է զինել հոգևորականներին և ընկել 1880 թվականի նոյեմբերին։ Նոր կառավարությունը կազմել է Կարավելովը. Ցանկովը պատասխանատու էր ներքին գործերի համար, բայց դեկտեմբերին պետք է հրաժարական տար իշխանի հետ բախման պատճառով։ Ցանկովն այն ժամանակ համարվում էր լիբերալ (Կարավելովը՝ ռադիկալ) և դեռ ռուսամետ չէր. այդ ժամանակին է վերաբերում նրա նամակում ասված, բայց հետո հրապարակված արտահայտությունը, որ եթե ռուսները շարունակեն Բուլղարիայի նկատմամբ իրենց պահել այնպես, ինչպես հիմա են պահում, ապա բուլղարացիները կհայտարարեն. «Մենք չենք ուզում ո՛չ ռուսական մեղր, ո՛չ էլ ռուսական խայթոց»։

1881 թվականի պետական հեղաշրջումից հետո Ցանկովը ձերբակալվել է և այնուհետև ներկալվել է Վրացայում։ 1883 թվականին Սահմանադրության վերականգնումից հետո նա երկրորդ անգամ է կազմել կառավարություն, որտեղ որոշել է զբաղվել ներքին գործերով, իսկ պահպանողական Ստոիլովին հանձնել է Արդարադատության նախարարությանը։ Այս կաբինետը պայքար է մղել արմատական ընդդիմության դեմ (Կարավելով, Ստեֆան Ստամբուլով

1884 թվականի սկզբին Ցանկովը լուծարել է Ազգային ժողովը։ Ընտրությունները տեղի են ունեցել մինչ այդ ու դրանից հետո չտեսնված աննախադեպ ազատությամբ և օրինականությամբ. ոչ մի բռնություն և կեղծիք չի եղել։ Ընտրություններում մեծամասնության ձայնը հավաքել է Կարավելովը, և Ցանկովն անմիջապես զիջել է նրան տեղը։ Կարավելովը վարել է Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն (Արևելյան Ռումելիայի միացում, Սերբիայի հետ պատերազմ, որի հետ կռիվների սկիզբը համընկնում է Ցանկովի կառավարության ժամանակի հետ, որը Տիմոկա գետի հոսանքի փոփոխության հետևանքով գրավել է սերբական տարածքի մի կտոր), իսկ Ցանկովը դարձել է կողմնորոշված և վառ ռուսասեր։ Նրա անձնական դերը 1886 թվականի օգոստոսի 9-ի պետական հեղաշրջման մեջ, որը տապալեց իշխան Ալեքսանդրին, այնքան էլ պարզ չէ։

Տեղ է զբաղեցրել իր ստեղծած ժամանակավոր կառավարության շարքերում (1886 թվականի օգոստոսի 9-12-ը), որը ղեկավարում էր տիրնովյան Կլիմենտը, և ստորագրել է հռչակագիր, որը արդարացնում էր հեղաշրջումն այն դավաճանությամբ, որը թույլ էր տվել իշխանը Ռուսաստանի նկատմամբ։

ԱրտագաղթԽմբագրել

Ստամբուլովի հաղթանակից հետո Ցանկովը պետք է հեռանար Բուլղարիայից և հաստատվեր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ապրում էր ռուսական կառավարությունից ստացած թոշակով։ Այդ ժամանակ նա համարվում էր «ցանկովիստների» կուսակցության առաջնորդը, անհաշտ ընդդիմության նախկին կուսակցություն. իրականում, սակայն, ծեր ու հիվանդ Ցանկովն ի վիճակի չէր գործել և միայն քող էր, անուն. նրա անվան տակ գործում էին Բենդերևը, Գրուևը և առավել ևս նրա փեսան՝ Լյուդսկանովը։

Նրա անունից ժամանակ առ ժամանակ թողարկվում էին մանիֆեստներ, որոնցում խոսվում էր, որ անհրաժեշտ է անխոս հետևել Ռուսաստանի՝ Բուլղարիայի մեծ ազատագրողի ու հովանավորի հրահանգներին, և իշխան Ֆերդինանդի հետ հաշտվելու անհնարինության մասին՝ որպես անօրինական կառավարչի, նույնիսկ այն դեպքում, եթե նա հրաժարական տար Ստամբուլովին։ Վերջինիս անկումից հետո Ցանկովը վերադարձել է Սոֆիա համաներման հիման վրա, ընդունվել է իշխանի կողմից ու անմիջապես հաշտվել նրա հետ։ Նա ընտրվել է Ազգային ժողով, բայց չէր կարող խաղալ ինչ-որ նշանակալի դեր, այնպես որ նույնիսկ Դանևի ցանկովիստական կառավարությունը 1902 թվականին կազմվեց առանց նրա։

Ցանկովը լուրջ կրթություն չունեցող, օտար լեզուներին վատ տիրապետող, նույնիսկ ռուսերենին վատ տիրապետող մարդ էր՝ չնայած Ռուսաստանում անցկացրած երկար տարիներին, բայց հմուտ դիվանագետ էր, որը դաստիարակվել էր թուրքական դպրոցում, որը կարողանում էր լավ խուսանավել կուսակցությունների և անհատների միջև ու նրանցից օգուտ քաղել։

1902 թվականին մշակել է ժողովրդական լուսավորության մասին օրինագիծ՝ ուղղված սկսնակ ուսուցիչների դեմ, ինչը վերջիններիս մոտ ուժեղ հակակրանք է առաջացրել։

ԸնտանիքԽմբագրել

Դրագան Ցանկովը ամուսնացած էր Ռադա Ցանկովայի հետ։

ՊատկերասրահԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. հունական ապստամբությունը պաշտպանող հույն եկեղեցական կամ հարուստ հույն օսմանական Թուրքիայում
  2. բուլղարացի վաճառական և լուսավորիչ
  3. քաղաքային կամ գյուղական տեղական ինքնավարության մարմին բուրժուական երկրներում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  2. 2,0 2,1 2,2 http://www.bulgaria-property.com/bulgaria/central_northern_bulgaria/119.cntns
  3. 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. Ѳ. Стояновъ-Бурмовъ. «Греко-болгарская распря въ шестидесятыхъ годахъ» // «Вѣстникъ Европы». СПб, 1888, № 9, стр. 41.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել