Լիզա Լապիրա
Լիզա Լապիրա (անգլ.՝ Liza Lapira, դեկտեմբերի 3, 1981[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Լիզա Լապիրա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1981[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Լիզա Լապիրան ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 3-ին Նյու Յորքի Քվինս շրջանում[2][3]։ Ունի ֆիլիպինյան[4] իսպանական ու չինական արմատներ[5]։
Նյու Յորքում հանդես է եկել թատերական տարբեր ներկայացումներում։ 2004 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆորնիա նահանգ)՝ աշխատելու հեռուստատեսության բնագավառում[6]։ Այնտեղ նա սկսել է իր կարիերան՝ մասնակցելով հեռուստահաղորդումների և ֆիլմերի նկարահանումների[7]։
Լապիրան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են՝ «Քլովերֆիլդ», «Քսանմեկ», «Ֆորսաժ 4» և «Խելագար, հիմար սեր», ինչպես նաև սերիալներում, այդ թվում՝ «Շտապ օգնություն», «Գրեյի անատոմիա», «Սեքսը մեծ քաղաքում», «Սոպրանոները»։ 2007 թվականին նկարահանվել է «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս», 2006-2008 թվականներին՝ «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժանմունք», 2008 թվականին՝ «Դեքստեր» հեռուստասերիալներում։ Դրանից բացի, նա ունեցել է մշտական դերեր «Հաֆֆ» (2004-2006), «Տիկնիկային տուն» (2009-2010) և «Լուսացույց»(2011) սերիալներում։
2012 թվականի գարնանից Լապիրան կատարել է Քրիստեն Ռիթերի կերպարի հարևանուհու՝ Ռոբինի դերը ABC հեռուստաալիքի «Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին» կատակերգական սերիալում[8]։ 2012 թվականի գարնանը հայտարարվել է, որ Լապիրան ստորագրել է բացառիկ պայմանագիր ABC և ABC Studios հեռուստաալիքների հետ 2013-2014 եթերաշրջանների համար, որի ընթացքում պետք է նկարահանվեր հաջորդ եթերաշրջանի պիլոտային սերիաներից մեկում[8]։
2013 թվականին Լապիրան Ռեբել Ուիլսոնի հետ նկարահանվել է «Սուպեր ուրախ երեկո» սիթքոմում ABC-ի համար[9]։
2018 թվականի օգոստոսին միացել է Նեթֆլիքսի «Անհավատալի» մինի սերիալի դերասանական կազմին[10]։
ՖիլմագրությունԽմբագրել
- 2000 – Աշունը Նյու Յորքում / Autumn in New York
- 2002 – Մուգ շաքարավազ / Brown Sugar
- 2005 – Դոմինո / Domino
- 2004-2006 – Հաֆֆ - Huff
- 2006 – Մեծ վատ լող /The Big Bad Swim
- 2006 – Գրեյի անատոմիա / Grey’s Anatomy
- 2007 – Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս / Law & Order: Special Victims Unit
- 2008 – Քլովերֆիլդ / Cloverfield
- 2008 – Քսանմեկ / 21
- 2008 – Դեքստեր / Dexter
- 2006-2008 – Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժանմունք / NCIS
- 2009 – Ֆորսաժ 4 / Fast & Furious
- 2009 – Սեղան երեքի համար / Table for Three
- 2009 – Repo Men
- 2009-2010 – Տիկնիկային տուն / Dollhouse
- 2010 – Մարմադյուկ / Marmaduke
- 2010 – Կտեսնվենք սեպտեմբերին / See You in September
- 2011 – Լուսացույց / Traffic Light
- 2011 – Խելագար, հիմար սեր / Crazy, Stupid, Love
- 2012 – Մահացու գեղեցիկ / Drop Dead Diva
- 2012-2013 – Don’t Trust the B---- in Apartment 23
- 2013 – Սուպեր ուրախ երեկո / Super Fun Night
- 2016 – Կուպեր Բարրետտայի գոյատևման ուղեցույց / Cooper Barrett's Guide to Surviving Life
- 2018 – Լավ բժիշկը / The Good Doctor
- 2019 – ԾՈՀԲ։ Նոր Օռլեան / NCIS: New Orleans
- 2019 – Անհավատալի / Unbelievable
- 2019 – Նենսի Դրյու / Nancy Drew
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ «Liza Lapira»։ TVGuide.com։ Վերցված է 29 September 2017
- ↑ TV.com։ «Liza Lapira»։ TV.com։ Վերցված է 29 September 2017
- ↑ Torre Nestor (May 16, 2008)։ «Exciting comers topbill new productions»։ Philippine Daily Inquirer։ Արխիվացված է օրիգինալից October 12, 2012-ին։ Վերցված է March 31, 2013
- ↑ «IMDb Bio»։ Վերցված է July 19, 2018
- ↑ «TV.com Bio»։ Վերցված է February 19, 2014
- ↑ «Liza Lapira: Biography»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2012-09-04
- ↑ 8,0 8,1 Nellie Andreeva (26 июля 2012)։ «Liza Lapira Signs Talent Deal With ABC»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-11-24-ին։ Վերցված է 2012-09-04
- ↑ Nellie Andreeva (2012-11-08)։ «Eion Bailey To Star In TNT Pilot ‘Trooper’, Liza Lapira In ABC’s ‘Super Fun Night’»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-05-11
- ↑ Petski Denise (August 14, 2018)։ «‘Unbelievable’: Elizabeth Marvel & Liza Lapira To Recur In Netflix Drama Series»։ Deadline։ Վերցված է 2018-08-19
Արտաքին հղումներԽմբագրել
- Լիզա Լապիրա Internet Movie Database կայքում