Դոմինիկ Վիվան Դենոն
Դոմինիկ Վիվան, 1812 թվականից՝ բարոն Դենոն, գրականության մեջ սովորաբար՝ Վիվան-Դենոն (ֆր.՝ Dominique Vivant, baron Denon, Vivant Denon, հունվարի 4, 1747[1][2][3][…], Շալոն սյուռ Սոն[4][5][6] - ապրիլի 27, 1825[7][1][2][…] կամ ապրիլի 28, 1825[8], Փարիզ, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի նկարիչ (գծագրող, փորագրող, վիմագիր), գրող, սիրողական եգիպտագետ, դիվանագետ և թանգարանային գործիչ, Ֆրանսիայում թանգարանային գործի հիմնադիրներից մեկը, ժամանակակից Լուվրի թանգարանի կազմակերպիչը և առաջին տնօրենը։
Դոմինիկ Վիվան Դենոն ֆր.՝ Vivant Denon | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1747[1][2][3][…] |
Ծննդավայր | Շալոն սյուռ Սոն[4][5][6] |
Վախճանվել է | ապրիլի 27, 1825[7][1][2][…] (78 տարեկան) կամ ապրիլի 28, 1825[8] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5][6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | արվեստագետ, եգիպտագետ, դիվանագետ, գրող ճանապարհորդ, գծանկարիչ, հնագետ, նկարիչ, քաղաքական գործիչ, օֆորտանկարիչ, մեդալագործ և գրող |
Ուշագրավ աշխատանքներ | Point de lendemain? |
Պարգևներ | |
Պաշտոն | Director of French national museums? և թանգարանի տնօրեն |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Գեղանկարի և քանդակի ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5] և Գեղարվեստի ակադեմիա |
Dominique Vivant Denon Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎիվանը սովորել է որպես իրավաբան, բայց 23 տարեկանում գրել է շատ հաջող կատակերգություն և էրոտիկ բնույթի վեպ։ Նրա ստեղծագործությունները Ֆրանսիայում արգելվել են գրաքննությամբ։ Դրանից հետո նա որոշելլ է նվիրվել արվեստին։ «Պատահել է այնպես, որ հենց այդ անլուրջ մարդն է լուսավորյալ Եվրոպայի համար բացահայտել հին Եգիպտոսը։.. Դենոնն աշխարհիկ ասպետ է, գեղեցիկ սեռի գնահատող, դիլետանտ գեղեցիկ արվեստների բոլոր ոլորտներում»[9]։ Նա դարձել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի հնությունների պահապանը։ Լյուդովիկոս XVI-ի հանձնարարությամբ նրա հավաքածուի համար հավաքել է թանկարժեք կամեյաների հավաքածուներ։ Մարկիզուհի դե Պոմպադուրի հետ կապի համար թագավորը նրան աքսորել է Ֆրանսիայի սահմաններից դուրս։ 1772-1787 թվականներին Ստոկհոլմում, Նեապոլում և Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական դեսպանությունների քարտուղար։ Վայելել է Եկատերինա II-ի բարեհաճությունը[10]։ Սանկտ Պետերբուրգում ծանոթացել է կոլեկցիոներ Վ. Վ. Ռուդանովսկու հետ։ Նեապոլում հետաքրքրված էր Պոմպեոսի պեղումներով։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո կորցրել է ամեն ինչ։ Նրա կարողությունն առգրավվել է, իսկ անունը գրանցվել «սև ցուցակներում»։ Դենոնը մեկնել է Իտալիա, զբաղվել փորագրությամբ, ուսումնասիրել արվեստի պատմություն։ Այնտեղ էլ ընկերացել է Ժակ-Լուի Դավիթի հետ, Դիրեկտորիայի ոճով փորագրել է նրա նորաձև կոստյումների նկարները[11]։ 1787 թվականին Դենոնը, Դավիթի հովանավորության շնորհիվ, դարձել է Փարիզի գեղանկարչության ակադեմիայի անդամ։ Դավիթը նրան ծանոթացրել է Ժոզեֆինա Բոգարնեի հետ, ով նրան շահավետ լույսի ներքո ներկայացրել է Նապոլեոն Բոնապարտին[12] [13]։
1798 թվականին Դենոնը ուղեկցել է Նապոլեոնին Եգիպտական արշավանքի ժամանակ։ Անձնուրացորեն, մեծագույն ոգեշնչմամբ, արդեն միջին տարիքի մարդ (այդ ժամանակ Դենոնը դարձել է 51 տարեկան) մարտական գործողությունների ժամանակ, փամփուշտների տակ, Դենոնը և օգնականները ուրվագծլ են բուրգերն ու կոթողները, հանել ռելիեֆների և նկարների պատճեններ։
Բոնապարտը Դենոնին նշանակել է Կահիրեի Եգիպտոսի ինստիտուտի արվեստի դեպարտամենտի տնօրեն, իսկ Փարիզ վերադառնալուց հետո՝ 1804 թվականին, նա դարձել է Կայսերական թանգարանի տնօրեն, որը հետագայում վերանվանվել է Լուվր։ 1802-1813 և 1818-1828 թվականներին Փարիզում հրատարակվել է «Ճանապարհորդություն Վերին և Ստորին Եգիպտոսում» (ֆր.՝ Voyage dans la basse et la haute Egypte (10 հատոր տեքստ և 12 հատոր փորագրություններ ըստ Դենոնի գծագրերի)։ 1802 թվականին՝ Ֆրանսուա Ժոմարի 24 հատորանոց «Եգիպտոսի նկարագրությունը» (վերահրատարակություններ 1810 և 1826 թվականներին), որը նույնպես նկարազարդվել է Դենոնի և այլ նկարիչների գծանկարների փորագրություններով։ Լենոնի գծանկարների փորագրությունները դարձել են Ֆրանսիական կայսրության ոճի շատ նկարիչների համար հիմնական աղբյուր ու օրինակ, որոնք օգտագործել են եգիպտական մոտիվներ։
Բացի Եգիպտոսից դուրս բերված հնություններից, Վիվան-Դենոնը Լուվրի հավաքածուն հարստացրել է Ավստրիայից, Իսպանիայից, Լեհաստանից և հատկապես Իտալիայից ֆրանսիացիների կողմից արտահանված արվեստի գործերով (միայն փոքր թվով գործեր, օրինակ՝ Վենետիկում, ձեռք են բերվել օրինական ճանապարհով)։ Նոր ցուցանմուշներ որոնելիս Դենոնը ամբողջ Եվրոպան անցել է կայսեր շքախմբի կազմում։ Ավելի ուշ Անտոնիո Կանովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայում թողնել տեղահանված արժեքների մի մասը, այդ թվում՝ Վերոնեզեի «Կանայի հարսանիքը»։
1803-1816 թվականներին Դենոնը ղեկավարել է Սևրի ճենապակու արտադրամասը, Փարիզի դրամահատարանը և կայսրության բոլոր գեղարվեստական միջոցառումները։ Ստեղծել է դատարանի կողմից հատվող գրեթե բոլոր նապոլեոնյան մետաղադրամների և պարգևների էսքիզները[14][15]։ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի հանձնարարությամբ նա արվեստի գործեր է գնել Սանկտ Պետերբուրգի Կայսերական Էրմիտաժի համար։
Հարյուր օրից և Բուրբոնների դինաստիայի վերականգնումից հետո Դենոնը կրկին զրկվել է բոլոր պաշտոններից և կոչումներից։ Նա հրաժարական է տվել, որպեսզի ամբողջությամբ նվիրվի վիմագրության գործին։ Նրա վիմագրությունների շարքում կան նաև պոռնոգրաֆիկ գործեր։ Վերջին տարիներին պատրաստել է արվեստի քառահատոր պատկերազարդ պատմություն։ Այս աշխատանքը (բացառիկ խորությամբ և ամբողջականությամբ) տպագրվել է հետմահու՝ 1829 թվականին, Ամորի-Դյուվալի հսկողության ներքո։ Դենոնի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատանը զարդարում է հուշարձան, իսկ նրա անունը կրում Է Լուվրի տաղավարներից (Լուվրի 702-րդ սրահ) մեկը։
Երկեր
խմբագրել- Vivant Denon (1803). Travels in Upper and Lower Egypt during the campaigns of General Bonaparte in that country. Vol. I. Translator Arthur Aikin. Heard and Forman, for Samuel Campbell.
- Vivant Denon (1803). Travels in Upper and Lower Egypt during the campaigns of General Bonaparte in that country. Vol. II. Translator Arthur Aikin. Heard and Forman, for Samuel Campbell.
- Vivant Denon (2009). Peter Brooks (ed.). No Tomorrow. Translator Lydia Davis. New York: New York Review of Books. ISBN 978-1-59017-326-8.
- Claude Joseph Dorat (1928). Never again!: (Point de lendemain) and other stories. Translator Eric Sutton. Chapman & Hall, ltd. A note at the beginning of this book states 'Point De Lendemain, the authorship of which has also been attributed to Vivant Denon was first published in 1777'. Hence the authorship being stated as Dorat in Sutton's translation.
- Vivant Denon (1876). Point de lendemain: conte dédiée à la reine. I. Liseux. «Point de lendemain.»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 3,0 3,1 Barnes J. Denon, Baron (Dominique-)Vivant // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T022235
- ↑ 4,0 4,1 4,2 Institut National d'Histoire de l'Art — 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.museabrugge.be/collection/work/id/2014_GRO1580_III
- ↑ Керам К. В. Боги, гробницы, ученые. Роман археологии. — М.: Наука, 1986. — С. 60
- ↑ Le Grand Larousse encyclopédique. Vol. 3. Paris, 1961: Denon
- ↑ Власов, 1996, էջ 300
- ↑ Vivant Denon Արխիվացված 2019-06-08 Wayback Machine in Institut national d'histoire de l'art.
- ↑ «The Dominique-Vivant Denon Research Center | Louvre Museum | Paris». 2016 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Фенглер, Гироу и Унгер, 1982, էջ 75
- ↑ Tableau chronologique des Officiers généraux et Directeurs de la Monnaie de Paris depuis 1225 Արխիվացված 2016-03-13 Wayback Machine (Ֆրանսերեն)
Գրականություն
խմբագրել- Châtelain J. Dominique Vivant Denon et le Louvre de Napoléon :
[фр.] / Jean Châtelain. — Paris : Perrin, 1999. — 374 p., [32] p. fig. — ISBN 2-262-01582-1. — .
- Lelièvre P. Vivant Denon : homme des Lumières "ministre des arts" de Napoléon :
[фр.] / Pierre Lelièvre ; illustré avec la collaboration de Madeleine Barbin. — Paris : Picard, 1993. — 267 p. — ISBN 2-7084-0446-6. — Կաղապար:LCCN. — .
- Nowinski J. Baron Dominique Vivant Denon (1747—1825) : Hedonist and Scholar in a Period of Transition :
[անգլ.] / Judith Nowinski. — Rutherford; Madison; Teaneck : Fairleigh Dickinson University Press, 1970. — 280 p. — ISBN 0-8386-7470-4. — Կաղապար:LCCN. — .
- Sollers P. Le cavalier du Louvre : Vivant Denon (1747-1825) :
[фр.] / Philippe Sollers. — Paris : Gallimard, 1997. — 321 p. — ISBN 2-07-040046-8. — .
- Ստեղծագործության կատալոգներ
- Малыхина Н. С. Путешествие в Нижний и Верхний Египет : Произведения Доминика-Вивана Денона из собрания Музея-панорамы «Бородинская битва» : Альбом-каталог / Н. С. Малыхина. — М. : БуксМАрт, 2018. — 312 с. : ил. — ISBN 978-5-907043-09-1. — .
- Բառարաններ և հանրագիտարաններ
- Власов В. Г. Денон Доминик-Виван, барон // Стили в искусстве : Архитектура, графика. Декоративно-прикладное искусство. Живопись, скульптура : словарь : в 3 т. / В. Г. Власов. — СПб. : Кольна, 1996. — Т. 2 : Словарь имён : А—Л. — С. 300. — 543 с., [8] л. ил. : ил. — ISBN 5-88737-005-X. — .
- Денон, Виван-Денон Доминик (Виван) / В. А. Кулаков // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 540. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
- Неустроев А. А. (1890–1907). «Денон, Доминик-Виван». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата = Transpress Lexikon Numismatik / Х. Фенглер, Г. Гироу, В. Унгер; пер. с нем. М. Г. Арсеньевой; отв. ред. В. М. Потин. — М. : Радио и связь, 1982. — С. 75. — 328 с. : ил. — 100 000 экз.
- Barnes J. Denon, Baron (Dominique-)Vivant / Joanna Barnes // The Dictionary of Art :
[անգլ.] : in 34 vol. / edited by Jane Turner. — New York : Grove's Dictionaries, 1996. — Vol. 8 : Cossiers to Diotti. — P. 763–764. — XII, 915 p. : ill. — Reprinted ed. with minor corrections, 1998. — ISBN 1-884446-00-0. — Կաղապար:LCCN. — .
- Bénézit E. Vivant Denon (Vivant Dominique, baron Denon, dit) // Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays, par un groupe d'écrivains spécialistes français et étrangers :
[фр.] : en 10 vol. / entièrement refondue, revue et corrigée sous la direction des héritiers de E. Bénézit. — Nouvelle edition. — Paris : Gründ, 1976. — T. 10 : Styrsky – Zyw. — P. 542. — 962 p. — ISBN 2-7000-0158-3. — .
- Blumer M.-L. Denon (Dominique Vivant, baron) / Roman d'Amat // Dictionnaire de biographie française :
[фр.] / sous la dir. de Roman d'Amat,... et R. Limouzin-Lamothe,... ; avec le concours de nombreux collaborateurs ; ouvrage publ. avec le concours du Centre national de la recherche scientifique. — Paris : Letouzey et Ané, 1965. — T. 10 : Dallier — Desplagnes. — Col. 1066–1068. — 1528 col. — .
- Burchard L. Denon, Dominique Vivant / L. Burchard // Allgemeines Lexikon der bildenden Kunstler von der Antike bis zur Gegenwart, begründet von Ulrich Thieme und Felix Becker : unter Mitwirkung von etwa 400 Fachgelehrten des In- und Auslandes :
[нем.] : in 37 Bd. / herausgegeben von Ulrich Thieme. — Leipzig : E. A. Seemann, 1913. — Bd. 9 : Delaulne — Dubois. — S. 79–80. — 618 S. — .
- Sandt U. van de, Darnis J.-M. Denon (de Non; De Non), Dominique Vivant (Vivant-Denon, Dominique) / U. van de Sandt/J.-M. Darnis // Allgemeines Künstlerlexikon : Die bildenden Künstler aller Zeiten und Völker :
[нем.] / Saur; [Chefred.: Eberhard Kasten et al.]. — München, Leipzig : Saur, 2000. — Bd. 26 : Delwaide — Dewagut. — S. 176–177. — LII, 572 S. — ISBN 3-598-22740-X. — ISBN 3-598-22766-3 (Bd. 26). — .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Վիվան Դենոն» հոդվածին։ |