Դոմենիկո Ֆոնտանա (իտալ.՝ Domenico Fontana), (1543 – 28 հունիս, 1607), իտալացի ճարտարապետ։ Ծնվել է ներկայիս Տիչինո քաղաքում։ Աշխատել է Իտալիայում՝ Հռոմում և Նեապոլում։

Դոմենիկո Ֆոնտանա
Domenico Fontana
Domenico Fontana.png
Ծնվել է1543[1][2][3][…]
ԾննդավայրMelide
Մահացել է1607[1][2][3][…]
Վախճանի վայրըՆեապոլ, Նեապոլի թագավորություն
ՔաղաքացիությունCivil Ensign of Switzerland.svg Շվեյցարիա
Ազգությունիտալացի
Ստեղծագործություն(ներ)Սան Լուիջի դե Ֆրանչեզի, Քուիրինալյան պալատ, Լատերանյան պալատ, Նեապոլի թագավորական պալատ, Վատիկանի առաքելական պալատ և Villa Sforzesca?
Ոճմաներիզմ
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, քաղաքաշինարար և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե խթանի պարգև
Domenico Fontana Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դոմենիկո Ֆոնտանան ծնվել է Լուգանո լճի մոտ գտնվող Մելիդե գյուղում, որը ներկայիս Տիչինո քաղաքի մասն է կազմում։ Հռոմ է տեղափոխվել 1563 թվականին՝ նախքան Միքելանջելոյի մահը, որպեսզի միանա իր ավագ եղբորը՝ Ջիովաննիին[4]։։ Նա վստահություն էր ձեռք բերել Կարդինալ Մոնտալտոյի՝ նույն ինքը Սիքստոս V Պապի մոտ, որը 1584 թվականին նրան հանձնարարում է Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու դել Պրեսեպիո կապելլայի կառուցումը։ Դա մի հիանալի կառույց է՝ հարուստ և ծանրաբեռնված հարդարանքով, որը ոչ մի կերպ չի խոչընդոտում հիմնական ճարտարապետական ուրվագիծը։ Այն ամբողջանում է գմբեթով, որն արված է Մոնտեպուլչիանոյի Սան Մարիո եկեղեցու ոճով։ Ֆոնտանան Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու կողքին կառուցում է նաև Մոնտալտո պալատը, որի դեկորատիվ քանդակներն ու ժանեզարդերը շատ տպավորիչ են։

 
Մովսեսի շատրվանը
 
Սուրբ Պետրոսի հրապարակի կոթողը

Երբ կարդինալ Մոնտալտոն ձեռնադրվում է որպես Սիքստոս V Պապ, Դոմենիկո Ֆոնտանային նշանակում է Սուրբ Պետրոսի բազիլիկի ճարտարապետ՝ շնորհելով նրան «Ոսկե Աստղի շքանշան»։ Ֆոնտանան Սուրբ Պետրոսի գմբեթին ավելացնում է լապտեր, ինչպես նաև առաջարկում է երկարաձգել ինտերիերը լայնածավալ նավով։

Առավել նշանակալի փոփոխություններ նա իրականացրել է Լաթերանյան բազիլիկում, որտեղ ներմուծել է հյուսիսային ճակատի շքեղ կրկնակի կամարաշարքը, ինչպես նաև ավելացրել է Սուրբ աստիճանի երկհարկանի սյունասրահը։ Սյուների նախասիրությունը, որպես ճարտարապետական էական հատկանիշ, հանդիպում է նաև Դոմենիկոյի և նրա եղբոր՝ Ջիովաննի կողմից կերտված շատրվաններում, ինչպես օրինակ՝ Ակվա Պաոլա կամ Տերմինի շատրվաններում։

Ի թիվս աշխարհիկ շինությունների իր զուսպ ոճով առանձնանում է Լաթերանյան պալատը, որի կառուցվածքային սկզբունքները և ճարտարապետական լուծումներն անհերքելի են, բայց և այնպես այստեղ ակնհայտ է երևակայության լիակատար բացակայությունը և ոճի միանմանությունը։ Ճարտարապետական խնդրի մեկ լուծումը բնորոշ էր Ֆոնտանային, ինչը հանդիպում է Լաթերանյան պալատում, հետագայում՝ Վատիկանում և Քուիրինալյան պալատում։

Եգիպտական կոթողներԽմբագրել

1586 թվականին նա կանգնեցրել է Սուրբ Պետրոսի հրապարակի կոթողը, որը կշռում է 327 տոննա։ Աշխատանքներին մասնակցել է 900 մարդ, 75 ձի, նաև օգտագործվել է անհամար փոկանիվներ ու պարաններ։ Ողջ աշխատանքի նկարագիրը Ֆոնտանան ներկայացրել է «Della transportatione dell'obelisco Vaticano e delle fabriche di Sisto V (Rome, 1590)»-ում[5]։ Հայտնի է, որ աստղագետ Իգնացիո Դանտին ևս աջակցել է նրան այս աշխատանքներում։ Ֆոնտանան նաև օգտագործել է իր կայուն գիտելիքները, ինչն առաջացրել է համամարդկային զարմանք այն ժամանակ, երբ նա մոնտաժում էր մյուս երեք հնագույն կոթողները Պիացցա դել Պոպոլոյում, Սանտա Մարիա Մաջորեի հրապարակում և Լաթերանյան հրապարակում։

Այլ աշխատանքներԽմբագրել

Այն բանից հետո, երբ մահանում է Սիքստոս V Պապը, Ֆոնտանան շարունակում է ծառայությունը նրա հաջորդի՝ Կղեմես VIII Պապի մոտ։ Շուտով սակայն, դժգոհելով նրա ոճից, և մեղադրելով հանրային գումարների յուրացման մեջ, պապը նրան ազատում է պաշտոնից[4], և Դոմենիկո Ֆոնտանան տեղափոխվում է Նեապոլ։ Այնտեղ նրան ընդունում Է ճարտարապետ Վիչերոյը։ Մի շարք ջրանցքներ նախագծելուց հետո նա կառուցում է Նեապոլի թագավորական պալատը։

Դոմենիկո Ֆոնտանան մահացել է 1607 թվականին։ Նրա մարմինն ամփոփված է Սանտ Աննա դեյ Լոմբարդի եկեղեցում։

Նրա եղբայրը՝ Ջիովաննի Ֆոնտանան, նույնպես ճարտարապետ է եղել, իսկ նրա որդին՝ Ջուլիո Չեզարեն եղել է Նեապոլի արքայական տան ճարտարապետը[4]։

ԱշխատանքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  4. 4,0 4,1 4,2 Chisholm, Hugh, ed. (1911). "Fontana, Domenico". Encyclopædia Britannica. 10 (11th ed.). Cambridge University Press. p. 607.
  5. New York Public Library digital collections