Լաթերանյան սյուն (լատ.՝ Obelisco Lateranense), ամենամեծ եգիպտական անտիկ կանգուն սյունն աշխարհում։ Այն նաև ամենաբարձր սյունն է Իտալիայում։ Բնօրինակը կշռում էր 455 տոննա, սակայն փլուզումից հետո վերականգնելիս կարճանում է 4 մետր, ըստ այդմ կշռում է 330 տոննա[1][2]։ Սյունը տեղակայված է Լաթերանի բազիլիկի և Սան Ջիովանի Ադդոլորատա հիվանդանոցի դիմաց՝ Սան Ջիովանի ին Լաթերանո հրապարակում։

Picto infobox architecture.png
Լաթերանյան սյուն
Obelisk-Lateran.jpg
Լաթերանյան սյունը Սան Ջիովանի ին Լաթերանո հրապարակում
Կոորդինատներ41°53′12″ հս․ լ. 12°30′17″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԻտալիա Իտալիա

ՊատմությունԽմբագրել

 
Սյան մակագրությունները և հերոգլիֆները

Սկզբում սյունը կանգնեցված է եղել Ամոնի տաճարում, Կառնակում։ 4-րդ դարի սկզբին Կոստանդիոս Երկրորդը Թեոդոսիոսի սյան հետ միասին նավով բերել է Ալեքսանդրիա։ Կայսրը մտադիր էր երկու սյուներն էլ տանել Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիս։

Մեծ ԿրկեսԽմբագրել

Մի քանի տասնամյակ Ալեքսանդրիայում մնալուց հետո Կոստանդիոս II սյունը տարավ Հռոմ 357 թվականին (իր առաջին այցելության ժամանակ)։ Սյունը կանգնեցվեց Ֆլամինիո եգիպտական սյան մոտ, որը Մեծ Կրկեսում տեղադրել էր Օգոստոս կայսրը Ք․ա․ 10 թվականին։ Երկուսն էլ այստեղ կանգուն մնացին մինչև 5-րդ դար։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո Մեծ կրկեսը լքվեց, և արդյունքում սյուները փլուզվեցին։ Դրանք որոշ ժամանակ մնացին այնտեղ թաղված։

Սան Ջիովանի ին Լաթերանո հրապարակԽմբագրել

Չնայած սյան կտորները հայտնաբերվեցին 14-15-րդ դարերի ընթացքում, սակայն լուրջ պեղումներ իրականացվեցին միայն Սիքստոս V Պապի օրոք։ Լաթերանյան սյան երեք կտորները վերահանվեցին 1587 թվականին։ Ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանայի կողմից վերականգնելուց հետո՝ սյունը 4 մետր կարճացավ բնօրինակից։ 1588 թվականի օգոստոսի 9-ին այն կանգնեցվեց Լաթերանյան պալատի և բազիլիկի մոտ՝ համարվելով վերջին կանգնեցված անտիկ եգիպտական սյունը Հռոմում։ Սյան տեղում նախկինում գտնվել էր Մարկոս Ավրելիոսի հեծյալ արձանը, որը 1538 թվականին տեղափոխվեց Կապիտոլիում բլուր՝ Կամպիդոջլիո հրապարակ։

Սյան գագաթին խաչ է, իսկ պատվանդանը ձևավորված է եգիպտական պատմությունը ներկայացնող և Ալեքսանդրիայից Հռոմ նավարկությանը վերաբերող արձանագրություններով, ինչպես նաև նշվում է Կոստանդիանոս կայսեր մկրտության մասին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել