Բացել գլխավոր ցանկը

Տերցիտ (իտալերեն terzina, terza rima - երրորդ հանգ), եռատող բանաստեղծական տան տեսակ, ունի հանգավորման կայուն ձև՝ aba, bcb, cdc, ded yzy Z։S ստեղծվել է միջնադարյան իտալական պոեզիայում, ապա տարածվել այլ երկրներ։ Ամբողջովին տերցետներով է գրված Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմը։ Հետագայում տերցետների կիրառումը դուրս չի եկել փորձի և ոճավորման սահմաններից։ Հայ գրականության մեջ արվել են տերցետով գրելու առանձին փորձեր, որոնցից է Վահան Տերյանի «Դու հասկացար տագնապները իմ հոգու» սկսվածքով բանաստեղծությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 688 CC-BY-SA-icon-80x15.png