Գրիգոր Շլդյան

հայ նկարիչ

Գրիգոր Հովհաննեսի Շլդյան կամ Շիլդյան (օգոստոսի 20, 1900(1900-08-20)[1][2], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 1, 1985(1985-04-01)[1], Հռոմ, Իտալիա[2][1]), հայ նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ։

Գրիգոր Շլդյան
Ծնվել էօգոստոսի 20, 1900(1900-08-20)[1][2]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էապրիլի 1, 1985(1985-04-01)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ակտիվ շրջան1919 - 1985
Ներշնչվել էՕբրի Բարդսլեյ
ԱնդամակցությունՀայ ազատ արվեստագետներու միություն
 Gregorio Sciltian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գրիգոր Շլդյանը ծնվել է 1900 թվականին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), հաջողակ հայ իրավաբանի ընտանիքում։ 1915 թվականին մեկնում է Սանկտ Պետերբուրգ, գեղարվեստի ակադեմիայում ուսանելու։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխվում է Թիֆլիս, որոշ ժամանակ անց Ղրիմ։ 1920 թվականին մեկնում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվում Վիեննայում, որտեղ և սովորում է գեղարվեստի ակադեմիայում։ 1922 թվականին մեկնում է Բեռլին, 1923 թվականին ամուսնանում Ելենա Բոբերմանի հետ և նույն թվականին տեղափոխվում է Իտալիա՝ Հռոմ, որտեղ և ապրում է մինչև 1927 թվականը։ 1927-ից 1932 թվականներին ապրում է Փարիզում, այնտեղ եղել է «Անի» և «Հայ ազատ արվեստագետներու միության» անդամ։ 1933-ից 1941 թվականներին ապրում և ստեղծագործում է Միլանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կնոջ հետ բնակություն է հաստատում Գարդա լճի մերձակայքում և վերադառնում է Միլան միայն 1947 թվականին։ Շլդյանը մահացել է 1985 թվականին Հռոմում։

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել
  • 1925 թ. դեկտեմբեր - «Բրագագլիա արվեստի տուն», Հռոմ, կազմակերպել է Ռոբերտո Լոնգին (9 գեղանկար և 17 գծանկար)։
  • 1933 թ. հունիս - Սկոպինիկ պատկերասրահ, Միլան։
  • Մոտավորապես 1933 թ. - Ջացցի Ռեստորան (Ristorante Giazzi), Մոնցի այգի։
  • Մոտավորապես 1933 թ. - Պրևոստի պատկերասրահ (Galleria Prevosti), Վարեզե։
  • 1934 թ. - Դեդալո պատկերասրահ (Galleria Dedalo), Միլան։
  • 1937 թ. - մամուլի ակումբ, Բոլոնյա, ցուցահանդես կազմակերպել է Վանելլին։
  • 1939 թ. ապրիլ - Էտտորե Ջան Ֆերրարի պատկերասրահ, Միլան, կազմակերպել է Ռաֆայել Կարերին։
  • 1940 թ. - Լիցեյ, Ֆլորենցիա, ցուցահանդես կազմակերպել է Կոնտինի-Բոնակոսսին։
  • 1942 թ. - Դել-Միլյոնե պատկերասրահ, Միլան, ցուցահանդեսը ստացել է Ուգո Օյետտիի բարձր գնահատականը («Corriere della Sera» թերթում, փետրվարի 25 1942 թ.) և ամրապնդեց Շլդյանի հաջողությունը։ Դրանից հետո Շլդյանը ստանում է բազմաթիվ պետական և մասնավոր պատվերներ։
  • 1942 թ. - XXIII Արվեստի միջազգային ցուցահանդես Բիենալե Վենետիկի կենտրոնական ցուցադրական պալատում։
  • 1955 թ. հուլիսի 23 - սեպտեմբերի 20 - Գրիգոր Շլդյանի աշխատանքների ցուցադրումը Վենետիկի նավավարների ընկերությունում։
  • 1956 թ. - մամուլի ակումբ, Հռոմ։
  • 1958 թ. հունիսի 26 - հոկտեմբերի 6 - Գրիգոր Շլդյանի աշխատանքների ցուցադրումը Վենետիկի նավավարների ընկերությունում։
  • 1963 թ. մայիսի 16 - հունիսի 16 - Բեատո Անջելիկո սալոնում, Հռոմ, ցուցադրվել է «Հիսուսի կնունքը» նկարը։
  • 1970 թ. նոյեմբեր - դեկտեմբեր - Շլդյանի մեծարումը Վենետիկում և ցուցահանդես սալոն Բարբոյում, Հռոմ։
  • 1973 թ. հունիս - սեպտեմբեր - Ատենեո Սան-Բասսա, Վենետիկ։
  • 1977 թ. ապրիլի 21 - մայիսի 6 - լա Գրադիվա պատկերասրահ, Հռոմ։
  • 1979 թ. մարտի 12 - մարտի 29 - ցուցադրվել է «Mors atomica» նկարը, Լա Բարկաչյա պատկերասրահ, Հռոմ։
  • 1980 թ. հուլիս - հոկտեմբեր - ցուցահանդես «Գրիգոր Շլդյան անթալոգիա 1916 թվականից», Բեզանի փողոցի Ռոտոնդա, Միլան։
  • 1983 թ. - ցուցահանդես «Անթալոգիա», Մոսկվա.[3]
  • 1986 թ. փետրվարի 2 - մարտի 31 - ցուցահանդես «Գրիգոր Շլդյան— հետադարձ հայացք», Ալմաստե պալատ, Ֆերրարա.

Թատերական ձևավորումներ

խմբագրել

Գրքի ձևավորումներ

խմբագրել

Հրատարակված գործերը

խմբագրել
  • «Իրականության պատկերումը, էսթետիկա և տեխնիկա » Pittura della realtà։ estetica e tecnica. - Milano, 1956 (իտալ.)
  • «Իմ արկածը» Mia avventura - Milano, 1963 (իտալ.)
  • «Շլդյանի իրականությունը»։ La realtà di Sciltian - Milano, 1968 (իտալ.)
  • «Գրիգոր Շլդյան, 30 խաբկանք» (նախաբանը՝ Պոլ Վիալարի )։ Gregorio Sciltian, 30 trompe-l’oeil - Milano, 1980. - ISBN 88-203-1188-7 (իտալ.)
  • «Տրակտատ գեղանկարի, էսթետիկայի և տեխնիկայի մասին» (նախաբանը՝ Ուգո Սպիրիտոյի)։ Trattato sulla pittura։ Estetica, tecnica - Milano, 1981 - ISBN 88-203-0928-9 (իտալ.)

Շլդյանը ֆիլատելիայում

խմբագրել

Նշումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Շլդյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 520