Հայ ազատ արվեստագետներու միություն

Հայ ազատ արվեստագետներու միություն, հիմնվել է 1931 թվականին, Փարիզում, «Անի» խմբակցության գործունեությունը դադարելուց հետո, Ռաֆայել Շիշմանյանի (նախագահ) նախաձեռնությամբ։ Հայ ազատ արվեստագետներու միությունը կազմակերպել է դասախոսություններ, ցուցահանդեսներ (1931, 1933, 1934, 1936, 1945), երեկույթներ, այցելություններ թանգարանները, ներկայացրել Հայաստանի արվեստի և մշակույթի հաջողությունները։ Նոր միության կազմի մեջ են մտել նաև նկարիչներ Կ. (Շառլ) Ադամյանը, Ս. Խաչատուրյանը, Էդգար Շահինը, Հ. Ալխազյանը, Գրիգոր Շլդյանը, Շ. Գարունին, Հ. Գազանճյանը, Ա. Բաբայանը, Վ. Թամիրյանցը, Է. Գույումջյանը, Գառզուն, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, ճարտարապետը Լ. Նաֆիլյանը։ Նոր անդամներից էին նկարիչներ Զ. Գալֆայանը, Բ. (Պազիլ) Պողոսյանը, Կ. Կոնտուրաջյանը, Ա. Միսիրյանը (Արմիս), Ա. Աճեմյանը, Մ. Հովիկյանը (Մուկո), Գ. Պետիկյանը, Վ. Գազանչյանը, Զ. Մութաֆյանը, Գ. Հարենցը, Բ. Թոփալյանը, Ժանսեմը, ճարտարապետ Է. Ութուճյանը։ 1939-45 թվականին միությունը չի գործել, 1947 թվականին գործունեությունը դադարել է։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png