Բրունո Մարս
Փիթեր Ջին Էռնանդես (անգլ.՝ Peter Gene Hernandez, հոկտեմբերի 8, 1985[1][2], Հոնոլուլու, Հավայի), առավել հայտնի Բրունո Մարս բեմական կեղծանվամբ, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի։
Բրունո Մարս | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Peter Gene Hernandez |
Ի ծնե անուն | Պիտեր Ջին Էռնանդես |
Նաև հայտնի է որպես | Bruno Mars |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1985 (37 տարեկան) Հոնոլուլու, Հավայի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, հիփ-հոպ, սոուլ, ռոք, Առ-ենդ-Բի |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | հարվածային համակարգ, դաշնամուր, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ և վոկալ |
Գործունեություն | 2006-ից սկսած |
Լեյբլ | Atlantic Records, Motown, Universal Motown Records? և Elektra Records |
Կրթություն | President Theodore Roosevelt High School? |
Անդամակցություն | The Smeezingtons? |
Պարգևներ | |
Կայք | brunomars.com |
![]() |
2010 թվականի հոկտեմբերին թողարկել է առաջնելութային ալբոմը՝ «Doo-Wops & Hooligans», որը Billboard 200-ում գրավել է 3-րդ տեղը[3]։ «Գրեմիի» 53-րդ արարողությանը Բրունո Մարսը ստացել է 7 անվանակարգ, որը տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 13-ին. նա ստացել է Գրեմմի «Տղամարդկային լավագույն փոփ վոկալ կատարում» անվանակարգում՝ «Just the Way You Are» երգի համար։ 2014 թվականին՝ «Գրեմիի» 56-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Բրունո Մարսը հաղթել է «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում (Unorthodox Jukebox): 2016 թվականին Բրունո Մարսի ու Մարկ Ռոնսոնի «UpTown Funk» հիթը, որ 14 շաբաթ գլխավորել էր Billboard հիթ-շքերթը, արժանացել է «Գրեմիի» «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն փոփ-զուգերգ կատարում» անվանակարգերում։
ԿենսագրությունԽմբագրել
Փիթեր Ջին Էռնանդեսը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 8-ին Վայկիկիում (Հոնոլուլու, Հավայի)՝ հրեական ու ֆիլիպինյան արմատներ ունեցող պուերտոռիկացու ընտանիքում[4][5][6][7][8]։ Երկու տարեկանում տղան ստացել է «Բրունո» մականունը, քանի որ ունեցել է կլոր դեմք և ի պատիվ այն ժամանակվա հայտնի ռեստլեր Բրունո Սամմարտինոյի[9]։ Տղայի ծնողները երկուսն էլ զբաղվում էին երաժշտությամբ, և նա մեծացել է երաժշտական տարբեր ուղղությունների ազդեցությամբ, ինչպիսիք են՝ ռեգգի, ռոք, հիփ-հոփ և R&B: Բրունոյի մայրը՝ Բեռնադետ Էռնանդեսը, մահացել է 2013 թվականի հունիսի 1-ին Հավայիում՝ 55 տարեկան հասակում[10][11]։ Պատանեկան տարիքում Բրունոն տարված էր Մայքլ Ջեքսոնի, Էլվիս Փրեսլիի, The Isley Brothers-ի ու The Temptations-ի արվեստով[6]։
1990 թվականին Բրունո Մարսը նկարահանվել է MidWeek-ում Փոքրիկ Էլվիսի» դերում, իսկ 1992 թվականին կատարել է էպիզոդիկ դեր «Մեղրամիս Լաս Վեգասում» ֆիլմում[6][12]։
2003 թվականին Բրունո Մարսը տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի սկսի զբաղվել երաժշտությամբ[6][12]։ Նույն թվականին նա հորինել է իր բեմական կեղծանունը[13]։ 2006 թվականին Բրունո Մարսը պայմանագիր է կնքել Atlantic Records լեյբլի հետ[14]։ Սկզբնական շրջանում նա հիմնականում զբաղվել է այլ երգիչների համար երգեր գրելով ու հանդես եկել որպես պրոդյուսեր[14]։
2009-2012: Կոմերցիոն հաջողություն և Doo-Wops & HooligansԽմբագրել
Նախքան հաջողակ մենակատար դառնալը Բրունո Մարսը երգեր է գրել Ալեքսանդրա Բյորկի, Թրևիս Մաքքոյի, Ադամ Լևինի, Բրենդի Նորվուդի, Շոն Քինգսթոնի, Ֆլո Ռայդայի ու Sugababes խմբի համար[10][15][16][17]։ Որպես մենակատար՝ Բրունու Մարսի առաջին երաժշտական քայլը եղել է մասնակցությունը Far East Movement խմբի «Animal» ալբոմի ձայնագրմանը[18]։ Ճանաչման է արժանացել B.o.B-ի «Nothin' on You» և Թրևիս Մաքքոյի «Billionaire» երգերի շնորհիվ. նա եղել է երգերի համահեղինակը և հանդես եկել որպես կատարող։ 2010 թվականի մայիսի 11-ին Բրունո Մարսը թողարկել է It's Better If You Don't Understand մինի ալբոմը[19], որ զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը Billboard 200-ում[20][21]։
2010 թվականի օգոստոսին Բրունո Մարսը դարձել է Cee Lo Green-ի «Fuck You!» սինգլի համահեղինակ։ Սեպտեմբերի 12-ին նա ելույթ է ունեցել MTV Video Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ B.o.B-ի ու Հեյլի Ուիլյամսի հետ[22]։
Բրունո Մարսի Doo-Wops & Hooligans դեբյուտային ալբոմը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 4-ին[23][24]։ Առաջին սինգլը եղել է «Just the Way You Are» երգը, որ թողարկվել է 2010 թվականի հուլիսի 19-ին[25] և գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը[26][27]։
Հաջորդ երկու սինգլներն են եղել «Liquor Store Blues» ու «Grenade» երգերը[28]։ 2010 թվականի հոկտեմբերից Բրունո Մարսը ելույթ է ունեցել Maroon 5 խմբի՝ «Hands All Over» ալբոմի աջակցման համար կազմակերպված համերգային շրջագայության համերգների սկզբում։
Doo-Wops & Hooligans ալբոմն առաջին շաբաթվա ընթացքում զբաղեցրել է Billboard 200 հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը[29]։ Այն արժանացել է երաժշտական քննադատների դրական գնահատականին[30]։
Բրունո Մարսի հասակը 165 սմ է։ Նա ստացել է MTV Movie Awards 2009 «Ամենափոքր աստղը» մրցանակ։
2010 թվականի սեպտեմբերի 19-ին Բրունո Մարսը Լաս Վեգասում ձերբակալվել է կոկաին պահելու մեղադրանքով[31]։ Ոստիկանների հետ զրույցի ընթացքում նա պնդել է, որ տեղի ունեցած իր «հիմարությունն» է, և որ ինքը նախկինում երբեք թմրանյութ չի օգտագործել[32][33]։ Դատական լսումները տեղի են ունեցել 2011 թվականի փետրվարի 4-ին, և Բրունո Մարսը կարող էր դատապարտվել չորս տարվա ազատազրկման և տուգանվել 50000 դոլարով 2,6 գրամ կոկաին պահելու համար[34][35]։ Սակայն արդյունքում Բրունո Մարսը դատապարտվել է 200 ժամ հասարակական աշխատանքի, վճարել 2000$ տուգանք և ստիպված եղել հաճախել պարապմունքների, որ նվիրված են եղել թմրանյութերի վտանգավորության թեմային, ինչպես նաև նշվել է, որ մեկ տարվա ընթացքում օրենքի հետ այլ խնդիրներ չունենալու դեպքում մեղադրանքը կհանվի[36]։
ՍկավառակներԽմբագրել
Ստուդիական ալբոմներ
Մինի-ալբոմ
- It’s Better If You Don’t Understand (2010)
Տեսահոլովակներ
- «Nothin’ on You» (2010)
- «Billionaire» (2010)
- «The Other Side» (2010)
- «Just the Way You Are» (2010)
- «Grenade» (2010)
- «Liquor Store Blues» (2011)
- «The Lazy Song» (2011)
- «Lighters» (2011)
- «It Will Rain» (2011)
- «Mirror» (2012)
- «Locked Out of Heaven» (2012)
- «When I Was Your Man» (2013)
- «Treasure» (2013)
- «Gorilla» (2013)
- «Uptown Funk» (2014)
- «24K Magic» (2016)
- «That's What I Like» (2017)
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
2010
- BET Awards - «Nothin' on You» - լավագույն համագործակցություն (անվանակարգ)
- BET Awards - «Nothin' on You» - տարվա տեսահոլովակ (անվանակարգ)
- MTV Video Music Awards - «Nothin' on You» - լավագույն փոփ տեսահոլովակ (անվանակարգ)
2011
- American Music Awards - Բրունո Մարս - լավագույն փոփ-ռոք երգիչ (հաղթանակ)
- BET Awards - Բրունո Մարս - լավագույն R&B երգիչ (անվանակարգ)
- BET Awards - Բրունո Մարս - լավագույն նոր դերասան (անվանակարգ)
- BRIT Awards - Բրունո Մարս - լավագույն միջազգային կատարող (անվանակարգ)
- Grammy Awards - «Nothin' on You» - տարվա ձայնագրություն (անվանակարգ)
- Grammy Awards - «Just the Way You Are» - արական սեռի լավագույն փոփ վոկալ (հաղթանակ)
- Grammy Awards - «Nothin' on You» - լավագույն ռեպ / երգող համատեղ ներկայացումը (անվանակարգ)
- Grammy Awards - «Nothin' on You» - լավագույն ռեպ երգը (անվանակարգ)
- MTV Europe Music Awards - «Grenade» - լավագույն երգ (անվանակարգ)
- MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն նոր դերասան (հաղթանակ)
- MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն երգիչ (անվանակարգ)
- MTV Europe Music Awards - Բրունո Մարո - տարվա առաջընթաց (հաղթանակ)
- MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն ամերիկական դերասան (անվանակարգ)
- MTV Video Music Awards - «Grenade» - տարվա տեսահոլովակ (անվանակարգ)
- MTV Video Music Awards - «Grenade» - տղամարդկանց լավագույն տեսաձայնագրություն (անվանակարգ)
- MTV Video Music Awards - «Grenade» - լավագույն փոփ տեսահոլովակ (անվանակարգ)
- MTV Video Music Awards - «The Lazy Song» - լավագույն խորեոգրաֆիա (անվանակարգ)
2012
- BET Awards - «It Will Rain» - լավագույն R&B երգիչ (անվանակարգ)
- BRIT Awards - Բրունո Մարս - արտասահմանյան երգիչ (հաղթանակ)
- Grammy Awards - «Grenade» - տարվա ձայնագրություն (անվանակարգ)
- Grammy Awards - «Doo-Wops & Hooligans» - տարվա ալբոմ (անվանակարգ)
- Grammy Awards - «Grenade» - տարվա երգ (անվանակարգ)
- Grammy Awards - «Grenade» - լավագույն փոփ մենակատարում (անվանակարգ)
- Grammy Awards - «Grenade» - լավագույն փոփ վոկալային ալբոմ (անվանակարգ)
2013
- Kids' Choice Awards 2013 - Բրունո Մարս - լավագույն երգիչ (անվանակարգ)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Dutch Top 40
- ↑ Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ Caulfield Keith (October 13, 2010)։ «Toby Keith's 'Gun' Fires at No. 1 on Billboard 200»։ Billboard (Nielsen Business Media, Inc)։ Արխիվացված օրիգինալից November 8, 2012-ին։ Վերցված է October 13, 2010
- ↑ «ACE Title Search: Hernandez Peter Gene»։ American Society of Composers, Authors and Publishers։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ Jeffries David։ «Bruno Mars > Biography»։ allmusic։ Վերցված է September 26, 2010
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Moniz Melissa (April 14, 2010)։ «Starring Bruno Mars»։ MidWeek։ Black Press։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ Yi David (2010-10-12)։ «Bruno Mars, Far East Movement lead Asian-American pop music wave taking over the Billboard charts»։ NY Daily News։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20
- ↑ Farber Jim (2010-10-03)։ «Bruno Mars follows his summer of hits with a big debut album 'Doo-Wops & Hooligans'»։ NY Daily News։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26
- ↑ Lewis Pete։ «Bruno Mars: Out of this World!»։ Blues & Soul։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22
- ↑ 10,0 10,1 Lester Paul (September 13, 2010)։ «New band of the day: Bruno Mars (No 865)»։ guardian.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ «Bruno Mars and Phillip Lawrence»։ American Society of Composers, Authors and Publishers։ March 18, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ 12,0 12,1 «Bruno Mars gravitates toward a stellar solo career»։ USA Today։ Gannett Company, Inc։ September 15, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ Cline Georgette։ «10 Questions for Bruno Mars»։ Rap-Up։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23
- ↑ 14,0 14,1 «Interview with Aaron Bay-Schuck»։ HitQuarters։ 13 Dec 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 14 Dec 2010
- ↑ Wete Brad (April 13, 2010)։ «So who is Bruno Mars? A Q&A with the guy behind B.O.B's smash hit 'Nothin' On You'»։ Entertainment Weekly։ Time Inc.։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ «Get Sexy»։ American Society of Composers, Authors and Publishers։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ Կաղապար:Cite album-notes
- ↑ «Animal by Far East Movement FM»։ iTunes Store։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ «Bruno Mars Blasts Off Into the Top Ten Albums Chart on iTunes With New Digital EP; Acclaimed Singer/Songwriter/Producer Follows B.o.B's #1 Blockbuster, "Nothin' On You" With Much-Anticipated Solo Debut; Four-Song EP Features Guest Appearances From B.o.B and the Legendary Cee Lo Green; Major TV Performances Slated Throughout May; "IT'S BETTER IF YOU DON'T UNDERSTAND" Arrives at All Digital Retailers Today» (Press release)։ Marketwire։ May 11, 2010։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ «Bruno Mars Album & Song Chart History»։ Billboard։ Nielsen Business Media։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ Rodriguez Jayson (July 15, 2010)։ «Bruno Mars Shows His 'Darker' Self On 'The Other Side' Video»։ MTV News։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ Dinh James (September 13, 2010)։ «B.o.B, Hayley Williams Perform Rousing 'Airplanes' At VMAs»։ MTV։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ «Doo-Wops & Hooligans»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է September 29, 2010
- ↑ «Bruno Mars Unveils Eagerly Awaited Debut Album "DOO-WOPS & HOOLIGANS" Slated to Arrive October 5th; New Single "Just The Way You Are" Shaping Up as Massive Hit, With Top 3 Success on iTunes "Top Singles"; Sold-Out New York City Live Debut Set for Tonight, Followed by US Tour Alongside Maroon 5 in October» (Press release)։ Marketwire։ August 25, 2010։ Վերցված է August 25, 2010
- ↑ «Bruno Mars Ready With New Solo Single; "Just The Way You Are" Drops July 20th, Heralding Hugely Anticipated Debut Album; Elektra Recording Artist and Acclaimed Singer/Songwriter/Producer to Join Maroon 5 and One Republic on Tour» (Press release)։ Marketwire։ July 19, 2010։ Վերցված է September 15, 2010
- ↑ Pietroluongo Silvio (September 22, 2010)։ «Bruno Mars Lands Atop Hot 100, Rihanna Roars Into Top 10»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ Վերցված է September 22, 2010
- ↑ Wete Brad (September 8, 2010)։ «Bruno Mars wows his lady with cassette tape drawings in 'Just the Way You Are' video: Watch here»։ Entertainment Weekly։ Time Inc։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15
- ↑ «Bruno Mars Soars to #1 on the Billboard Hot 100 Chart With Debut Single "Just The Way You Are"; Single Lands the Top Position on UK Midweek Chart; Elektra Artist Slated for October 9th Performance on Saturday Night Live; Dates Already Sold Out on First-Ever U.S. Headline Tour; "DOO-WOPS & HOOLIGANS," Arrives October 5th» (Press release)։ Marketwire։ September 22, 2010։ Վերցված է October 4, 2010
- ↑ Caulfield Keith (October 13, 2010)։ «Toby Keith's 'Gun' Fires at No. 1 on Billboard 200»։ Billboard (Nielsen Business Media, Inc)։ Արխիվացված օրիգինալից November 8, 2012-ին։ Վերցված է October 13, 2010
- ↑ Greenblatt Leah (September 29, 2010)։ «Doo-Wops & Hooligans (2010)»։ Entertainment Weekly։ Time Inc.։ Արխիվացված օրիգինալից July 8, 2012-ին։ Վերցված է September 29, 2010
- ↑ «Bruno Mars Arrested»։ September 20, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 16
- ↑ «Bruno Mars -- Sniffed Out by Bathroom Attendant»։ September 20, 2010։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 16
- ↑ Black Caroline (2010-09-21)։ «Bruno Mars Mug Shot: Singer Arrested in Las Vegas on Cocaine Charge»։ CBS News։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25
- ↑ «Bruno Mars' cocaine court date postponed»։ USA Today։ 2010-12-14։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21
- ↑ James Danny (2010-11-18)։ «Bruno Mars' Court Date Postponed»։ AOL Music։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21
- ↑ «Bruno Mars Escapes Cocaine Charge»։ MTV News UK։ MTV UK։ 2011-02-05։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 5
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրունո Մարս կատեգորիայում։ |