Դուա Լիպա
Դուա Լիպա (անգլ.՝ Dua Lipa, օգոստոսի 22, 1995[2], Վեստմինստեր, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3][4]), ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի, երգահան, մոդել[19]: Տասնչորս տարեկանում սկսել է Յութուբ ներբեռնել Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերի քավեր տարբերակները։ 2015 թվականին պայմանագիր է կնքել Warner Bros. Records ընկերության հետ և շուտով թողարկել է իր առաջին սինգլը։ 2016 թվականի դեկտեմբերին The Fader ամսագրի աջակցությամբ նկարահանվել է երգչուհուն նվիրված վավերագրական ֆիլմ՝ See in Blue[20]։ 2017 թվականի հունվարին երգչուհին արժանացել է EBBA Public Choice Award մրցանակի[21]։ 2017 թվականի հունիսի 2-ին թողարկվել է «Dua Lipa» դեբյուտային ալբոմը։ Ալբոմից առանձին թողարկվել են յոթ սինգլներ, որոնցից երկուսը՝ «Be the One» և «New Rules» երգերը, ընդգրկվել են հիթ-շքերթների առաջին տասնյակներում։
Դուա Լիպա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dua Lipa |
Ի ծնե անուն | ալբ․՝ Dua Lipa[1] |
Ծնվել է | օգոստոսի 22, 1995[2] (25 տարեկան) Վեստմինստեր, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3][4] |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն, ռիթմ էնդ բլյուզ, սինթիփոփ, ինդի փոփ, դրիմ փոփ, ժամանակակից R&B և dark pop? |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, մոդել և նորաձևության դիզայներ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[8][9][10] |
Գործիքներ | վոկալ[11] |
Լեյբլ | Warner Music Group, WBR?[12], Universal Music Group[13] և Vertigo Records |
Կրթություն | Fitzjohn's Primary School?[14][15], Սիլվիա Յանգի թատրոն դպրոց[16], Mileniumi i Tretë?[17] և Parliament Hill School?[18] |
Պարգևներ | Գրեմմի լավագույն նոր արտիստի համար, «Գրեմմի» մրցանակ լավագույն պարային ձայնագրության համար, Brit Award for British Breakthrough Act?, Brit մրցանակ բրիտանական կին մենակատարի համար և Brit Award for British Single of the Year? |
Կայք | dualipa.com |
Ստորագրություն | |
Dua Lipa Վիքիպահեստում |
Վաղ կյանքԽմբագրել
Դուա Լիպան ծնվել է 1995 թվականի օգոստոսի 22-ին Լոնդոնում[22]: Նրա անունը (Դուա) ալբաներենից թարգմանած նշանակում է «ես սիրում եմ», «ես ուզում եմ» կամ «ես կարիք ունեմ»[23]: Նրա ծնողները Կոսովոյի էթնիկ ալբանացիներից են, որոնք լքել են Պրիշտինան 1999-ական թվականներին[22]: Լիպան կրթություն է ստացել Sylvia Young Theatre Schoolruen-ում[24]: 2008 թվականին իր ընտանիքի հետ միասին երգչուհին վերադառնում է Կոսովո: Այդ ժամանակ երկիրը հռչակել էր իր անկախությունը Սերբիայից: 15 տարեկան հասակում նա կրկին ուղևորվում է Լոնդոն, քանի որ ցանկանում էր շարունակել իր երաժշտական կարիերան: Լոնդոնում նա սկսում է ապրել իր ընկերների հետ[25]: 16 տարեկան հասակում սկսում է իր մոդելի կարիերան[26]:
Լիպայի հայրը ինչ-որ ժամանակ եղել է ռոք-երաժիշտ, և աղջիկը մեծացել է լսելով թե ինչպես է հայրը երգում[24]: 14 տարեկան հասակում ապագա երգչուհին սկսում է YouTube-ում ներկայացնել իր սիրելի երգերի քավեր տարբերակները, որոնց շարքերում հիշատակվում էին Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերից[26][27]:
ԿարիերաԽմբագրել
2015 թվականին Լիպան սկսում է Warner Bros. Records լեյբլի անվան տակ աշխատել իր նորամուտային ալբոմի վրա[26]: Նույն թվականի օգոստոսին նա թողարկում է իր նորամուտային սինգլը՝ «New Love»-ը[28], որի պրոդյուսերներն համարվում էին Էմիլի Հեյնին և Էնդրյու Ուոտը[26]: 2015 թվականի հոկտեմբերին[29] կայանում է «the Oneruen» սինգլի պրեմիերան: Երգի հեղինակը Լյուսի «Փոուս» Թեյլորն էր[23]: Իր երգերի մասին Լիպան ասել է. «„Be the One“-ը իմ թողարկվելիք ալբոմի միակ երգն է, որի հեղինակը ես չեմ: Այնուամենայնիվ ես չեմ կարող այն չընդգրկել իմ ալբոմի մեջ. այն իմ սիրելի երգն է»[27]:
Երգչուհին ներակայանում է «մութ փոփ» երաժշտական ոճով[29]: 2015 թվականի նոյեմբերի 30-ին Լիպան հավակնում էր «Sound of…2016» երաժշտական ցանկի մեջ ընդգրկվելուն[27]: 2016 թվականի հունվարին մեկնարկում է նրա առաջին համերգային շրջագայությունը Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում[24]: 2017 թվականի հունիսի 2-ին թողարկվել է նրա «Dua Lipa» դեբյուտային ալբոմը[30][31][32]։
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
- Dua Lipa (2017)
- Future Nostalgia (2020)
Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել
Տարի | Կազմակերպություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2016 | BBC | Sound of...2016[27] | Առաջադրված |
MTV Europe Music Awards | Best Push Act | ||
Popjustice £20 Music Prize | Best British Pop Single | ||
2017 | Eurosonic Noorderslag | European Border Breakers Awards: United Kingdom | Հաղթանակ |
Public Choice | |||
Best Newcomer of the Year | |||
Brit Awards | Critics' Choice | Առաջադրված | |
NME Awards | Best British Female Artist | ||
Best New Artist | Հաղթանակ | ||
SCTV Music Awards | Young and Promising International Artist | ||
Glamour Awards | Next Breakthrough | ||
Teen Choice Awards | Choice Breakout Artist | Առաջադրված | |
BBC Radio 1’s Teen Awards | Best British Solo Artist | Հաղթանակ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20201218202148if/https://www.wired.com/video/watch/autocomplete-inverviews-dua-lipa-answers-the-webs-most-searched-questions
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20160101123127/http://www.kosovo-info.com/dua-lipa/
- ↑ 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20190914151344/https://luxurylondon.co.uk/culture/entertainment/dua-lipa-interview
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20200706105605if_/https://www.grammyconnect.com/people/dua-lipa
- ↑ https://web.archive.org/web/20201129193527/https://albaniandailynews.com/news/national-day-singer-dua-lipa-proud-to-be-albanian
- ↑ https://web.archive.org/web/20190211053353/https://telegrafi.com/dua-lipa-shkruan-historine-behet-shqiptarja-e-pare-qe-fiton-nje-cmim-grammy/
- ↑ https://web.archive.org/web/20201007085639/https://www.rtsh.al/lajme/shqiptarja-nga-kosova-dua-lipa-fiton-per-here-te-pare-ne-grammy-awards/
- ↑ https://web.archive.org/web/20190219130411/https://www.popmatters.com/lollapalooza-berlin-2018-day-2-2603697654.html
- ↑ https://www.billboard.com/articles/news/dance/8464469/best-justin-bieber-covers
- ↑ https://www.billboard.com/articles/events/year-in-music-2018/8489566/best-dance-electronic-songs-2018
- ↑ https://www.youtube.com/watch?v=Dnu1P0rzpmY
- ↑ https://www.warnerrecords.co.uk/artists/dua-lipa/
- ↑ https://store.universal-music.de/p30-i1891/index.html
- ↑ https://web.archive.org/web/20180613112046/http://camdennewjournal.com/article/dua-lipas-former-school-plays-new-rules-to-pupils-each-morning
- ↑ https://archive.vn/w8aJN
- ↑ https://web.archive.org/web/20160210092743/https://www.bbc.com/news/entertainment-arts-35520865
- ↑ https://web.archive.org/web/20160318130740/https://telegrafi.com/ne-cilen-shkolle-shkoi-dua-lipa-ne-prishtine-foto/
- ↑ https://web.archive.org/web/20210112043247/https://www.standard.co.uk/culture/music/dua-lipa-talks-about-her-teen-years-in-kosovo-and-why-it-s-tough-for-new-music-artists-to-break-through-a3307341.html
- ↑ Dua Lipa: A pop star in waiting - BBC News
- ↑ The Fader (դեկտեմբերի 20, 2016)։ «Dua Lipa - See in Blue (Documentary)»։ Վերցված է հունվարի 5, 2017
- ↑ Legrand Emmanuel (հունվարի 12, 2017)։ «Dua Lipa scoops Public Choice Award at the EBBAs»։ Վերցված է 2017-01-13
- ↑ 22,0 22,1 «Dua Lipa - English singer from Kosovo»։ Kosovo Info։ Վերցված է հունվարի 4, 2016
- ↑ 23,0 23,1 «Shake it up: the future female pop stars of 2016»։ The Guardian։ հունվարի 1, 2016
- ↑ 24,0 24,1 24,2 «Meet your new favourite popstar Dua Lipa - just don't call her the new Lana Del Rey»։ DigitalSpy։ դեկտեմբերի 11, 2015
- ↑ «Band Crush: Dua Lipa»։ NYLON։ հոկտեմբերի 23, 2015
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 «Meet Dua Lipa, A Restless Spirit With A Mighty Big Voice»։ The Fader։ դեկտեմբերի 9, 2015
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 «BBC Radio 1 - Dua Lipa talks dark pop and hip hop influences»։ BBC։ դեկտեմբերի 10, 2015
- ↑ «Lana Del Rey’s management have a new artist and she is amazing»։ Pop Justice։ օգոստոսի 21, 2015
- ↑ 29,0 29,1 «The playlist: new bands – with the Prettiots, Dua Lipa and Mind Enterprises»։ The Guardian։ նոյեմբերի 9, 2015
- ↑ Sonis Rachel (օգոստոսի 24, 2016)։ «Dua Lipa Reveals Cover Art For Self-Titled Album»։ Idolator։ Վերցված է օգոստոսի 24, 2016
- ↑ Дуа Липа перенесла релиз дебютной пластинки «Dua Lipa»
- ↑ «DUA LIPA – ALBUM OUT NOW»։ DUA LIPA։ Վերցված է 2017-06-02