Բացել գլխավոր ցանկը

Ջոնի Միտչելլ

կանադացի երգչուհի

Ջոնի Միտչելլ (անգլ.՝ Joni Mitchell), իսկական անունը՝ Ռոբերտա Ջոան Անդերսոն (անգլ.՝ Roberta Joan Andersonնոյեմբերի 7, 1943(1943-11-07)[2][3][4][5][6][1][7], Ֆորտ Մաքլեոդ, Ալբերտա, Կանադա[8][1]), կանադացի երգչուհի հեղինակ-կատարող ռոք երաժշտության «ամենակարևոր» կատարողնեից մեկը (այդպես էին նրան անվանել 2002 թվականին կայացած Գրեմմի մրցանակաբաշխության ընթացքում կյանքում կատարած ձեռքբերումների համար մրցանակ հանձնելու ժամանակ)։

Ջոնի Միտչելլ
1974 Joni Mitchell.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Joni Mitchell[1]
Ի ծնե անունանգլ.՝ Roberta Joan Anderson[1]
Ծնվել էնոյեմբերի 7, 1943(1943-11-07)[2][3][4][5][6][1][7] (75 տարեկան)
Ֆորտ Մաքլեոդ, Ալբերտա, Կանադա[8][1]
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա[9][1]
Ժանրերֆոլկ ռոք[10][11][12][1], Folk jazz?[1], փոփ երաժշտություն[13][14][1], Էթնիկական երաժշտություն[15][16][1], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[17][10][1], արտ ռոք[18][19][20][1] և ջազ[21][22][1]
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, նկարչուհի, երաժիշտ, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, լուսանկարիչ և բանաստեղծ
Երգչաձայնկոնտրալտո[1]
ԳործիքներAppalachian dulcimer?[1], դաշնամուր[1], կիթառ[1] և վոկալ
ԼեյբլAsylum Records[1], Geffen Records[1], Hear Music?[1], Nonesuch?[1], Ռեփրայզ Ռեքորդս[1] և Warner Music Group[1]
ԿրթությունAlberta University of the Arts?[1] և Aden Bowman Collegiate?[1]
ԱմուսինLarry Klein?[1]
ՊարգևներPolar Music Prize?, Ռոքնռոլի փառքի սրահ, Գրեմի կյանքի նվաճումների համար, Կանադայի Փառքի ծառուղի, Canadian Songwriters Hall of Fame?, Grammy Award for Best Ethnic or Traditional Folk Recording?, Grammy Award for Best Arrangement, Instrumental and Vocals?, Canadian Music Hall of Fame?, Grammy Award for Best Pop Vocal Album?, Grammy Award for Best Recording Package?, Գրեմմի մրցանակի փառքի սրահ, Grammy Award for Best Traditional Pop Vocal Album?, Juno Award for Vocal Jazz Album of the Year?, Գրեմի կյանքի նվաճումների համար, Grammy Award for Best Pop Instrumental Performance?, Grammy Award for Album of the Year?, Jack Richardson Producer of the Year Award? և Կանադայի շքանշանի կոմպանիոն
Կայքjonimitchell.com
Joni Mitchell Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Մանուկ հասակում ապագա երգչուհին երազում էր նկարչուհի դառնալ և դպրոցն ավարտելուն պես նա ընդունվում է նկարչական քոլեջ, սակայն շատ շուտ հասկանում է, որը նկարել կարելի է ոչ միայն վրձիններով, այլև բառերով։ Երաժշտությունը միշտ էլ եղել էր նրան համար գեղանկարչության բնական շարունակությունը։ Նրա երգերը գրեթե միշտ լի են շոշփելի, զգալի պատկերներով։ Իսկ երգել նա սկսել է դեռևս 10 տարեկան հասակում, երբ հիվանդանոցում պառկած է եղել պոլիոմելիտով։

1960-ական թվականների սկզբներին նա աշխատում էր Տորոնտոյում (Կանադայի արևմուտքում)։ 1965 թվականի սկզբներին Ջոնին աղջիկ երեխա է ունենում, որին նա տալիս է ուրիշ ընտանիքի դաստիարակելու համար և որին կարողանում է գտնել երեսուներկու տարի անց։ Նույն տարում նա ամուսնանում է ֆոլկ-երաժիշտ Չակ Միտչելլի հետ, որից էլ վերցնում է իր ազգանունը, և նրանք միասին գնում են Դետրոյթ, որտեղ նա սկսում է ելույթ ունենալ իր հեղինակած ստեղծագործություններով, որոնք հիմնականում ֆոլկ-ռոք ժանրի էին։

Երաժշտական քննադատները և լրագրողները նրա երգերի տեքստերում նկատում են մեծ բանաստեղծական արժեք։ Նրանց տպավորել էր նաև երգչուհու հիշվող ձայնը։ Նրա երաժշտության առանձնահատկությունն այն էր, որ նա սովորական ձևով կիթառը լարելու փոխարեն գրեթե յուրաքանչյուր երգի համար հորինում էր կիթառի լարման մի նոր ձև։ The Byrds խմբից Դեյվիդ Քրոսբի հետ միանալուց հետո նա տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ 1967 թվականին թողարկում է իր առանձին դեբյուտային ակուստիկ ալբոմը, որը կոչում է իր անունով։

Այդ ընթացքում Միտչելլի երգերը սկսում են ակտիվ կերպով երգել այլ երգիչներ։ Այնպես է ստացվում, որ նրա երգերից շատերը հայտնի են դառնում ոչ նրա կատարմամբ։ Այսպես նրա դասական գործերից մեկը՝ «Both Sides Now» անունը կրող երգը 1968 թվականինն հայտնվեց Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում Ջուդի Կոլլիզի կատարմամբ, իսկ կարճ ժամանակ անց այդ երգը իր երգացանկ մտցրեց հենց ինքը՝ Ֆրենկ Սինատրան։ Նրա «Woodstock» (Վունդստոկյան փետրվար) երգը մեծ հաջողությամբ կատարում էին Կրոբսին և նրա գործընկերներ Crosby, Stills, Nash & Young խմբից։

Հաջողության գագաթնակետինԽմբագրել

«Big Yellow Taxi» (1970 թվական) անունը կրող երգը Միտչելլի առաջին բեսթսելլերը, որը հենց ինքը ՝Միտչելլն է կատարում դա յուրահատուկ երգ է, այն մասին, որ պետք է պահել շրջակա միջավայրը։ Հետագայում այդ երգը կատարեց Բոբ Դիլանը և շատ այլ հայտնի երգիչներ իսկ 1997 թվականին Ջանեթ Ջեքսոն իր սեփական հիպ-հոպ սինգլի համար վերամշակեց Միտչելլի «Got 'Til It’s Gone» անունը կրող։

1971 թվականին, երբ թողարկվեց «Blue» ալբոմը բոլորը խոսում էին միայն նրա հեղինակային երգերի մասին։ Խոստավանական ստեղծագործություններ այնպիսի ամերիկացի երաժիշտների, հեղինակ-կատարողների ինչպիսքն են Քերոլ Քինգը և Ջեյմս Թեյլորը դժվար էր դասակարգել այս ալբոմը։ Այն ոչ ռոք էր, ոչ էլ փոփ այն ինչ-որ շատ յուրահատուկ մի բան էր։

Երեք տարի անց երբ երգչուհին թողարկում է իր «Court and Spark» անունը կրող ձայնասկավառակը։ Միանգամից պարզ է դառնում, որ նա փոխել է իր ստեղծագործությունների ուղղվածությունը և նա իր կիթառով մտերմիկ, անձնական երգերից շարժվում է դեպի փորձարարական ջազ երաժշտության։ Այս «առկայծող» ալբոմը դարձավ ամենահաջողված ալբոմը նրա ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը Billboard 200-ում։ Միտչելլը երբեք չի կարողանա գյուխ գովելլ իր ալբոմների վաճառքի թվերով, սակայն 1970-ական թվականների սկզբներին նրա «You Turn Me On», «Help Me» և «Free Man in Paris» անունները կրող սինգլները երկար չէին մնում խանութների ցուցափեղկերին։

Փորձարարական տարիներԽմբագրել

1970-ական թվականների երկրորդ կեսին Միտչելլը շարունակում էր աշխատել և զարգացնել ջազի հնարավորությունները՝ սերտորեն համագործակցելով այնպիսի անվանի ջազ երաժիշտների հետ, ինչպիսիքն են Ջակո Պաաստորիուսը, Հերբի Հենկոկը, Ուեյն Շորտերը, Պատրիկ Բրյուս Մեթենին, Մայքլ Բրեքերը և այլք։ Նա վերջինն էր, ով հասցրեց աշխատել Չառլի Մինգուսի հետ, որի հիշատակին է նվիրվում նրա 1979 թվականին թողարկված «Mingus» անունը կրող ալբոմը։ Երեք տարի անց երգչուհու երկրպագուները սպասում էին նրանից և մեկ ոճային շրջադարձ։ Նա ձայնագրեց «Wild Things Run Fast» անունը կրող ձայնասկավառակը, որը էլեկտրոնային երաժշտության ուղղվածության ուներ։ Այդ ընթացքում երբ Միտչելլը էլեկտրոնային երաժիշտ Լարրի Կլեյնամի հետ ամուսիններ էին նրան ստեղծագործություններում՝ ձայնագրություններում գերակշռում էին սինթեզատորները և պարային ռիթմերը։ Սակայն դա նրան չէր խանգարում ձայնագրվել «հին սերնդի» այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիքն են Վիլլի Նելսոնը, Փիթեր Գեբրիելը, Թոմ Փեթթին։ Բոբ Դիլանի, Վան Մորիսոնի, Ռոջեր Ուոտերսի հրավերներով նա հաճույքով և պատրաստակամությամբ մասնակցում էր այդ լեգենդար երաժիշտների կենդանի համերգներին։

Գրեմմի մրցանակաբաշխությունԽմբագրել

Տարի Կատեգորիա Ստեղծագործություն Արդյունք
1969 Լավագույն ֆոլկ կատարում Clouds Հաղթանակ
1974 Տարվա ալբոմ Court and Spark Առաջադրված
1974 Տարվա ձայնագրություն "Help Me" Առաջադրված
1974 Լավագույն կին փոփ կատարող Court and Spark Առաջադրված
1974 Լավագույն գործիքավորում վոկալիստի հետ "Down to You" Հաղթանակ
1976 Լավագույն կին փոփ կատարող The Hissing of Summer Lawns Առաջադրված
1977 Ալբոմների լավագույն հավաքածու Hejira Առաջադրված
1988 Լավագույն կին փոփ կատարող Chalk Mark in a Rain Storm Առաջադրված
1995 Լավագույն փոփ ալբոմ Turbulent Indigo Հաղթանակ
1995 Ալբոմների լավագույն հավաքածու Turbulent Indigo Հաղթանակ
2000 Լավագույն կին փոփ կատարող Both Sides, Now Առաջադրված
2000 Լավագույն ավանդական փոփ վոկալ ալբոմ Both Sides, Now Հաղթանակ
2002 Lifetime Achievement Award Հաղթանակ
2007 Տարվա ալբոմ River: The Joni Letters Հաղթանակ*
2007 Լավագույն փոփ գործիքավորում "One Week Last Summer" Հաղթանակ
2016 Best Album Notes Love Has Many Faces: A Quartet, a Ballet, Waiting to Be Danced Հաղթանակ

ԱլբոմներԽմբագրել

ՍտուդիականԽմբագրել

  • 1968 թվական: Song to a Seagull
  • 1969 թվական: Clouds
  • 1970 թվական: Ladies of the Canyon
  • 1971 թվական: Blue
  • 1972 թվական: For the Roses
  • 1974 թվական: Court and Spark
  • 1975 թվական: The Hissing of Summer Lawns
  • 1976 թվական: Hejira
  • 1977 թվական: Don Juan’s Reckless Daughter
  • 1979 թվական: Mingus
  • 1982 թվական: Wild Things Run Fast
  • 1985 թվական: Dog Eat Dog
  • 1988 թվական: Chalk Mark in a Rain Storm
  • 1991 թվական: Night Ride Home
  • 1994 թվական: Turbulent Indigo
  • 1998 թվական: Taming the Tiger
  • 2000 թվական: Both Sides Now
  • 2002 թվական: Travelogue
  • 2007 թվական: Shine

LiveԽմբագրել

  • 1974: Miles of Aisles
  • 1980: Shadows and Light

ԳրաքաղությունԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 https://www.biography.com/people/joni-mitchell-9410294
  2. 2,0 2,1 RKDartists
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 Կանադական հանրագիտարան
  6. 6,0 6,1 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 FemBio
  8. 8,0 8,1 8,2 http://www.theguardian.com/music/jonimitchell
  9. http://www.nytimes.com/2000/05/28/nyregion/music-joni-mitchell-recreates-her-classics-and-polishes-her-more-obscure-gems.html
  10. 10,0 10,1 http://www.albumoftheyear.org/ratings/1-pitchfork-highest-rated/1971/1
  11. http://www.albumoftheyear.org/ratings/8-all-music-highest-rated/1971/1
  12. http://www.songfacts.com/detail.php?id=27659
  13. http://www.cbc.ca/live/joni-mitchell-on-fame-art-and-misunderstanding-full-q-interview-now-online.html
  14. http://www.rockonthenet.com/archive/1996/grammys.htm
  15. http://www.artlink.co.za/news_article.htm?contentID=30446
  16. http://www.brazilcult.com/folk
  17. http://www.wa-wd.com/n/mitchejo.htm
  18. http://www.discogs.com/Joni-Mitchell-and-LA-Express-Miles-Of-Aisles/release/4099006
  19. http://www.discogs.com/Joni-Mitchell-My-Secret-Place/release/3771293
  20. http://www.indiepedia.de/index.php?title=Joni_Mitchell
  21. http://www.cdbaby.com/Artist/TossiaCorman
  22. http://www.nytimes.com/1999/07/03/arts/jazz-review-it-s-all-joni-mitchell-onstage-but-she-s-in-the-audience.html