Sade (խումբ)
Sade ([ʃɑːˈdeɪ]), բրիտանական երաժշտական խումբ, որի կազմում ընդգրկված են Շադե Ադուն, Ստյուարտ Մեթյումենը, Պոլ Սպենսեր Դենմենը և Հեյլ Էնդրյուն։ Խմբի անունը կրում է միակ վոկալիստուհու՝ Շադե Ադուի անունը և հաճախ էլ ասոցացվում է հենց նրա հետ։ Խմբի երաժշտությունն ունի էկլեկտիկ բնույթ, որը համեմված է սոուլ, ջազ, ռիթմ ընդ բլյուզ, պանկ, սոֆթ ռոք ժանրերի նոտաներով։ Խմբի դեբյուտը կայացել է 1984 թվականին և միանգամից մեծ հաջողություններ է արձանագրել ամբողջ աշխարհում։ Առաջին դեբյուտային ալբոմը լույս է տեսել 1985 թվականին՝ Diamond Life անվանումով։ Խումբը վաճառեց ավելի քան 23 միլիոն օրինակ միայն ԱՄՆ-ում[4] և ավելի քան 50 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[5]։ Գրեմմի մրցույթի քառակի դափնեկիր է[6][7]։ 2010 թվականին Շադեն, տասը տարի ընդմիջումով, լույս ընծայեց նոր ալբոմ՝ Soldier of Love:
Sade | |
---|---|
Ժանրեր | ջազ, սոուլ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, փոփ, սոֆթ ռոք, smooth jazz[1][2][3][…] և sophisti-pop?[1][2][3][…] |
Գործունեություն | 1982 |
Լեյբլ | Epic Records |
Պարգևներ | |
Կայք | sade.com |
Sade (band) Վիքիպահեստում |
1980-ական թվականներ
խմբագրել1982—1983
խմբագրելSade ձևավորվել է 1982 թվականին, երբ Pride լատինո-սոուլ խմբի երգչուհի Հելեն Ֆոլաշադե Ադուն և Ստյուարտ Մեթյումենը՝ Պոլ Կուկի (անգլ.՝ Paul Cook) հետ միասին ձևավորեցին նոր խումբը և սկսեցին առաջին ձայնագրությունները։ 1983 թվականին Sade խմբին միացավ Էնդրյու Հեյլը։ Իսկ 1984 թվականին Պոլ Կուկը լքեց խումբը։ Sade-ի դեբյուտը տեղի ունեցավ 1982 թվականի դեկտեմբերին Լոնդոնի Ռոնի Սկոթի ակումբում, երբ խումբը ելույթ էր ունենում հաջակցություն Pride-ի։ 1983 թվականի մայիսին Sade սկսեց ելույթ ունենալ Նյու Յորքի Դենսետերիա ակումբում։ Սա հանդիսացավ խմբի առաջին ամերիկյան ելույթը։ Sade խմբին սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել զանգվածային լրատվության միջոցները և ձայնագրող ընկերությունները։ 1983 թվականի հոկտեմբերի 18-ին Շադե Ադուն ստորագրեց պայմանագիր Epic Records-ի հետ։ Հետո, 1984 թվականին, պայմանագիր կնքեցին նաև խմբի մյուս անդամները։ Հետագա բոլոր ալբոմները թողարկվեցին այս ընկերությունում։
1984
խմբագրել1984 թվականի փետրվարի 25-ին Sade Մեծ Բրիտանիայում թողարկեց իր անդրանիկ սինգլը՝ «Your Love Is King»: Հուլիսի 28-ին, կրկին իրենց հայրենիքում, նրանք թողարկեցին անդրանիկ դեբյուտայի ալբոմը՝ Diamond Life:
Diamond Life ալբոմը ցայժմ էլ մնում է բրիտանական խմբի լավագույն աշխատանքը և համարվում է բեստսելլեր-ալբոմ։
Այս նույն տարում Sade կատարեց իր առաջին հյուրախաղերը Մեծ Բրիտանիայում։ Հրավիրյալ երաժիշտներից էին՝ Դեյվ Զոլի (Dave Early) (թմբուկ), Մարտին Դիչեմ (Martin Ditcham) (հարվածային գործիքներ), Թերի Բեյլի (Terry Bailey) (շեփոր) և Գորդոն Մեթյումեն (Gordon Matthewman) (տրոմբոն)։ 1984 թվականի դեկտեմբերի 8-ին Sade թողարկեց իր առաջին ամերիկյան սինգլը՝ «Hang On To Your Love»: Իսկ արդեն 1985 թվականի փետրվարի 23-ին Diamond Life ալբոմը լույս ընծայվեց ԱՄՆ-ում։
1985
խմբագրել1985 թվականին Sade-ն Բրիտանական ձայնագրողների ասոցիացիայի (British Phonographic Institute Award) կողմից արժանացավ մրցանակի լավագույն ալբոմ անվանակարգում՝ Diamond Life համար։ «Smooth Operator», տեսահոլովակը, որի ռեժիսորը Ջուլիան Թեմփլն (Julian Temple) էր, նոմինացվեց MTV Video Music Awards երկու անվանակարգերում՝ լավագույն կնոջ տեսահոլովակ և լավագույն նոր երգիչ։ 1985 թվականի հուլիսի 13-ին Sade ելույթ ունեցավ Live Aid համերգին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Շադե Ադուն դարձավ առաջին աֆրիկական ծագում ունեցող երգչուհին, ով հանդես եկավ այստեղ։ Համերգը դիտեցին 75 000 հանդիսատես և 1,4 միլիարդ հեռուստադիտող աշխարհի ավելի քան 170 երկրներում։ 1985 թվականի նոյեմբերի 16-ին Sade Բրիտանիայում թողարկեց թվով երկրորդ ալբոմը՝ Promise անվանումով։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Promise թողարկվեց նաև ԱՄՆ-ում։
1986
խմբագրել1986 թվականին Շադե Ադուն ամերիկյան American Music Awards-ի կողմից արժանացավ «Սոուլ-ռիթմ ընդ բլյուզ ոճի լավագույն տեսահալովակ» անվանակարգի։ Շադեն ստացավ նաև իր առաջին Գրեմմին՝ որպես «Լավագույն նոր կատարող»։ 1985—1986 թվականներին Sade կատարեց իր առաջին միջազգային հյուրախաղերը։ Այս ուղևորությանը հրավիրված էին ներքոհիշյալ երաժիշտները՝ Դեյվ Էոլի (թմբուկ), Մարտին Դիչեմ (հարվածային գործիքներ), Գորդոն Մեթյումեն (շեփոր), Ջեյք Ջեյքաս (Jake Jacas) (տրոմբոն և բեկ-վոկալ), Լերոյ Օսբորն (Leroy Osbourne) (վոկալ), Գորդոն Հանտ (Gordon Hunte) (կիթառ)։ 1986 թվականի հունիսի 28-ին Sade ելույթ ունեցավ Artists Against Apartheid համերգին, որն անցկացվում էր Ազատության փառատոնի շրջանակներում լոնդոնյան Clapham Common-ում։
1987
խմբագրել1987 թվականին Sade-ն և նրանց Promise ալբոմը նոմինացվեց Գրեմմիի "Ռիթմ ընդ բլյուզ ոճի վոկալ կատարում (դուետ կամ խմբային)" անվանակարգում։
1988
խմբագրել1988 թվականի մայիսի 14-ին Sade Մեծ Բրիտանիայում (նույն թվականի հունիսի 4-ին ԱՄՆ-ում) թողարկեց իր երրորդ ալբոմը՝ Stronger Than Pride անվանումով։ Նույն տարում Sade կատարեց համաշխարհային հյուրախաղեր, որին մասնակցելու համար հրավիրվեցին երաժիշտներ Բլէեր Կաննինգեմը (Blair Cunningham) (թմբուկ), Մարթեն Դիչեմը (հարվածային գործիքներ), Լերոյ Օսբորնը (վոկալ), Գորդոն Հանտը (կիթառ), Ջեյմս ՄակՄիլանը (James McMillan) (շեփոր) և Ջեյք Ջեյքասը (տրոմբոն և վոկալ)։
1989
խմբագրել1989 թվականին Շադե Ադուն առաջադրվեց American Music Awards, որպես «Սոուլի լավագույն կատարող»։
1990-ական թվականներ
խմբագրել1992
խմբագրել1992 թվականի նոյեմբերի 11-ին Sade Մեծ Բրիտանիայում (ԱՄՆ-ում նոյեմբերի 21-ին) թողարկեց իր չորրորդ ալբոմը՝ [[Love Deluxe:
1993
խմբագրել1993 թվականին Sade կրկին հյուրախաղերով հանդես եկավ աշխարհով մեկ։ Հրավիրյալ երաժիշտներից էին՝ Լերոյ Օսբորնը (վոկալ), Գորդոն Հանտը (կիթառ), Թրեվոր Մյուրելը (Trevor Murrell) (թմբուկ), Կարլ Վանդեն Բոշը (Karl Vanden Bossche) (հարվածային գործիքներ) և Ռիկ Բրաունը (Rick Braun) (շեփոր)։
1994
խմբագրել1994 թվականին Sade արժանացավ Գրեմմիի «No Ordinary Love» երգի համար «"Ռիթմ ընդ բլյուզ ոճի վոկալ կատարում (դուետ կամ խմբային)" անվանակարգում։ Նույն տարվա նոյեմբերի 12-ին Sade մեծ Բրիտանիայում (ԱՄՆ-ում նոյեմբերի 26-ին) թողարկեց հինգերորդ ալբոմը՝ լավագույն երգերի ժողովածուն՝ The Best of Sade:
2000-ական թվականներ
խմբագրել2000
խմբագրել2000 թվականի նոյեմբերի 13-ին, երկար ընդմիջումից հետո, Sade Մեծ Բրիտանիայում (ԱՄՆ-ում նոյեմբերի 14-ին) թողարկեց իր թվով վեցերորդ ալբոմը՝ Lovers Rock անվանումով։
2001
խմբագրել2001 թվականին Sade հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում Lovers Rock խորագրով։
2002
խմբագրել2002 թվականի փետրվարի 18-ին Sade Մեծ Բրիտանիայում թողարկեց իր թվով յոթերորդ ալբոմը՝ Lovers Live վերնագրով։
2009
խմբագրել2009 թվականին շշուկներ տարածվեցին, թե խումբը աշխատում է նոր ալբոմի վրա։ Ինչպես հայտնեց Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Billboard.com աղբյուրին, Շադեն սկսել էր այդ աշխատանքները հունիսից[8]։ Բացի դրանից, Sade2009.com Արխիվացված 2009-05-26 Wayback Machine կայքը, որը խմբի նոր պաշտոնական կայքն էր, սկզբում հայտնեց, որ իրենց նոր ալբոմը կթողարկվի 2009 թվականի նոյեմբերին։ Սակայն հետո հայտարարեց, որ ճշգրիտ ամսաթվին դեռևս չեն տիրապետում[9]։
2010-ական թվականներ
խմբագրել2010
խմբագրել«Soldier of Love» ալբոմի համանուն երգը iTunes-ում առաջին սինգլն էր՝ 2010 թվականի հունվարի 12-ին։ Այսպիսով փետրվարի 8-ին լույս ընծայվեց խմբի վեցերորդ ալբոմը՝ «Soldier of Love»: Ալբոմը հանդես եկավ ամերիկյան Billboard 200 չարտում[10]։
2011
խմբագրել2011 թվականի մայիսի 3-ին խումբը թողարկեց սիրված երգերի թվով երկրորդ ալբոմը՝ «The Ultimate Collection»[11]: Հավաքածուում ընդգրկվեցին «Your Love Is King», «Smooth Operator», «By Your Side», «No Ordinary Love» և «Soldier of Love» սինգլները։ Նրանում ներառվեցին նաև նոր 4 կոմպոզիցիաներ՝
- Thin Lizzy’s 1974 թվականի քավեր «Still in Love with You»
- «The Moon and the Sky» featuring Jay-Z ռեմիքս
- «I Would Have Never Guessed»
- «Love is Found»
Կազմ
խմբագրելՍկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- Diamond Life (Epic, 1984) (4 պլատինե) #2 UK, #5 US (ԱՄՆ-ում Portrait, 1985)
- Promise (Epic, 1985, Portrait 1985) (4 պլատինե) #1 UK, #1 US
- Stronger Than Pride (Epic, 1988) (3 պլատինե) #3 UK, #7 US
- Love Deluxe (Epic, 1992) (4 պլատինե) #10 UK, #3 US
- Lovers Rock (Epic, 2000) (3 պլատինե) #18 UK, #3 US
- Soldier of Love (2010) — #4 UK, #1 US
Ծաղկաքաղ և համերգային ալբոմներ
խմբագրել- The Best of Sade (Epic, 1994) (4 պլատինե) #6 UK, #9 US
- Lovers Live (Epic, 2002) (Ոսկե) #10 US
- Best Of - The Remixes (Epic, 2006)
- The Ultimate Collection (RCA, Epic, 2011)
- Bring Me Home/Live 2011 (Sony, Epic, 2012)
Սինգլեր
խմբագրել- «[[Your Love Is King» (Epic, 1984) #6 UK, #54 US (ԱՄՆ-ում Portrait, 1985)
- «When Am I Going to Make a Living» (Epic, 1984) #36 UK
- «[[Smooth Operator» (1984) #19 UK, #5 US (ԱՄՆ-ում Portrait, 1985), #1 US Adult Contemporary
- «Hang on to Your Love» (Portrait, 1984, Epic, 1984) առաջին ամերիկյան սինգլ
- «The Sweetest Taboo» (Epic, 1985, Portrait, 1985) #31 UK, #5 US, #1 US Adult Contemporary
- «[[Is It a Crime» (Epic, 1986, Portrait, 1986) #49 UK
- «Never As Good As the First Time» (Portrait, 1986, Epic, 1986) # 89 UK #20 US
- «Love Is Stronger Than Pride» (Epic, 1988) #44 UK
- «Paradise» (Epic, 1988) #29 UK, #16 US, #1 US R&B
- «Nothing Can Come Between Us» (Epic, 1988) #92 UK
- «Haunt Me» (Epic, 1989)
- «No Ordinary Love» (Epic, 1992) #14 UK, #28 US
- «Feel No Pain» (Epic, 1992) #56 UK
- «Kiss of Life» (Epic, 1993) #44 UK, #78 US
- «Cherish the Day» (Epic, 1993) #53 UK
- «By Your Side» (Epic, 2000) #17 UK, #75 US
- «King of Sorrow» (Epic, 2001) #59 UK
- «Like a Tatoo (RMX)» (GMmS, 2008) #14 RU
Մինի ալբոմներ
խմբագրել- Solid Gold — Sade (Epic, 1989)
- Remix Deluxe (Epic, 1993) (լույս է տեսել Ճապոնիայում)
VHS և DVD
խմբագրել- Diamond Life (1985)
- Life Promise Pride Love (1993, իսկ DVD՝ 2000 թվական)
- Live Concert Home Video (1994, իսկ DVD՝ 2001 թվական)
- Lovers Live (2002)
- Bring Me Home — Live 2011 (RCA, 2012)
Ֆիլմագրություն
խմբագրել- Absolute Beginners (1986) — Athene Duncannon
- Philadelphia (ОСТ) (1993)
Տեսագրություն
խմբագրել- Diamond Life Video (CBS, 1985)
- Life Promise Pride Love (Sony Music Entertainment, 1993)
- Live (Sony Music Entertainment, 1994)
- Lovers Live (Sony Music Entertainment, 2002)
- The Ultimate Collection DVD Videos (2011)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20161011074127/http://www.ew.com/article/2010/01/11/sade-solider-of-love-new-album
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20160121172540/http://www.billboard.com/articles/list/502623/musics-top-40-money-makers-2012
- ↑ 3,0 3,1 https://web.archive.org/web/20201109163728/https://news.google.com/newspapers?nid=336&dat=19880930&id=UjwjAAAAIBAJ&sjid=CIQDAAAAIBAJ&pg=7103,6467349
- ↑ ««Exclusive: New Sade On The Way, 2009 Release Possible» by Monica Herrera and David J. Prince, N.Y.|01, 2009 2:41 EDT». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Sade Announces First Tour in Eight Years by Courtney Reimer, Thu. April 19.2001 11:46 AM EDT». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Past Winners Search | GRAMMY.com
- ↑ Nominees And Winners | GRAMMY.com
- ↑ Sade at work on first album in nine years
- ↑ «New Sade 2009 Album Release». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Sade’s 'Soldier' Sizzles At No. 1 On Billboard 200
- ↑ «Sade «The Ultimate Collection» track listing announced». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Sade.com(անգլ.)
- Ոչ պաշտոնական կայք՝ 'Sade — Lovers Rock'(անգլ.)(ռուս.)
- Խմբի լուսանկարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sade (խումբ)» հոդվածին։ |