Գրեգորի Բեյթսոն (անգլ.՝ Gregory Bateson, մայիսի 9, 1904(1904-05-09)[1][2][3][…], Grantchester, South Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 4, 1980(1980-07-04)[4][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի-ամերիկացի գիտնական։ Նրա աշխատանքները ունեն միջդիսցիպլինային բնույթ․ դրանք կապված են իմացաբանության, կիբեռնետիկայի, ինֆորմացիայի տեսության, մարդաբանության, սոցիալիզացիայի, հաղորդակցության և էկոլոգիայի տեսությունների հետ։

Գրեգորի Բեյթսոն
անգլ.՝ Gregory Bateson
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1904(1904-05-09)[1][2][3][…]
ԾննդավայրGrantchester, South Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 4, 1980(1980-07-04)[4][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՉարտերհաուս դպրոց և Սուրբ Ջոնի քոլեջ
Ազդվել էՄարգարետ Միդ
Մասնագիտությունմարդաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, լեզվաբան, կենսաբան, կինոռեժիսոր, հոգեբան, նշանագետ, ազգագրագետ, բնապահպանագետ, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում
ԱմուսինՄարգարետ Միդ
Ծնողներհայր՝ William Bateson?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներMary Catherine Bateson? և Nora Bateson?
 Gregory Bateson Վիքիպահեստում

Բեյթսոնի ամենից հայտնի աշխատանքները զետեղված են նրա «Քայլեր դեպի գիտակցության էկոլոգիան» (1972 թվական), «Գիտակցությունը և բնությունը։ Անխուսափելի միությունը» (1979 թվական) և «Հրեշտակները վախենում են» (1988 թվական) գրքերում։ «Հրեշտակները վախենում են» գիրքը համահեղինակել է իր դստեր՝ Մերի Բեյթսոնի հետ․ այն հրատարակվել է Գրեգորիի մահից հետո։

Բեյթսոնը եղել է Ուիլիամ Իրվին Թոմփսոնի անվան Lindisfarne Association ասոցացիայի անդամ։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

Գրեգորի Բեյթսոնը ծնվել է 1904 թվականի մայիսի 9-ին՝ Քեմբրիջի մոտակայքում գտնվող Գրանչեստեր գյուղում։ Նա Բեատրիս Դարեմի և գենետիկ Ուիլիամ Բեթսոնի երրորդ և կրտսեր որդին է եղել։ Նրան Գրեգորի են կոչել Գրեգորի Մենդելի պատվին։

1917-1921 թվականներին Գրեգորի Բեյթսոնը ուսանել է Չարտերհաուս դպրոցում (տղամարդկանց արտոնյալ ամենահին ինը հեղինակավոր միջնակարգ դպրոցներից մեկը), այնուհետև փոխադրվել է Քեմբրիջի համալսարանի Սենտ-Ջոնս քոլեջ, որտեղ ուսումնասիրել է բնագիտություն։ 1925 թվականին՝ 21 տարեկան հասակում, ստացել է բակալավրի աստիճան։

Գործունեությունը Քեմբրիջում խմբագրել

Որոշ ժամանակ անց Բեյթսոնը որոշել է վերադառնալ Քեմբրիջ և ուսումնասիրել մարդաբանություն։ Այստեղ նա լեզվաբանության դասախոսություններ է կարդացել՝ Ալֆրեդ Ռեջինալդ Ռեդկլիֆֆ-Բրաունի ղեկավարության ներքո։ 1930 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։

Ճանապարհորդություն խմբագրել

1928 թվականին Բեյթսոնը լեզվաբանության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Սիդնեյի համալսարանում։ 1931-1937 թվականներին Սուրբ Իոհաննի քոլեջի անդամ է եղել։ Գիտական աստիճան ստանալուց հետո Բեյթսոնը երկու տարով մեկնել է Նոր Գվինեա։ Այստեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մարգարետ Միդի հետ։ Այստեղ է նա գրել յատմուլ ցեղի մասին իր «Naven» վերնագրով գիրքը, որը հրատարակվել է 1936 թվականին։

Ավարտելով հետազոտությունները Նոր Գվինեայում՝ նա սկսել է ճանապարհորդել ԱՄՆ-ում՝ տարատեսակ թեմաներով դասախոսություններ կարդալով Ամերիկայի տարբեր բուհերում։ Բեյթսոնը Նորբերթ Վիների և Ջոն ֆոն Նեյմանի հետ սկսել է կիբեռնետիկա ուսումնասիրել։ Նոր ոլորտը բավարարել է Բեյթսոնի հետաքրքրությունը միջանձնային հաղորդակցության հարցում։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

1941 թվականին Բեյթսոնը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում գերմանական պրոպագանդիստական ֆիլմերի վերլուծաբան է եղել։ Այնուհետև աշխատել է Ռազմավարական ծառայությունների կառավարման ոլորտում, դասախոսություններ է կարդացել Քեմբրիջի համալսարանում, այնուհետև դասավանդել է Չինաստանում, Բիրմայում, Ցեյլոնում և Հնդկաստանում։ Պատերազմից հետո՝ որպես հրավիրված մասնագետ երկար ժամանակ դասախոսություններ է կարդացել Հարվարդի համալսարանում։

1956 թվականին Գրեգորի Բեյթսոնը ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ Որոշ ժամանակ անց նա մեկնել է Սան Ֆրանցիսկո՝ հաղորդակցության գործընթացները ուսումնասիրելու համար։

 
Լիլի Ջոնն, հայտն նեյրոկենսաբան, Գրեգորի Բեյթսոնի ընկերը

1963-1964 թվականներին Ջոն Լիլիի հրավերով աշխատել է Վիրջինյան կղզիներում գտնվող Սենթ Թոմաս քաղաքի Հաղորդակցության ուսումնասիրությունների համալսարանի տնօրեն։

1964-1972 թվականներին Թեյլոր Պրայորի հրավերով եղել է Օկենյան համալսարանի տնօրենը (Հավայան կղզիներ)։ Այդ ժամանակահատվածում նա ուսումնասիրել է դելֆինների հաղորդակցման գործընթացը, թեմա, որը մինչ որս մինչև վերջ ուսումնասիրված չէ։ Նրան չի հաջողվել խորացնել իր ուսումնասիրությունները այնքան, որքան ինքը ուզեցել է։

Գրեգորի Բեյթսոնը մահացել է 1980 թվականի հուլիսի 4-ին՝ Սան Ֆրանցիսկոյում, 76 տարեկան հասակում[6]։

Գիտական գործունեություն և ժառանգություն խմբագրել

Շատ մարդիկ, այդ թվում նաև հայտնի գիտնականներ, Բեյթսոնին պաշտամունքի առարկա են դարձրել։ Դրան նպաստել է նրա խորհրդավորությունը, էքսցենտրիկությունը և բազմազան հետաքրքրությունները։ Բեյթսոնը մասնագիտացած է եղել բազմաթիվ գիտական ճյուղերում։ Նա անդրադարձել է կենդանահոգեբանության, ազգագրության, մշակութային մարդաբանության, հոգեբանության և հոգեբուժության մի շարք հարցերի։

Ֆիզիկոս Ֆրիտյոֆ Կապրան իր «Իմաստության դասեր» գրքում գրել է, որ ապագա պատմաբանները Գրեգորի Բեյթսոնին կդասեն մեր ժամանակաների ամենազդեցիկ իմաստասերների դասին։

Նա շատ ընդարձակ և ընդհանրական մտածելակերպ է ունեցել, լայնախոհ է եղել։ Գերմասնագիտացման և տարանջատման ժամանակներում Բեյթսոնը տարբեր գիտությունների հիմնական նախադրայլներին հակադրել է կաղապարների հետևում գտնվող կաղապարների և կառուցվածքների հետևում ընկած գործընթացների որոնումը[7]։

Ըստ Բեյթսոնի՝ նրա աշխատանքները իրականում սխալ են մեկնաբանվել, ինչին նպաստել է նրա յուրահատուկ ոճը։

Բեյթսոնը չի առանձնացել ժամանակակից ակադեմիական ստանդարտների հանդեպ սիրով, և նրա աշխատանքները հիմնականում էսսեների ձևով են գրված, այլ ոչ թե գիտական աշխատանքների։ Իր աշխատանքներում նա շատ փոխաբերություններ է օգտագործել, իսկ աղբյուրների ընտրությունը կարելի է ոչ պահպանողական համարել՝ պահպանողական գիտության տեսանկյունից։ Օրինակ՝ իր աշխատանքներում նա կարող էր մեջբերել անցյալի պոետներին և արհամարհել թարմ գիտական հետազոտությունները։

Չնայած այդ ամենին, շատ մարդիկ նրա աշխատանքները ինքնատիպ են համարում, մանրակրկիտ ուսումնասիրության արժանի։

Բեյթսոնը ամենից շատ հիշատակել է հետևյալ հեղինակներին․ Ժան Բատիստ Լամարկ, Ուիլյամ Բլեյք, Սեմյուել Բաթլեր (գրող), Բերտրան Ռասել (տրամաբանական տիպերի տեսությունը), Կարլ Գուստավ Յունգ («Յոթ քարոզ մահացաներին»), Ռ․Ջ․ Կոլլինգվուդ։

Բեյթսոնը հաճախ է օգտագործել հետևյալ ասույթները, որոնք ինչ-որ չափով արտացոլում են նրա աշխարհայացքը․

  • «Թիվը տարբերվում է քանակից»։
  • «Քարտեզը տեղանքը չէ» և «անունը այն չէ, ինչ նրանով կոչվող առարկան» (Ալֆրեդ Կորժիբսկի)։
  • «Տրամաբանությունը պատճառահետևանքային կապի համար վատ մոդել է»։

«Կրկնակի ուղերձ» խմբագրել

Գրեգորի Բեյթսոնը ավելի հայտնի է իր «Կրկնակի ուղերձ» (անգլ.՝ double bind) տեսությամբ։ Կրկնակի ուղերձը հաղորդակցման պարադոքս է, որն առաջին անգամ նկարագրվել է շիզոֆրենիայի ուսումասիրության համատեքստում։ Լիարժեք կրկնակի ուղերձի համար անհրաժեշտ է հետևել մի շարք պայմանների․

  1. Կրկնակի ուղերձի «տուժողը» հաղորդակցման տարբեր ձևերով միմյանց հակասող կամ զգացմունքային ցուցումներ է ստանում (օրինակ՝ խոսքերով սեր է փոխանցվում, իսկ ոչ վերբալ շփումով՝ ատելություն, կամ երբ երեխային առաջարկում են ազատ խոսել, բայց քննադատում են և ստիպում լռել ամեն անգամ, երբ նա փորձում է այդպես անել)։
  2. Մետահաղորդակցության անհնարինությունը։ Օրինակ՝ երկու ուղերձների տարբերակում, հաղորդակցման անհասկանալիություն։
  3. Տուժողը չի կարող ավարտել հաղորդակցությունը։
  4. Հակասող էմոցիաներ չարտահայտելը պատժվում է (օրինակ՝ դադարում են արտահայտել սիրո զգացմունքը)։

Կրկնակի ուղերձը ի սկզբանե շիզոֆրենիաի պատճառագիտության խնդիրները բացատրելու համար է եղել։ Այժմ այն ավելի շատ օգտագործվում է հաղորդակցման խոչընդոտների նկատմամբ Բեյթսոնի մոտեցումը բացատրելու համար։

Պատճառագիտություն խմբագրել

Բեյթսոնի համար հիմնաքարային փիլիսոփայական հարցերը վերաբերում են «օրգանիզմ - շրջակա միջավայր» և «գիտակցություն - անգիտակցական» թեմաներին։ Բեյթսոնը կարծում է, որ արևմտյան քաղաքակրթությունը չափից շատ բարձր է դասում անհատին՝ ի վնաս նրա կյանքի և շրջակա միջավայրի հետ ներդաշնակ գոյության։ Գիտակցության գերաճի հետևանքով հոգեկան գործունեության մեջ գիտակցականի և անգիտակացականի կապը (արվեստ, կրոն և այլն) հետզհետե խզվում է[8]։

Իսկ ինչ վերաբերում է «օրգանիզմ-շրջակա միջավայր» կապին, Բեյթսոնը պնդում է, որ «մենտալ աշխարհը՝ գիտակցությունը, ինֆորմացիայի վերամշական աշխարհը չի սահմանափակվում մաշկով»[9]։ Գիտակցությունը ներակա է ոչ միայն մարմին, այլև դրանից դուրս գտնվող ինֆորմացիայի հոսանքին։ Նույն կերպ բնական ընտրության և գոյության կռվի ժամանակ շարունակում է ապրել ոչ թե մի օրգանիզմը կամ մի քանի օրգանիզմներ, այլ «ճկուն համակարգը, օրգանիզմը իր շրջակա միջավայրում»։ Այս տեսությունը փոքր ինչ հակասում է դարվինիզմի էվոլյուցիայի տեսությանը․ Բեյթսոնը կարծել է, որ դարվինյան մոտեցումը օրգանիզմի և շրջակա միջավայրի հարաբերությունները աններդաշնակ է դարձնում, ինչը սպառնալիք է թե՛ շրջակա միջավայրի, և թե՛ մարդու համար։ Գիտակցությունը ներակա է ոչ թե անհատին, այլ էկոհամակարգին կամ ընդհանուր էվոլուցիոն գործընթացին[10]։

Բեյթսոնը գիտակցության մեկ միավորը տարբերություն է անվանել, իսկ նվազագույն տեղեկատվական փոփոխությունը՝ «ոչ անտարբեր տարբերություն» (անգլ.՝ a difference that makes a difference)[11]:

Կիբեռնետիկա խմբագրել

Բեյթսոնը կիբեռնետիկայի և համակարգերի տեսության հիմնադիրներից է։ Հետազոտությունների ընթացքում Բեյթսոնը կենտրոնացել է կիբերնետիկայի, համակարգերի տեսության և պատճառագիտության կապի վրա։

Ազդեցություն հոգեբուժության վրա խմբագրել

Գրեգորի Բեյթսոնը հիմնադրել է մի քանի հոգեբուժական դպրոցներ (ներառյալ՝ պսևդոգիտական «անտիհոգեբուժություն» (Ռոնալդ Լեյնգ և այլք) ու նեյրո-լեզվական ծրագրավորում)։

Բեյթսոնը եղել է նեյրո-լեզվական դպրոցի համահիմնադիրներ Ռիչարդ Բենդլերի և Ջոնն Գրինդերի մենթորը, նրանց ծանոթացրել է հոգեբույժ Միլտոն Էրիկսոնի հետ, որը իր հոգեբուժական սեսիաների ժամանակ օգտագործում էր հիպնոզի «մեղմ» (էրիկսոնովյան) մեթոդը։

Բեյթսոնի տերմինաբանություն խմբագրել

  • Աբդուկցիա - հարաբերությունների կաղապարների համեմատման, նրանց համաչափության և անահամաչափության (ինչպես օրինակ՝ համեմատական մարդաբանության մեջ) համեմատումը, հատկապես բարդ օրգանական կամ հոգեկան համակարգերում։ Բեյթսոնը այս տերմինն օգտագործել է գիտության երրորդ մեթոդը բնորոշելու համար (ինդուկցիայի և դեդուկցիայի հետ) և այն համարել իր որակյալ և ամբողջական սքոլաստիկ մոտեցման կենտրոնական օղակը։
  • Գիտակցության չափանիշները
  1. Գիտակցությունը փոխներգործող մասերի և բաղադրիչների համագումարն է։
  2. Գիտակցության մասերի միջև փոխներգործությունը կատարվում է տարբերակման միջոցով։
  3. Հոգեբանական գործընթացների համար անհրաժեշտ է կոլլատերային էներգիա։
  4. Հոգեբանական գործընթացների համար անհրաժեշտ են դետերմինացիայի փակ կամ դժվար շղթաներ։
  5. Հոգեբանական գործընթացներում տարբերակման էֆեկտները դիտարվում են որպես տարբերությունների տրանսֆորմերներ։
  6. Հետևյալ գործընթացների նկարագրումը և դասակարգումը ցույց են տալիս երևույթին բնորոշ տրամաբանական տիպերի ստորակարգությունը։
  • Կրեատուրա և Պլերոմա - այս գնոստիկ տերմինները փոխառել է Կարլ Յունգի («Յոթ քարոզ մահացածներին» — «Septem Sermones ad Mortuos») աշխատությունից․ դրանք որոշակի ընդհանրություններ ունեն հնդուիզմի մայա գաղափարախոսության հետ։ Նրանց տարբերակման հիմնական միտքն այն է, որ իմաստը և կազմակերպումը պրոյեկտվում են կյանքում։ Պլերոման անկենդան, սուբյեկտի կողմից չտարբերակվող, ֆիզիկական փոխհարաբերությունների աշխարհն է։ Իսկ կրեատուրան կենդանի, մտքերի և լեզվի աշխարհն է, որտեղ երևույթները տարբերակվում են տեղեկատվությունով և տարբեր նշաններով[12]։

Բեյթսոնը քննադատել է ձևի և էության հիմնաքարային հակադրությունը։ Ըստ Բեյթսոնի՝ բնական գիտությունների թերությունն այն է եղել, որ դրանք իրականությունը տարել են մաքուր սուբստանցի մոտ, իսկ ձևերը՝ երևույթների մոտ, որոնք համարել են էպիֆենոմենալ։ Այս երևույթը գիտակցության և բնության սխալ հակադրության արդյունքն է։

Գիտակցությունը ներակա է օրգանիզմ - շրջակա միջավայր փոխհարաբերությանը, որում անհնար է հստակ սահմանազատել մարդուն և շրջակա միջավայրը։

Գիտակցության և շրջակա միջավայրի հարաբերությունը Բեյթսոնը ցույց է տալիս կրեատուրայի և պլերոմի կապով, ինչպես դրանք նկարագրել է Կարլ Յունգը՝ իր գնոստիկ աշխատություններում։ Պլերոման նկարագրվում է որպես ուժերի և բախումների աշխարհ, որտեղ, սակայն, բացակայում են տարբերությունները․ սա նյութերի և էներգիայի էկոլոգիան է։ Իսկ կրեատուրան՝ որպես տարբերությունների աշխարհ, որոնք էլ միմյանց վրա ազդեցություն են թողնում։ Կրեատուրայի աշխարհի էկոլոգիան մտքերի էկոլոգիան է։

Գիտնականի աշխատանքները խմբագրել

Անգլերեն լեզվով խմբագրել

Գրքերը բերված են ըստ հրատարակման հաջորդականության (նշված են գրքերի առաջին հրատարակությունները)։

Հրատարակություններ կյանքի օրոք
  1. Bateson G. Naven: A Survey of the Problems suggested by a Composite Picture of the Culture of a New Guinea Tribe drawn from Three Points of View. — 1936.
  2. Bateson G., Mead M. Balinese Character: A Photographic Analysis. — New York Academy of Sciences, 1942. — ISBN 0-89072-780-5.
  3. Ruesch J., Bateson G. Communication: The Social Matrix of Psychiatry. — 1951.
  4. Bateson G. Steps to an Ecology of Mind: Collected Essays in Anthropology, Psychiatry, Evolution, and Epistemology. — New York: Ballantine Books, 1972.
  5. Bateson G. Mind and Nature: A Necessary Unity (Advances in Systems Theory, Complexity, and the Human Sciences). — Hampton Press, 1979. — ISBN 1-57273-434-5.
Հրատարակություններ մահից հետո
  1. Bateson G., Bateson M. C. Angels Fear: Towards an Epistemology of the Sacred. — Toronto: Bantam Books, 1987.
  2. Bateson G., Donaldson R. E. A Sacred Unity: Further Steps to an Ecology of Mind. — Harper Collins, 1991. — 346 p. — ISBN 0-06-250100-3, ISBN 978-0-06-250100-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. https://www.gf.org/fellows/all-fellows/gregory-bateson/
  6. «Gregory Bateson», Minnesota State University, Mankato Արխիվացված 2006-07-08 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  7. Капра Ф. Уроки Мудрости. — М.: Изд-во Трансперсонального института, 1996.
  8. Сознательная цель против природы // Бейтсон Г. Экология разума. — М.: Смысл, 2000. — С. 403.
  9. Форма, вещество и различие // Бейтсон Г. Экология разума. — М.: Смысл, 2000. — С. 419.
  10. Форма, вещество и различие // Бейтсон Г. Экология разума. — М.: Смысл, 2000. — С. 413—430.
  11. Форма, вещество и различие // Бейтсон Г. Экология разума. — М.: Смысл, 2000. — С. 418.
  12. Мир мыслительного процесса // Бейтсон Г., Бейтсон М. К. Ангелы страшатся: К эпистемологии священного. — Гл. 2.

Գրականություն խմբագրել

  • About Bateson / ed. by John Brockman. — New York: E. P. Dutton, 1977.
  • The Individual, Communication, and Society: Essays in Memory of Gregory Bateson / ed. by Robert W. Rieber. — Cambridge: Cambridge University Press, 1989.
  • Rigor and Imagination: Essays From the Legacy of Gregory Bateson / ed. by C. Wilder-Mott and John H. Weakland. — New York: Praeger, 1981.
  • Bateson, Mary Catherine. Peripheral Visions: Learning Along the Way. — New York: HarperCollins, 1994.
  • Bateson, Mary Catherine. With a Daughter’s Eye. — New York: Pocket Books, 1984.
  • Lipset, David. Gregory Bateson: The Legacy of a Scientist. — Boston: Beacon Press, 1982.

Ֆիլմեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել