Միլենա Կանոներո (իտալ.՝ Milena Canonero, հուլիսի 13, 1949(1949-07-13), Թուրին, Իտալիա[1]), զգեստների իտալացի նկարիչ, «Օսկար», BAFTA, «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակների դափնեկիր։

Միլենա Կանոներո
Ծննդյան թիվ՝հուլիսի 13, 1949(1949-07-13) (74 տարեկան)
Ծննդավայր՝Թուրին, Իտալիա[1]
Քաղաքացիություն՝ Իտալիա
Մասնագիտություն՝հագուստ ձևագծող, դիզայներ և նորաձևության դիզայներ
Պարգևներ՝
IMDb։ID 0134382

Կենսագրություն խմբագրել

Միլենա Կանոներոն ծնվել է 1946 թվականին Իտալիայի Թուրին քաղաքում։ Նա արվեստ և նորաձևության պատմություն է սովորել Ջենովայում։ Դրանից շատ չանցած՝ նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ սկսել է աշխատել փոքր թատրոններում և կինոարտադրություններում։ Լոնդոնում գովազդների համար զգեստներ մշակելիս նա ծանոթացել է բազմաթիվ ռեժիսորների հետ[2]։

Նրա՝ որպես զգեստների նկարչի առաջին գլխավոր աշխատանքը եղել է ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Լարովի նարինջ» ֆիլմը (1971)։ Նա Սթենլի Կուբրիկի հետ աշխատել է նաև «Բարրի Լինդոն» ֆիլմում (1975), որի համար ստացել է իր առաջին «Օսկարը»։ Երկրորդ անգամ արձանիկ է ստացել ռեժիսոր Հյու Հադսոնի «Կրակե կառքեր» ֆիլմի համար։

Կանոներոն հագուստներ է մշակել նաև ռեժիսոր Օտտո Շենկի մի քանի ներկայացումների համար, որոնցից են՝ «Il trittico» (Ջակոմո Պուչինի, Վիեննայի պետական օպերա, 1979), «Ինչպես է դա ձեզ դուր գալիս» (Ուիլյամ Շեքսպիր, Զալցբուրգի փառատոն, 1980), «Չղջիկ» (Յոհան Շտրաուս, Վիեննայի պետական օպերա, 1980), «Անդրե Շենյե» (Ումբերտո Ջորդանո, Վիեննայի պետական օպերա, 1981) և «Արաբելլա» (Ռիխարդ Շտրաուս, Մետրոպոլիտեն օպերա, 1983)։ Ռեժիսոր Լյուկ Բոնդիի համար նա զգեստներ է ստեղծել նոր՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա» (Մետրոպոլիտեն օպերա, 2009) և Եվրիպիդեսի «Ելենա» (Բուրգ թատրոն, 2010) ներկայացումների համար։

1986-1987 թվականներին զգեստներ է ստեղծել «Մայամիի ոստիկանությունը» հեռուստասերիալի համար։

2001 թվականին Միլենա Կանոներոն Զգեստների նկարիչների գիլդիայի կողմից մրցանակի է արժանացել կարիերայում ունեցած ձեռքբերումների համար։ Կանոներոն իր երրորդ «Օսկարին» արժանացել է «Մարիա Անտուանետա» (2006) կենսագրական դրամայի զգեստների դիազայնի համար, իսկ չորրորդը՝ «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմի (2014) զգեստների համար[3]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է դերասան Մարշալ Բելի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Фильмы
Թվական Հայերեն Բնօրինակ լեզվով Պարգևներ և անվանակարգեր[4]
1971 Լարովի նարինջ A Clockwork Orange
1975 Բարրի Լինդոն Barry Lyndon «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
Առաջադրվել է BAFTA մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար
1977 Անհայտացում The Disappearance
1978 Կեսգիշերային ճեպընթաց Midnight Express
1980 Փայլատակում The Shining
1981 Կրակե կառքեր Chariots of Fire «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
1983 Քաղց The Hunger
1984 Ողջունիր Բրոդ Սթրիթին Give My Regards to Broad Street
1984 «Կոտտոն» ակումբ The Cotton Club BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
1985 Աֆրիկայից Out of Africa «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
1987 Հարբած Barfly
1988 Տակեր։ Մարդը և նրա երազանքը Tucker: The Man and His Dream «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
1990 Ամուրին The Bachelor Առաջադրվել է «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար
1990 Դիկ Թրեյսի Dick Tracy «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
1990 Կնքահայրը 3 The Godfather Part III
1992 Միայնակ սպիտակ կին Single White Female
1992 Կորուստ Damage
1994 Միայն դու Only You
1994 Սիրային պատմություն Love Affair
1994 Կամիլլա Camilla
1994 Մահը և աղջիկը Death and the Maiden
1998 Բուլվորտ Bulworth
1999 Տիտուս Titus Առաջադրվել է «Օսկար» մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար
2001 Մանյակի պատմությունը The Affair of the Necklace Առաջադրվել է «Օսկար» մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար
2002 Սոլյարիս Solaris
2004 Էրոս Eros
2004 Սթիվ Զիսուի ջրային կյանքը The Life Aquatic with Steve Zissou
2004 Օուշենի տասներկու ընկերները Ocean’s Twelve
2006 Մարիա-Անտուանետա Marie Antoinette «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
Առաջադրվել է BAFTA մրցանակի զգեստների լավագույն ձևավորման համար
2006 Դեռևս գեղեցիկ է Belle toujours
2007 Գնացք դեպի Դարջիլինգ The Darjeeling Limited
2007 Փոխարքա I Vicerè Դավիդ դի Դոնատելլոյի մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
2019,
2013
The Met: Live in HD Metropolitan Opera Live in HD
2010 Գայլ մարդը The Wolfman
2012 Կոտորած Carnage
2014 «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց The Grand Budapest Hotel «Օսկար» մրցանակ զգեստների լավագույն դիզայնի համար
BAFTA մրցանակ զգեստների լավագույն ձևավորման համար
2016 Փարիզը կսպասի Paris Can Wait
2018 Սիստերս եղբայրներ The Sisters Brothers

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #174032404 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Милена Канонеро». Сайт Гильдии художников по костюмам. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(անգլ.)
  3. Academy Awards Database: Milena Canonero
  4. «Awards for Milena Canonero» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլենա Կանոներո» հոդվածին։