Գո Սինչժուն (չինարեն՝ 黄子韬|郭婞淳|郭婞淳|Guō Xìngzhǔn, նոյեմբերի 26, 1993(1993-11-26)[2], Yilan County, Թայվան), չինացի ծանրամարտիկ։ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն[3]։ Աշխարհի եռակի չեմպիոն։ Իր կարիերայի ընթացքում դարձել է 11 համաշխարհային ռեկորդի հեղինակ։

Գո Սինչժուն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝չինացի
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Թայվան[1]
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 26, 1993(1993-11-26)[2] (30 տարեկան)
Ծննդավայր՝Yilan County, Թայվան
155 սմ
Քաշ՝58 կգ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 26-ին։ Ծանրամարտիկի կարիերան սկսել է դեռահասության շրջանում։ Սովորել է Սպորտի ազգային ակադեմիայում։

Կարիերա խմբագրել

Մարզիկի կարիերան սկսել է 2010 թվականին։ Մասնակցել է Սինգապուրում կայացած Ամառային առաջին երիտասարդական օլիմպիական խաղերին և նվաճել արծաթե մեդալ[4]։

2011 թվականի հունիսին մինչև 20 տարեկանների երիտասարդական առաջնությունում հաղթող է ճանաչվել։

2012 թվականին Պիոնթեքում կայացած Ասիայի առաջնության ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ 2013, 2016, 2017 թվականներին առաջնության բոլոր մրցաշարերում նվաճել է ոսկե մեդալներ։

2013 թվականին Կազանում և 2017 թվականին Թայբեյում կայացած Ունիվերսիադաներում նվաճել է ոսկե մեդալներ։ Ընդ որում երկրորդ հաղթանակի ժամանակ հրում վարժությունում դարձել է աշխարհի ռեկորդակիր[5]՝ 28 միավորով շրջանցելով Սուկանիյա Սրիսուրատին։

Համաշխարհային ռեկորդ սահմանելու համար նախագահ Ցայ Ին Վենը նրան պարգևատրել է Բրիլյանտե աստղ շքանշանով[6]։

Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ՝ զիջելով Սուկանիյա Սրիսուրատին և Պիսմիրի Սիրիկաևին (երկու մարզիկներն էլ Թաիլանդից են)[7]։

2018 թվականի նոյեմբերին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնության ժամանակ երկամարտում նվաճել է ոսկե մեդալ՝ բարձրացնելով 237 կգ։ Ձգում վարժությունում նվաճել է փոքր ոսկի, իսկ հրում վարժությունում՝ արծաթ։

2019 թվականին Թայլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ մինչև 59 կգ քաշային կարգում երկամարտում նվաճել է ոսկե մեդալ՝ բարձրացնելով 246 կգ։ Նա սահմանել է աշխարհի նոր ռեկորդ։ Ձգում վարժությունում եղել է երկրորդը և նվաճել փոքր արծաթ (106 կգ), իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկի և դարձել համաշխարհային ռեկորդակիր՝ բարձրացնելով 140 կգ։

2021 թվականին մասնակցել է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին և դարձել օլիմպիական չեմպիոն[8][9]։

Արդյունքներ խմբագրել

Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2012   Լոնդոն, Անգլիա 58 կգ 99 101 102 9 129 133 133 5 228 6
2016   Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 58 կգ 102 105 105 3 129 129 139 3 231  
2021   Տոկիո, Ճապոնիա 59 կգ 100 103 103 1 125 133 141 1 236  
Աշխարհի առաջնություն
2011   Փարիզ, France 58 կգ 90 94 96 11 118 122 122 8 212 10
2013   Վրոցլավ, Լեհաստան 58 կգ 103 106 108   133 136 136   241  
2014   Ալմաթի, Ղազախստան 58 կգ 98 98 100 6 125 129 131 5 223 5
2015   Հյուստոն, ԱՄՆ 58 կգ 104 107 107 4 133 133 133   237  
2017   Անահայմ, ԱՄՆ 58 կգ 99 102 105   126 131 135   240  
2018   Աշխաբադ, Թուրքմենստան 59 կգ 100 103 105 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)   128 132 132 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)   237 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)  
2019   Պատտայա, Թաիլանդ 59 կգ 103 106 106   133 137 140 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)   246 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)  
Ասիական խաղեր
2014   Ինչոն, Հարավային Կորեա 58 կգ 95 95 98 4 120 124 128 4 219 4
2018   Ջակարտա, Ինդոնեզիա 58 կգ 100 103 105 1 125 130 143 1 235  
Ամառային Ունիվերսիադա
2013   Կազան, Ռուսաստան 58 կգ 100 102 104 1 126 130 134 1 238  
2017   Նոր Թայբեյ, Թայվան 58 կգ 102 105 107 1 133 136 142 1 249  
Ասիայի առաջնություն
2012   Պիոնթեք, Հարավային Կորեա 58 կգ 94 98 98   123 128 130   228  
2013   Աստանա, Ղազախստան 58 կգ 102 105 105   131 134 134   236  
2016   Տաշքենդ, Ուզբեկստան 58 կգ 97 100 103   128 131 135   238  
2017   Աշխաբադ, Թուրքմենստան 58 կգ 98 101 104   128 133 137   241  
2019   Նինբո, Չինաստան 59 կգ 100 103 106 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)   130 134 137 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)   243 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)  
2020   Տաշքենդ, Ուզբեկստան 59 կգ 105 107 110 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)   133 133 137   247 (Կանանց ծանրամարտի աշխարհի ռեկորդ)  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. 2,0 2,1 https://www.olympedia.org/athletes/122309
  3. «Штангистка из Тайваня Գո Սինչժուն завоевала золото на Олимпиаде в Токио». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  4. SINGAPORE 2010 WOMEN’S 53 KG
  5. «TAIPEI 2017 WOMEN'S 58 KG RESULTS» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  6. Тяжелоатлет-рекордсмен получает национальную награду
  7. «Тайская штангистка Сукания Срисурат завоевала золото на Олимпиаде». Советский Спорт. 2016 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Штангистка Синчжунь завоевала золото с тремя олимпийскими рекордами». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Штангистка Го Синчжунь завоевала золото с тремя олимпийскими рекордами». Спорт РИА Новости (ռուսերեն). 20210727T1146. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գո Սինչժուն» հոդվածին։