Ցայ Ին Վեն (չին.՝ 蔡英文, անգլ.՝ Tsai Ing-wen, օգոստոսի 31, 1956(1956-08-31)[2][3][4], Չժունշան, Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն), թայվանցի քաղաքական գործիչ, Թայվանի նախագահը 2016 թվականի մայիսի 20-ից։ Նախագահի պաշտոնում վերընտրվել է 2020 թվականի հունվարի 11-ին[5][6][7][8]։

Ցայ Ին Վեն
Tsai Ying-wen.png
 
Կուսակցություն՝ Democratic Progressive Party?
Կրթություն՝ Թայվանի ազգային համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1], Կորնելի իրավաբանական դպրոց, Taipei Municipal Zhongshan Girls High School?, Bei'an Junior High School? և Taipei Municipal Changan Elementary School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և համալսարանի պրոֆեսոր
Ծննդյան օր օգոստոսի 31, 1956(1956-08-31)[2][3][4] (63 տարեկան)
Ծննդավայր Չժունշան, Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն
Հայր Tsai Chieh-sheng?
 
Կայք՝ english.president.gov.tw
president.gov.tw/Default.aspx
 
Պարգևներ

Քետցալի շքանշան և Խոսե Մաթիաս Դելգադո ազգային շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Յան Ին Վենը 1978 թվականին ավարտել է Թայվանի ազգային համալսարանի իրավաբանական քոլեջը։ 1980 թվականին Կոռնելի համալսարանում ստացել է մագիստրոսի գիտական աստիճան։ 1984 թվականին Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան (PhD)։

Լոնդոնից վերադառնալուց հետո իրավունք է դասավանդել Թայբեյի համալսարանում։ 1990-ական թվականներին մասնակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Թայվանի անդամակցության բանակցություններին։ Նախագահ Լի Դենհուեյի ժամանակ (1996-2000) եղել է Թայվանի ազգային անվտանգության խորհրդի անվտանգության հարցերով խորհրդական։

2000 թվականի մայիսից մինչև 2004 թվականի մայիսը եղել է Չինաստանի հետ հարաբերությունների նախարար։

2004 թվականին անդամակցել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությանը։ 2004 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը եղել է «Օրենսդրական Յուանի» պատգամավոր։ 2006 թվականի հունվարին նշանակվել է Չինաստանի Հանրապետության փոխվարչապետ, 2007 թվականի մայիսին վարչապետ Սու Չժենչանի ողջ կաբինետի հետ հրաժարական է ներկայացրել։

2008 թվականի մայիսի 20-ին ընտրվել է Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ, իսկ 2012 թվականին եղել է նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածուն։

2012 թվականին պարտվել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 45,6%-ը, և լքել է կուսակցության ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի մայիսին կրկին ընտրվել է կուսակցության նախագահ։

Քաղաքական հայացքներԽմբագրել

Չինաստանի և Թայվանի հարաբերություններԽմբագրել

Ցայ Ինվենը հանդես է գալիս կղզու անկախության և Թայվանի Հանրապետության հռչակման օգտին[9], ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ ներկայիս մերձեցման խիստ քննադատությամբ։ Ընդ որում, հետագա տնտեսական զարգացման հարցում նա խոսում է Չինաստանի տեսանկյունից բավականին հակասական երկու բաների մասին։ Մի կողմից` Ցայ Ինվենը կցանկանար պահպանել ստատուս քվոն ՉԺՀ-ի հետ համագործակցության տնտեսական առումով։ Սակայն նա նաև հայտարարել է Միացյալ Նահանգների հովանու ներքո Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանն անդամակցելու անհրաժեշտության մասին, որոնք սկզբնապես չէին ծրագրում Չինաստանին հրավիրել այդ առևտրային ակումբ։ Այդ պատճառով Անդրխաղաղօվկիանոսյան անդամակցությունը Թայվանի համար կնշանակեր ՉԺՀ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում[10]։

ԼԳԲՏ-ի հանդեպ վերաբերմունքԽմբագրել

Ցայ Ինվենը աջակցում է նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը՝ դա համարելով իրավահավասարության և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի վկայություն[11][12]։

ՆախագահությունԽմբագրել

2015 թվականի ապրիլի 15-ին Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու[13]։ 2016 թվականի հունվարի 16-ին Թայվանի նախագահական ընտրությունների արդյունքներով համոզիչ հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 56,28 տոկոսը, և դարձել Թայվանի առաջին կին նախագահը։ Նրա գլխավոր մրցակիցը՝ Չժու Լիլունը, որն ընտրություններում առաջադրվել էր Գոմինդան կուսակցության կողմից, հավաքել է ձայների 31,04 տոկոսը։ Արդյունքների հրապարակումից հետո Ցայ Ինվենը ելույթի ժամանակ հույս է հայտնել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ մտադիր չէ խզել կապերը Չինաստանի հետ։ Բացի այդ, Ցայը կոչ է արել հավատարիմ մնալ Հարավային Չինաստանի ծովում նավարկության ազատության սկզբունքին։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

«Foreign Policy» ամսագրում նախագահ Ցայ Ինվենին համարել են 2016 թվականի աշխարհի 100 առաջատար մտածողներից մեկն այն բանի համար, որ նա «ծաղրի է ենթարկել արջին» (նկատի ունենալով ՉԺՀ-ն), ինչպես նշվում է ամերիկյան հանդեսի կայքէջում[14]։

Ինվեն անունը (չինարեն՝ 英文|英文, փինյին՝ Yīngwén) թարգմանվում է «անգլերեն»։

2017 թվականի սեպտեմբերի կեսերին Թայվանական հասարակական կարծիքի հիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Ցայ Ինվենի վարկանիշները մեծապես բարելավվել են վարչապետ Լայ Ցինդենի նշանակումից հետո[15]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 蔡英文博論指導老師超大咖 英國政府顧問!比爾蓋茲曾發文悼念 — 2019.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  5. «Taiwan opposition candidate admits defeat in presidential election»։ Reuters (անգլերեն)։ 11 January 2020։ Վերցված է 11 January 2020 
  6. «Taiwan's Tsai wins second presidential term» (en-GB)։ 11 January 2020։ Վերցված է 11 January 2020 
  7. Kuo Lily (11 January 2020)։ «Taiwan re-elects Tsai Ing-Wen as president in clear message to China»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 11 January 2020 
  8. «Թայվանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող առաջնորդ Ցայ Ին Վենը» 
  9. На президентских выборах на Тайване победили сторонники независимости
  10. Тайваньские выборы: напрасна ли встреча лидеров Тайваня и КНР?
  11. Власти Тайваня обсуждают легализацию однополых отношений
  12. «Marriage law 'cannot contradict' ruling»։ Taipei Times։ 30 November 2018։ Արխիվացված է օրիգինալից 18 May 2019-ին։ Վերցված է 18 May 2019 
  13. Цай Инвэнь стала кандидатом от ДПП на предстоящих выборах главы администрации Тайваня
  14. «Президент Тайваня Цай Инвэнь – одна из мировых мыслителей 2016 года»։ Тайвань • Новости (ru-RU)։ 2016-12-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-12-19 
  15. «Лучшее решение президента Тайваня с момента инаугурации»։ Новости Тайваня (ru-RU)։ 2017-09-18։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-18-ին։ Վերցված է 2017-09-18