Գորայք (համայնք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորայք (այլ կիրառումներ)
Գորայք,նախկին համայնք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Ներառում էրԳորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան գյուղերը[2]։ Համայնքը ստեղծվել է 2016 թ. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով[3]։ Կենտրոնը Գորայք գյուղն էր։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | հասարակաաշխարհագրական տարածք |
Մտնում է | Սյունիքի մարզ |
Ներառում է | Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան |
Վարչկենտրոն | Գորայք գյուղ |
համայնքապետ | Աշոտ Աղաջանյան |
Բնակչություն (2011) | 1228[1] |
Հիմնադրված է | 2016-2022 թ. |
Համայնքի տարածքն ընդգրկում է նախկին Սիսիանի շրջանի հյուսիս-արևմտյան մասը։ Համայնքի տարածքը կազմում է 49,1 կմ²[2]։ Ըստ 2011 թ. մարդահամարի արդյունքների` համայնքի գյուղերի գումարային բնակչությունը կազմում էր 1228[1] մարդ ։