Գոլեսթան
Գոլեսթան օսթան (պարս.՝ استان گلستان` Օսթան-է Գոլեսթան) օսթան (նահանգ) Իրանի հյուսիսում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Արևելքից սահմանակից է Հյուսիսային Խորասան, հարավից` Սեմնան, հարավ-արևմուտքից` Մազանդարան օսթաններին, հյուսիսից` Թուրքմենստանին, արևմուտքից ողողվում է Կասպից ծովի ջրերով։ Օսթանի տարածքը կազմում է 20 367 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 868 819 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Գորգան քաղաքն է։
Գոլեսթան օսթան պարս.՝ استان گلستان | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Գորգան |
Պաշտոնական լեզուներ | պարսկերեն |
Բնակչություն | ▲1 868 819 մարդ (2016)[1] |
Տարածք | 20 367 կմ² |
![]() | |
Հիմնադրված է | 1997 թ. |
Սահմանակցում է | Մազանդարան, Հյուսիսային Խորասան, Սեմնան և Թուրքմենստան |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-27 |
Օսթանը ձևավորվել է 1997 թվականին՝ անջատվելով Մազանդարան օսթանից։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի, որի կենտրոնը Թեհրանն է[2]։
Բնակչություն
խմբագրել2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 593 055 մարդ` 379 354 տնային տնտեսություններում[3]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 777 014 մարդ, որոնք ապրում էին 482 842 տնտեսություններում[4]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 868 819 մարդ` 550 249 տնտեսություններում[5]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Գորգանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 350 676 մարդ), Գոնբադե Քաբուսը (151 910 մարդ), Բանդար Թորքամանը (53 970 մարդ), Ալիաբադը (52 838 մարդ), Ազադշահրը (43 760 մարդ), Քորդքույը (39 881 մարդ), Քալալեն (36 176 մարդ), Աղքալան (35 116 մարդ), Մինուդաշտը (30 085 մարդ), Գալիքաշը (23 394 մարդ), Բանդարե Գեզը (20 742 մարդ), Ֆազելաբադը (19 461 մարդ), Գոմիշանը (19 191 մարդ), Սիմինշահրը (17 205 մարդ), Ռամիանը (12 426 մարդ), Խանբեբինը (10 878 մարդ)[6]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 995 615 մարդ կամ օսթանի բնակչության 53,3%-ը[5]։
Ազգային և լեզվական բաժանում
խմբագրել2006 թվականին Իրանի կրթության նախարարության գնահատականով օսթանում էթնիկ խմբերի բաժանումը հետևյալն էր.
- Թուրքմեններ։ 34.20%
- Մազանդարանցիներ։ 30.40%[7]
- Սիստանցիներ և պարսիկներ։ 14.90%
- Բելուջներ։ 10.90%
- Ղզլբաշներ։ 7.30%
- Այլոք (ադրբեջանցիներ, ղազախներ, քրդեր, հայեր, վրացիներ և այլն)։ 2.3%
Օսթանում տարբեր լեզուների տարածումն ըստ շահրեստանների ցուցադրված է ստորև բերված քարտեզում.
Վարչական բաժանում
խմբագրելՕսթանը բաժանված է 14 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[3] | Բնակ. 2011[4] | Բնակ. 2016[5] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Ազադշահր շահրեստան | 88 251 | 91 767 | 96 803 | Ազադշահր |
Ալիաբադ շահրեստան | 123 923 | 132 757 | 140 709 | Ալիաբադ |
Աղքալա շահրեստան | 109 440 | 124 185 | 132 733 | Աղքալա |
Բանդարե Գեզ շահրեստան | 46 179 | 46 315 | 46 130 | Բանդարե Գեզ |
Գալիքաշ շահրեստան1 | — | 59 975 | 63 173 | Գալիքաշ |
Գոմիշան շահրեստան2 | — | 63,447 | 68,773 | Գոմիշան |
Գոնբադե Քաբուս շահրեստան | 283 331 | 325 789 | 348 744 | Գոնբադե Քաբուս |
Գորգան շահրեստան | 393 887 | 462 455 | 480 541 | Գորգան |
Թորքաման շահրեստան | 122 218 | 72 803 | 79 978 | Բանդար Թորքաման |
Մառավե Թափե շահրեստան3 | — | 55 821 | 60 953 | Մառավե Թափե |
Մինուդաշտ շահրեստան | 126 676 | 75 659 | 75 483 | Մինուդաշտ |
Ռամիան շահրեստան | 81 866 | 85 324 | 86 210 | Ռամիան |
Քալալե շահրեստան | 149 857 | 110,473 | 117,319 | Քալալե |
Քորդքույ շահրեստան | 67 427 | 70 244 | 71 270 | Քորդքույ |
Ընդհանուր | 1 593 055 | 1 777 014 | 1 868 819 | |
1Առանձնացվել է Մինուդաշտ շահրեստանից 2Առանձնացվել է Թորքաման շահրեստանից 3Առանձնացվել է Քալալե շահրեստանից |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006) language = fa». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: Missing pipe in:|title=
(օգնություն) - ↑ 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 29-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
- ↑ «زبان تبری». ahouraa.ir. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլեսթան» հոդվածին։ |