Բելուջներ (ինքնանվանումը՝ բալուչ, բալոչ), ժողովուրդ։

Բնակեցնում են Պակիստանի մի մասը (Բելուջստանը, Սինդ նահանգի արմ․ և Փենջաբ նահանգի հվ-արմ․ գավառները)։ Ապրում են նաև Հնդկաստանում, Իրանում, Աֆղանստանում և ՍՍՀՄ–ում (Թուրքմ․ ն Տաջիկ․ ՍՍՀ–ներ)։ Ընդհանուր թիվը 1967 թվականի տվյալներով՝ մոտ 2 միլիոն, վերջին տվյալներով մոտ 9 միլիոն մարդ։

Բելուջները սունի մահմեդականներ են, լեզուն բելուջերենն է (բալոչի), պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզուների հս-արմ․ լեզվախմբին։ Զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և երկրագործությամբ։ Առաջին անգամ հիշատակվում են արաբ աշխարհագիրների մոտ, IX– X դդ․, երբ բնակվում էին Կրմանում (Իրանի հվ–արլ․) և Սեիստանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 378 CC-BY-SA-icon-80x15.png